Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

id-work/DigitalVision Vectors via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ինչո՞ւ է աշխարհը ողողված ատելությամբ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ինչո՞ւ է աշխարհը ողողված ատելությամբ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Այսօր լուրերը ողողված են ատելությամբ լի խոսքերով և ատելությունից դրդված հանցագործությունների ու պատերազմների մասին տեղեկություններով։

  •   «Իսրայելի և Գազայի միջև հակամարտությունից գրգռված և ծայրահեղականների կողմից բորբոքված՝ ատելության խոսքի կրակը լայնորեն տարածվել է սոցիալական մեդիայի հարթակներում» («The New York Times», նոյեմբերի 15, 2023)։

  •   «Հոկտեմբերի 7-ից ի վեր ամբողջ աշխարհում ատելության, ատելության խոսքի և ատելությունից դրդված հանցագործությունների կտրուկ և մտահոգիչ աճ է գրանցվել» (Դենիս Ֆրենսիս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, նոյեմբերի 3, 2023)։

 Ատելության խոսքը, բռնությունը և պատերազմները բոլորովին էլ նորություն չեն։ Աստվածաշնչում ասվում է, որ հին ժամանակներում կային մարդիկ, ովքեր «պատրաստում էին իրենց նետը՝ դառը խոսքը» և պատերազմներ ու բռնություն էին հրահրում (Սաղմոս 64։3; 120։7; 140։1)։ Սակայն Աստվածաշունչը նաև պարզաբանում է, որ մերօրյա ատելությունը կարևոր նշանակություն է կրում։

Ատելություն՝ մեր օրերի բնորոշիչ նշան

 Աստվածաշունչը երկու պատճառ է առանձնացնում, թե ատելությունն ինչու է այսքան տարածված։

  1.  1. Այն կանխագուշակում է մի ժամանակաշրջան, երբ «շատ-շատերի սերը սառչելու է» (Մատթեոս 24։12)։ Այնտեղ նաև նշվում է, որ մարդկանց մեծամասնությունը սիրո փոխարեն ատելություն է հրահրելու (2 Տիմոթեոս 3։1-5

  2.  2. Ներկայումս տիրող ատելության աննախադեպ մակարդակը արտացոլում է Բանսարկու Սատանայի անգութ և վնասարար ազդեցությունը։ Աստվածաշնչում ասվում է, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19; Հայտնություն 12։9, 12

 Սակայն Աստվածաշունչը նաև հայտնում է, որ Աստված շուտով կվերացնի ատելության բոլոր արմատները։ Դեռ ավելին՝ նա կչեզոքացնի ատելության հետևանքները և կվերադարձնի այն ամենը, ինչ մարդկությունը կորցրել է դրա պատճառով։ Աստվածաշունչը խոստանում է.

  •   Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4