Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաների որոշ մասնաճյուղեր միանում են իրար

Եհովայի վկաների որոշ մասնաճյուղեր միանում են իրար

2012թ.-ի սեպտեմբերից Եհովայի վկաների ավելի քան 20 մասնաճյուղեր միացել են ավելի խոշոր մասնաճյուղերի։

Չնայած դրան՝ երկու նոր մասնաճյուղեր են բացվել Սերբիայում և Մակեդոնիայում։ Այս փոփոխության համար երկու հիմնական պատճառ կա։

1. Տեխնիկան հեշտացրել է աշխատանքը

Վերջին տարիներին հաղորդակցության և տպագրության ոլորտներում տեխնիկայի կատարելագործումը նվազեցրել է աշխատողների կարիքը։ Արդյունքում՝ որոշ մասնաճյուղերում ծառայողների թիվը կրճատվել է, ինչը հնարավորություն է ստեղծել, որ այլ երկրների փոքր մասնաճյուղերը միանան մեծերին։

Այս փոփոխությունը նպաստել է, որ մեծ մասնաճյուղերում Աստվածաշնչի կրթական գործի մասին հոգ տանող փորձառու Վկաների թիվը ավելանա։ Օրինակ՝ Կոստա Ռիկայի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Նիկարագուայի և Պանամայի մասնաճյուղերը միացել են Մեքսիկայի մասնաճյուղին, որն էլ այժմ վերահսկում է այդ տարածքներում իրականացվող քարոզչական գործունեությունը։

Այս 6 մասնաճյուղերից 40 Վկաներ նշանակվեցին Մեքսիկայի մասնաճյուղ։ Մոտ 95 Վկաներ էլ մնացին իրենց երկրներում, որտեղ սկսեցին լիաժամ մասնակցել քարոզչական գործին։

Կենտրոնական Ամերիկայի վերոհիշյալ երկրներում գործող թարգմանչական բաժինները չտեղափոխվեցին։ Օրինակ՝ մոտ 20 թարգմանիչներ Պանամայում «Դիտարանի» հրատարակությունները թարգմանում են բնիկների լեզուներով, իսկ Գվատեմալայում 16 այլ Վկաներ՝ տեղի չորս լեզուներով։ Այսպիսով, Կենտրոնական Ամերիկայում այս փոփոխությունների արդյունքում՝ նախկին մասնաճյուղերում ծառայող 300 հոգուց մնացին 75-ը, որոնց գործունեությունը նույնպես վերահսկում է Մեքսիկայի մասնաճյուղը։

2. Մասնաճյուղում ծառայողներից ոմանք հիմա կարող են իրենց ժամանակը տրամադրել քարոզչական գործին

Մասնաճյուղերի միացման արդյունքում շատ հմուտ քարոզիչներ, որոնք ծառայում էին այդ մասնաճյուղերում, այժմ կարող են կենտրոնանալ բարի լուրը քարոզելու վրա։

Մի Վկա, որը ծառայում է Աֆրիկայում, այդ քարոզիչներից մեկն է։ Նա պատմում է. «Առաջին մի քանի ամիսներին դժվար էր հարմարվել նոր պայմաններին, սակայն ամեն օր ծառայությանը մասնակցելը ինձ մեծ ուրախություն էր պատճառում։ Ես ինձ շատ օրհնված եմ զգում և այժմ ունեմ Աստվածաշնչի 20 ուսումնասիրություն։ Նրանցից ոմանք մասնակցում են ժողովի հանդիպումներին»։