2 Տիմոթեոս 4։1-22

  • «Լիարժեքորեն կատարիր քո ծառայությունը» (1-5)

    • Խոսքը քարոզիր հրատապության զգացումով (2)

  • «Ես մղել եմ վեհ պատերազմը» (6-8)

  • Անձնական խնդրանքներ և հիշատակումներ տարբեր մարդկանց մասին (9-18)

  • Եզրափակիչ խոսքեր (19-22)

4  Աստծու և Քրիստոս Հիսուսի առջև, ով դատելու է+ ողջերին ու մեռածներին,+ և ով հայտնի է դարձնելու իրեն+ ու գալու է իր թագավորությամբ,+ ես ամենայն լրջությամբ պարտավորեցնում եմ քեզ.  խոսքը քարոզիր,+ արա դա հրատապության զգացումով* թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ, ուղղիր,+ խիստ նախազգուշացում տուր և հորդորիր: Այս ամենն անելիս գործի դիր մեծ համբերատարություն և սովորեցնելու վարպետություն:*+  Կգա ժամանակ, երբ մարդիկ չեն ցանկանա լսել ճիշտ* ուսմունքը,+ այլ իրենց ցանկություններով կշարժվեն և իրենց ականջին հաճելի բաներ խոսող ուսուցիչներ կփնտրեն:+  Նրանք երես կթեքեն ճշմարտությունից և ուշադրություն կդարձնեն հորինված պատմություններին:  Բայց դու ամեն ինչում պահպանիր սթափ դատողությունդ, դիմացիր նեղություններին,+ շարունակիր քարոզել բարի լուրը* և լիարժեքորեն կատարիր քո ծառայությունը:+  Ահա ես ինքս ինձ որպես ըմպելիքի ընծա+ ամբողջությամբ մատուցում եմ զոհասեղանի վրա. մոտեցել է իմ ազատվելու* ժամանակը:+  Ես մղել եմ վեհ պատերազմը,+ ավարտել եմ մրցավազքը,+ հավատի մեջ ամուր եմ մնացել:  Այժմ Տերը՝ արդար դատավորը,+ ինձ համար պատրաստ պահել է արդարներին տրվող պսակը,+ որը նա որպես վարձատրություն կտա ինձ, երբ օրը գա:+ Նա այն կտա ոչ միայն ինձ, այլև բոլոր նրանց, ովքեր փափագով սպասում են իր ի հայտ գալուն:  Ամեն ինչ արա, որ հնարավորինս շուտ ինձ մոտ գաս: 10  Բանն այն է, որ Դեմասը+ լքեց ինձ ու գնաց Թեսաղոնիկե, քանի որ սիրեց այս աշխարհը:* Իսկ Կրեսկեսը գնաց Գաղատիա, Տիտոսն էլ՝ Դալմատիա: 11  Միայն Ղուկասն է ինձ հետ: Քեզ հետ Մարկոսին էլ բեր, որովհետև ծառայության մեջ ես նրա օգնության կարիքն ունեմ: 12  Իսկ Տյուքիկոսին+ ուղարկել եմ Եփեսոս: 13  Երբ գաս, հետդ բեր այն թիկնոցը, որ թողել եմ Տրովադայում՝ Կարպոսի մոտ, նաև գլանաձև ձեռագրերը, հատկապես մագաղաթները:* 14  Դարբին Ալեքսանդրոսը ինձ շատ վնաս պատճառեց: Եհովան* կհատուցի նրան իր արածների համար:+ 15  Դու էլ զգուշացիր նրանից, որովհետև նա բուռն կերպով հակառակվում էր մեր բոլոր ասածներին: 16  Դատավարության ժամանակ, երբ առաջին անգամ պետք է պաշտպանեի ինքս ինձ, ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, բոլորը լքեցին ինձ: Ինչևէ, թող Աստված դրա համար հաշիվ չպահանջի նրանցից: 17  Բայց Տերն իմ կողքին էր և զորություն տվեց, որ իմ միջոցով բարի լուրը հիմնովին քարոզվի ու հասնի բոլոր ազգերին:+ Եվ Տերը ազատեց ինձ առյուծի երախից:+ 18  Նա ինձ կազատի ամեն չարիքից և կփրկի՝ տանելով իր երկնային թագավորություն:+ Թող նրան փառք տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն: 19  Բարևներս փոխանցիր Պրիսկային և Ակյուղասին,+ ինչպես նաև Օնեսիֆորոսի+ տնեցիներին: 20  Երաստոսը+ մնաց Կորնթոսում, իսկ Տրոֆիմոսին+ թողեցի Միլետոսում, քանի որ հիվանդ էր: 21  Ամեն ինչ արա, որ մինչև ձմեռ գաս: Քեզ բարևում է Եվբուլոսը, ինչպես նաև Պուդեսը, Լինոսը, Կլավդիան և բոլոր եղբայրները: 22  Թող Տերը օրհնի քեզ քո ցուցաբերած ոգու համար: Թող նա անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «եռանդորեն»:
Կամ՝ «արվեստ»:
Բռց.՝ «առողջ»:
Բռց.՝ «ավետարանչի գործն արա»:
Կամ՝ «կյանքից հեռանալու»:
Կամ՝ «այս համակարգը»: Բառարանում տես «Աշխարհ»:
Այսինքն՝ կաշվե ձեռագրերը: