Անցնել բովանդակությանը

Հիսուսի մահվան հիշատակի երեկո

Շաբաթ, ապրիլի 12, 2025 թ.

Ամեն տարի Եհովայի վկաները Հիսուսի պատվերի համաձայն հավաքվում են՝ հիշելու նրա մահը։ Նա ասել է. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս միջոցառմանը։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է տևելու ծրագիրը։

Մոտ մեկ ժամ։

Որտե՞ղ է այն անցկացվելու։

Մանրամասների համար կապ հաստատեք Եհովայի վկաների հետ։

Մուտքը վճարո՞վի է։

Ո՛չ։

Հանգանակություն արվելո՞ւ է։

Ո՛չ։

Ինչպիսի՞ հագուստ պետք է կրել։

Թեև այս միջոցառման համար հագուստի հատուկ պահանջներ չկան, Եհովայի վկաները ձգտում են հետևել աստվածաշնչյան խորհրդին և համեստ ու վայելուչ հագնվել (1 Տիմոթեոս 2։9)։ Ուստի պարտադիր չէ, որ ձեր հագուստը լինի թանկարժեք կամ տոնական։

Ինչպե՞ս է անցկացվելու Հիշատակի երեկոն։

Ծրագիրը կսկսվի ու կավարտվի երգով, ինչպես նաև աղոթքով, որը կանի Եհովայի վկաներից մեկը։ Ծրագրի ժամանակ կլսեք մի ելույթ, որում կընդգծվի Հիսուսի մահվան կարևորությունը։ Կիմանաք, թե Աստծու ու Հիսուս Քրիստոսի արածը ինչ օգուտ կարող է բերել բոլորիս։

Հավելյալ մանրամասների համար կարդացեք «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը» հոդվածը։

Ե՞րբ տեղի կունենան հաջորդ Հիշատակի երեկոները։

2025. շաբաթ, ապրիլի 12

2026. հինգշաբթի, ապրիլի 2