ՀՈՒՆԻՍԻ 7, 2023
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել ասամերենով
2023 թ. մայիսի 28-ին Հնդկաստանի Ասսամ նահանգի Դուլիաջան քաղաքում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ ասամերենով լույս տեսավ «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը։ Միջոցառմանը ներկա էր 279 հոգի, որից 96-ը ծրագիրը դիտեց տեսակապի միջոցով։ Լույսընծայումից անմիջապես հետո ներկաները ստացան գրքի տպագիր օրինակները, իսկ թվային ձևաչափը հասանելի դարձավ բեռնման համար։
Ասամերենը, որը հայտի է նաև աքսոմիա անունով, Ասսամ նահանգի պաշտոնական լեզուն է։ Այն գտնվում է Հնդկաստանի հյուսիս-արևելքում։ Ասսամի բնակիչներին կոչում են աքսոմիացիներ։ Նրանք հայտնի են իրենց տեղական թեյով և ջերմ հյուրասիրությամբ։
Ասամերենով առաջին ժողովը կազմավորվել է 1987 թ.-ին։ Այդ ժամանակվանից սկսած՝ քարոզիչների թիվը մշտապես աճել է։ Ներկայումս ասամերենով 8 ժողով կա, որոնցում ծառայում է 162 քարոզիչ։
Ասամերենով առկա է Աստվածաշնչի հաճախ օգտագործվող 2 թարգմանություն։ Բայց քարոզիչների համար դժվար է ընթերցել ու հասկանալ այդ թարգմանությունները, քանի որ հնացած բառեր ու արտահայտություններ են օգտագործված։ Մինչդեռ Մատթեոսի Ավետարանի այս նոր թարգմանությունը դյուրընթեռնելի է։
Համոզված ենք, որ թե՛ մեր հավատակիցները, թե՛ Աստծու Խոսքով հետաքրքրվողները կմոտենան Եհովային և ուրախություն կգտնեն՝ «Մատթեոս» գիրքն ընթերցելով իրենց մայրենի ասամերենով (Նեեմիա 8։12)։