ԱՊՐԻԼԻ 1, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 30, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ | «Հանձնվելը տարբերակ չէ»
2024 թ. հուլիսի 30-ին Խաբարովսկի երկրամասի Ամուրի Նիկոլաևսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Իգոր Կլետկինին, Նիկոլայ Կոնոնենկոյին և քույր Նադեժդա Կորոբոչկոյին։ Իգորին և Նիկոլային դատապարտեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նադեժդային դատապարտեցին հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։
Տվյալներ
Շնորհակալ ենք Եհովային հոգատարության համար։ Շնորհակալ ենք նաև, որ նա աջակցում է բոլոր նրանց, ովքեր վստահում են իրեն և ասում. «Դո՛ւ ես իմ Աստվածը» (Սաղմոս 31։14)։
Ժամանակագրություն
Հոկտեմբերի 11, 2021
Իգորի և Նադեժդայի տունը խուզարկվեց։ Իգորին վերցրին նախնական կալանքի տակ։
Հոկտեմբերի 12, 2021
Նադեժդային հարցաքննեցին։
Հոկտեմբերի 13, 2021
Իգորն ազատ արձակվեց ժամանակավոր կալանքից։
Հոկտեմբերի 14, 2021
Իգորի և Նադեժդայի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Սեպտեմբերի 27, 2022
Նիկոլայի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հունվարի 16, 2023
Սկսվեց դատաքննությունը։