Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

John Moore/Getty Images

Առողջապահություն. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

Առողջապահություն. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը

 «Այն, որ COVID-19-ը առողջապահության համաշխարհային ոլորտում այլևս արտակարգ իրավիճակ չի ստեղծում, դեռ չի նշանակում, որ այն դադարել է առողջապահական համաշխարհային սպառնալիք լինելուց.... Երբ մեր դուռը թակի հաջորդ համավարակը, իսկ այն թակելու է, մենք պետք է պատրաստված լինենք» (դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն, մայիսի 22, 2023)։

 Շատերը շարունակում են տառապել ֆիզիկական ու մտային առողջական խնդիրներից, որոնք COVID-19 համավարակի հետևանքն են։ Արդյոք իշխանությունները և առողջապահական կառույցները պատրաստ կլինե՞ն հաջորդ համավարակին՝ միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկելով մեր ներկայիս առողջական խնդիրների ուղղությամբ։

 Աստվածաշունչը ուշադրություն է հրավիրում մի կառավարության վրա, որը կլուծի առողջապահական հիմնախնդիրները։ Այն ասում է, որ «երկնքի Աստվածը մի թագավորություն [կամ՝ կառավարություն] է հաստատելու» (Դանիել 2։44)։ Դրա իշխանության ներքո «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Բոլորը կլինեն առողջ և երիտասարդական ավյունով լի (Հոբ 33։25