1 Սամուել 7։1-17

  • Տապանակը՝ Կարիաթարիմում (1)

  • Սամուելը իսրայելացիներին հորդորում է միայն Եհովային ծառայել (2-6)

  • Իսրայելը հաղթանակ է տանում Մասփայում (7-14)

  • Սամուելը դատավորություն է անում Իսրայելում (15-17)

7  Կարիաթարիմի բնակիչները եկան, վերցրին Եհովայի տապանակն ու տարան Աբինադաբի տուն,+ որը բլրի վրա էր, իսկ նրա որդուն՝ Եղիազարին, նշանակեցին,* որ ստանձնի Եհովայի տապանակը պահպանելու սուրբ պատասխանատվությունը:  Տապանակը Կարիաթարիմ տանելուց հետո անցավ երկար ժամանակ՝ 20 տարի, և Իսրայելի ողջ ժողովուրդը սկսեց փնտրել Եհովայի բարեհաճությունը:*+  Սամուելը իսրայելացիներին ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով եք վերադառնում Եհովայի մոտ,+ ապա ձեր միջից հեռացրե՛ք օտար աստվածներն+ ու Աստարտեի կուռքերը,*+ ձեր սրտերը ամբողջությամբ Եհովայի՛ն նվիրեք,+ միայն նրա՛ն ծառայեք, և նա կփրկի ձեզ փղշտացիների ձեռքից»:+  Ուստի իսրայելացիները հեռացրին Բահաղներին և Աստարտեի կուռքերին ու սկսեցին միայն Եհովային ծառայել:+  Այնուհետև Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելին հավաքեք Մասփայում,+ և ես կաղոթեմ Եհովային ձեզ համար»:+  Նրանք էլ հավաքվեցին Մասփայում և ջրհորից ջուր հանելով՝ Եհովայի առաջ թափեցին:* Այդ օրը նրանք ծոմ պահեցին+ ու ասացին. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ»:+ Մասփայում Սամուելը սկսեց դատավորություն+ անել:  Երբ փղշտացիները իմացան, որ իսրայելացիները հավաքվել են Մասփայում, նրանց կառավարիչները+ դուրս եկան Իսրայելի դեմ: Լսելով այդ մասին՝ իսրայելացիները վախով լցվեցին:  Ուստի Սամուելին ասացին. «Շարունակիր աղոթել մեր Աստված Եհովային, որ օգնի մեզ+ ու փրկի փղշտացիների ձեռքից»:  Այդ ժամանակ Սամուելը մի կաթնակեր գառնուկ վերցրեց և որպես ողջակեզ+ մատուցեց Եհովային: Նա Իսրայելի համար Եհովային օգնության կանչեց, և Եհովան պատասխանեց նրան:+ 10  Մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները առաջ շարժվեցին, որ կռվեն իսրայելացիների դեմ: Եհովան այդ օրը ուժգին որոտ թնդացրեց+ ու փղշտացիներին խուճապի մեջ գցեց,+ և Իսրայելը պարտության մատնեց նրանց:+ 11  Իսրայելացիները դուրս եկան Մասփայից և փղշտացիներին հետապնդեցին մինչև Բեթ-Քորի հարավ՝ կոտորելով նրանց: 12  Դրանից հետո Սամուելը մի քար վերցրեց,+ դրեց Մասփայի ու Հեսանայի միջև և այն կոչեց Աբենեզեր:* Նա ասաց. «Մինչև հիմա Եհովան օգնում է մեզ»:+ 13  Այսպիսով՝ իսրայելացիները հպատակեցրին փղշտացիներին, և նրանք այլևս չմտան Իսրայելի տարածք:+ Սամուելի կյանքի բոլոր օրերում Եհովան շարունակում էր սանձել փղշտացիներին:+ 14  Նաև այն քաղաքները, որ փղշտացիները իսրայելացիներից վերցրել էին՝ Ակկարոնից մինչև Գեթ, վերադարձվեցին նրանց: Այդպես Իսրայելը իր տարածքը հետ վերցրեց փղշտացիների ձեռքից: Բացի այդ՝ իսրայելացիների ու ամորհացիների+ միջև խաղաղություն էր տիրում: 15  Սամուելը իր ողջ կյանքում դատավորություն արեց Իսրայելում:+ 16  Ամեն տարի նա գնում էր Բեթել,+ Գաղգաղա+ ու Մասփա+ և այդ բոլոր տեղերում վարում էր Իսրայելի դատերը: 17  Հետո վերադառնում էր Ռամա՝+ իր տուն, որտեղ ևս վարում էր Իսրայելի դատերը: Այնտեղ նա Եհովայի համար զոհասեղան կառուցեց:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրբագործեցին»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «լաց լինելով դարձավ դեպի Եհովան»:
Կամ՝ «Աստարոթը», որը «Աստարտե»-ի հոգնակի ձևն է:
Ակներևաբար, սա զղջում խորհրդանշող արարողություն էր:
Նշանակում է «օգնության քար»: