Անցնել բովանդակությանը

Աջ կողմում՝ վերջին 75 տարիներին սինհալի լեզվով թողարկված աստվածաշնչյան հրատարակություններից մի քանիսը: Մեջտեղում (վերևում)՝ պատմական նկար՝ եղբայր Չարլզ Թեյզ Ռասելի այցելությունը Ցեյլոն (ներկայումս Շրի Լանկա): Մեջտեղում (ներքևում)՝ բարի լուրը քարոզվում է սինհալի լեզվով

ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2023
ՇՐԻ ԼԱՆԿԱ

Սինհալի լեզվով թարգմանության 75-ամյակը

Սինհալի լեզվով թարգմանության 75-ամյակը

2023 թ.-ին լրացավ 75 տարին, ինչ Եհովայի վկաները Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ են թարգմանում սինհալի լեզվով, որը Շրի Լանկայում ամենատարածված լեզուն է։

Նախկինում մեր հրատարակությունները Շրի Լանկայում միայն անգլերենով էին թողարկվում, քանի որ գաղութատիրական ժամանակաշրջանում այն համարվում էր երկրի պետական լեզուն։ Սակայն 1948 թ.-ին լույսընծայվեց սինհալի լեզվով առաջին հրատարակությունը՝ «Բոլոր մարդկանց ուրախությունը» վերնագրով գրքույկը։ Մեկ տարի անց Շրի Լանկայում քարոզիչների թիվը ավելի քան կրկնապատկվեց՝ 12-ից հասնելով 25-ի։

Եղբայր Ստիվեն Լեթը հայտարարում է սինհալի լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին

1953 թ.-ին սինհալի լեզվով թողարկվեցին «Նոր աշխարհին հավատալու հիմք» գրքույկը և «Ճշմարտությունը կազատի ձեզ» գիրքը։ Ընդամենը մի քանի տարի անց՝ 1958 թ. մարտին, թարգմանչական ոլորտում մի նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ. թողարկվեց սինհալի լեզվով առաջին «Դիտարանը»։

2009 թվականն ամենանշանակալին էր Սինհալի լեզվի թարգմանչական գործունեության մեջ։ Այդ տարի Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ստիվեն Լեթը այցելեց Շրի Լանկա և հայտարարեց սինհալի լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Մի եղբայր, ով ներկա է եղել այդ հայտարարության օրը, ասում է. «Երբ ստացա սինհալի լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը», մեր Մեծագույն Ուսուցչի՝ Եհովայի հանդեպ խոր երախտագիտությամբ լցվեցի։ Այս թարգմանությունը հեշտ ընթեռնելի ու հասկանալի է, ինչի շնորհիվ ինձ համար ավելի պարզ է, թե ինչպես կարդացածս կիրառեմ կյանքում»։

Սինհալի լեզվի թարգմանիչները՝ մասնաճյուղում

Այսօր Շրի Լանկայում կան 7 121 քարոզիչներ, որոնցից 4 839-ը ծառայում են սինհալի լեզվով գործող 63 ժողովներում։ Հստակ է, որ Եհովան օրհնում է նրանց բոլորի ջանքերը և, անկասկած, չի դադարի օրհնել, մինչ շարունակում են խոսել ու սովորեցնել «մաքուր լեզվով» (Սոփոնիա 3։9