Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոբ

Գլուխներ

Բովանդակություն

  • 1

    • Հոբի անարատությունն ու հարստությունը (1-5)

    • Սատանան կասկածի է ենթարկում Հոբի մղումները (6-12)

    • Հոբը կորցնում է իր ունեցվածքն ու երեխաներին (13-19)

    • Հոբը չի մեղադրում Աստծուն (20-22)

  • 2

    • Սատանան կրկին կասկածի է ենթարկում Հոբի մղումները (1-5)

    • Սատանային թույլ է տրվում հիվանդությամբ հարվածել Հոբին (6-8)

    • Հոբի կինն ասում է. «Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր» (9, 10)

    • Գալիս են Հոբի երեք ընկերները (11-13)

  • 3

    • Հոբն անիծում է իր ծնված օրը (1-26)

      • Հարցնում է, թե ինչու է տառապում (20, 21)

  • 4

    • Եղիփազի առաջին խոսքը (1-21)

      • Կասկածի տակ է դնում Հոբի անարատությունը (7, 8)

      • Պատմում է, թե իրեն ինչ է հայտնել մի ոգի (12-17)

      • Աստված «չի վստահում իրեն ծառայողներին» (18)

  • 5

    • Եղիփազի առաջին խոսքը շարունակվում է (1-27)

      • Աստված «այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը» (13)

      • Հոբը չպետք է մերժի Աստծու խրատը (17)

  • 6

    • Հոբի պատասխանը (1-30)

      • Ասում է, որ իր բողոքի աղաղակները հիմնավոր են (2-6)

      • Նրա մխիթարիչները անհուսալի են (15-18)

      • «Անկեղծ ու ճիշտ խոսքերը ցավ չեն պատճառում» (25)

  • 7

    • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-21)

      • Կյանքը նման է հարկադիր աշխատանքի (1, 2)

      • «Ինչո՞ւ ես ինձ քո թիրախը դարձրել» (20)

  • 8

    • Բաղդատի առաջին խոսքը (1-22)

      • Ակնարկում է, որ Հոբի որդիները մեղք են գործել (4)

      • Պնդում է, որ եթե Հոբը մաքուր լիներ, Աստված նրան կպաշտպաներ (6)

      • Ակնարկում է, որ Հոբը Աստծուն արհամարհող մարդ է (13)

  • 9

    • Հոբի պատասխանը (1-35)

      • Մահկանացու մարդը չի կարող վիճել Աստծու հետ (2-4)

      • Աստված «անում է մեծ ու անըմբռնելի բաներ» (10)

      • Մարդը չի կարող առարկել Աստծուն (32)

  • 10

    • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-22)

      • Ինչո՞ւ է Աստված «դատ սկսել իմ դեմ» (2)

      • Աստծու և մահկանացու Հոբի հակադրությունը (4-12)

      • «Հայացքդ թեքիր ինձնից, որ թեթևանամ փոքր-ինչ» (20)

  • 11

    • Սոֆարի առաջին խոսքը (1-20)

      • Մեղադրում է Հոբին դատարկ խոսքեր ասելու մեջ (2, 3)

      • Հոբին ասում է, որ թողնի սխալ ուղին (14)

  • 12

    • Հոբի պատասխանը (1-25)

      • «Ձեզնից ոչնչով պակաս չեմ» (3)

      • «Ծաղրի առարկա եմ դարձել» (4)

      • «Աստված է, որ իմաստուն է» (13)

      • Աստված վեր է դատավորներից ու թագավորներից (17, 18)

  • 13

    • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-28)

      • «Ես կգերադասեի անձամբ Ամենակարողի հետ խոսել» (3)

      • «Դուք բոլորդ անպետք բժիշկներ եք» (4)

      • «Գիտեմ, որ ես ճիշտ եմ» (18)

      • Հարցնում է Աստծուն, թե ինչու է իրեն թշնամի համարում (24)

  • 14

    • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-22)

      • Մարդու կյանքը կարճատև է և նեղություններով լի (1)

      • «Նույնիսկ ծառի համար հույս կա» (7)

      • «Երանի՜ թե գերեզմանում ինձ ծածկեիր» (13)

      • «Եթե մարդը մահանա, կարո՞ղ է կրկին ապրել» (14)

      • Աստված կկարոտի իր ձեռքի գործին (15)

  • 15

    • Եղիփազի երկրորդ խոսքը (1-35)

      • Պնդում է, թե Հոբը աստվածավախ չէ (4)

      • Հոբին մեղադրում է հանդուգն լինելու մեջ (7-9)

      • Աստված «իր հրեշտակներին էլ չի վստահում» (15)

      • Ակնարկում է, որ տառապում են նրանք, ովքեր անօրեն են (20-24)

  • 16

    • Հոբի պատասխանը (1-22)

      • «Դուք բոլորդ ցավ պատճառող մխիթարիչներ եք» (2)

      • Ասում է, որ Աստված իրեն թիրախ է դարձրել (12)

  • 17

    • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-16)

      • «Շրջապատված եմ ծաղրողներով» (2)

      • «Աստված ինձ ծաղրի առարկա է դարձրել» (6)

      • «Գերեզմանը կդառնա իմ տունը» (13)

  • 18

    • Բաղդատի երկրորդ խոսքը (1-21)

      • Նկարագրում է, թե ինչ է վիճակված մեղսագործներին (5-20)

      • Ակնարկում է, որ Հոբը չի ճանաչում Աստծուն (21)

  • 19

    • Հոբի պատասխանը (1-29)

      • Մերժում է իր այսպես կոչված ընկերների կշտամբանքը (1-6)

      • Ասում է, որ լքված է (13-19)

      • «Ինձ ազատագրողը կենդանի է» (25)

  • 20

    • Սոֆարի երկրորդ խոսքը (1-29)

      • Վիրավորված է Հոբից (2, 3)

      • Ակնարկում է, որ Հոբը անօրեն է (5)

      • Պնդում է, որ Հոբը հաճույք է ստանում մեղք գործելուց (12, 13)

  • 21

    • Հոբի պատասխանը (1-34)

      • Ինչո՞ւ են անօրենները բարգավաճում (7-13)

      • Քողազերծում է իր «մխիթարիչներին» (27-34)

  • 22

    • Եղիփազի երրորդ խոսքը (1-30)

      • «Կարո՞ղ է արդյոք մարդն Աստծուն պիտանի լինել» (2, 3)

      • Հոբին մեղադրում է ագահության և անարդարության մեջ (6-9)

      • «Եթե վերադառնաս դեպի Ամենակարողը, կրկին կբարգավաճես» (23)

  • 23

    • Հոբի պատասխանը (1-17)

      • Ուզում է իր դատը Աստծուն ներկայացնել (1-7)

      • Ասում է, որ չի կարողանում գտնել Աստծուն (8, 9)

      • «Նրա ճանապարհին եմ մնացել ու դրանից չեմ հեռացել» (11)

  • 24

    • Հոբը շարունակում է իր պատասխանը (1-25)

      • «Ինչո՞ւ Ամենակարողը դատաստանի օր չի սահմանում» (1)

      • Ասում է, որ Աստված թույլ է տալիս, որ անօրենություն լինի (12)

      • Մեղսագործները սիրում են խավարը (13-17)

  • 25

    • Բաղդատի երրորդ խոսքը (1-6)

      • «Ինչպե՞ս կարող է մահկանացու մարդը Աստծու առաջ արդար լինել» (4)

      • Պնդում է, թե մարդն իզուր է ջանում արդար լինել (5, 6)

  • 26

    • Հոբի պատասխանը (1-14)

      • «Վա՜յ, այս ինչքա՜ն օգնեցիր անզորին» (1-4)

      • Աստված երկիրը կախում է ոչնչից (7)

      • «Ահա սրանք լոկ եզրերն են նրա ճանապարհների» (14)

  • 27

    • Հոբը վճռական է անարատ մնալու հարցում (1-23)

      • «Նվիրված կմնամ Աստծուն մինչև իմ վերջին շունչը» (5)

      • Հավատուրացը հույս չունի (8)

      • «Ինչո՞ւ են ձեր խոսքերը բացարձակապես անիմաստ» (12)

      • Անօրենը ձեռնունայն կմնա (13-23)

  • 28

    • Հոբը երկրի գանձերը հակադրում է իմաստության հետ (1-28)

      • Հանքանյութեր հանելու համար մարդու գործադրած ջանքերը (1-11)

      • Իմաստությունը մարգարիտներից էլ թանկ է (18)

      • Իսկական իմաստությունը Եհովայի հանդեպ վախն է (28)

  • 29

    • Հոբը հիշում է իր նեղություններից առաջ եղած երջանիկ օրերը (1-25)

      • Քաղաքի դարպասի մոտ նրան հարգանքով էին վերաբերվում (7-10)

      • Անցյալում նրա արած արդար գործերը (11-17)

      • Բոլորը լսում էին նրա խորհուրդը (21-23)

  • 30

    • Հոբը նկարագրում է իր փոփոխված իրավիճակը (1-31)

      • Անպիտան մարդիկ ծաղրում են Հոբին (1-15)

      • Նրան թվում է, թե Աստված չի օգնում իրեն (20, 21)

      • «Մաշկս սևացել է» (30)

  • 31

    • Հոբը պաշտպանում է ինքն իրեն՝ պնդելով, որ անարատ է (1-40)

      • «Աչքերիս հետ ուխտ եմ կապել» (1)

      • Խնդրում է, որ Աստված կշռի իրեն (6)

      • Չի դավաճանել իր կողակցին (9-12)

      • Փողասեր չէ (24, 25)

      • Կռապաշտ չէ (26-28)

  • 32

    • Երիտասարդ Եղիուսը միանում է զրույցին (1-22)

      • Բարկացած է Հոբի ու նրա ընկերների վրա (2, 3)

      • Հարգալից սպասել է, որ մյուսները խոսեն (6, 7)

      • Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում (9)

      • Եղիուսը շատ է ցանկանում խոսել (18-20)

  • 33

    • Եղիուսը հանդիմանում է Հոբին, որ ինքն իրեն արդար է համարում (1-33)

      • «Ես փրկագին եմ գտել» (24)

      • «Թող նրան վերադառնա այն նույն ավյունը, որ երիտասարդ օրերին ուներ» (25)

  • 34

    • Եղիուսը խոսում է ի պաշտպանություն Աստծու արդարության ու գործելակերպի (1-37)

      • Հոբն ասել է, որ Աստված իր առաջ փակել է արդարադատության դուռը (5)

      • Ճշմարիտ Աստված երբեք անարդարացի բան չի անի (10)

      • Հոբը չգիտի՝ ինչ է ասում (35)

  • 35

    • Եղիուսը ցույց է տալիս, որ Հոբը սխալ է դատում (1-16)

      • Հոբն ասել է, որ Աստծուց արդար է (2)

      • «Եթե մեղք ես գործում, Աստծուն ինչո՞վ ես վնասում» (5, 6)

      • Հոբը պետք է Աստծուն սպասի (14)

  • 36

    • Եղիուսը մեծարում է Աստծու անըմբռնելի մեծությունը (1-33)

      • Հնազանդ մարդիկ բարօրություն են վայելում, Աստծուն արհամարհողները մերժվում են (11-13)

      • Ո՞ր մի ուսուցիչն է Աստծու նման (22)

      • Հոբը պետք է փառաբանի Աստծուն (24)

      • «Աստված շատ ավելի մեծափառ է, քան կարող ենք պատկերացնել» (26)

      • Անձրևն ու կայծակը Աստծու իշխանության տակ են (27-33)

  • 37

    • Բնության ուժերի մեջ դրսևորվում է Աստծու մեծ զորությունը (1-24)

      • Աստված կարող է դադարեցնել մարդկանց գործերը (7)

      • «Մտածիր Աստծու զարմանահրաշ գործերի մասին» (14)

      • Աստծու մասին ամեն ինչ ըմբռնելը մարդկանց կարողությունից վեր է (23)

      • Ոչ մի մարդ չպետք է իրեն իմաստուն կարծի (24)

  • 38

    • Եհովան ցույց է տալիս, թե որքան աննշան է մարդը (1-41)

      • «Որտե՞ղ էիր, երբ ես երկրի հիմքն էի գցում» (4-6)

      • Աստծու որդիները գովաբանություն էին անում (7)

      • Հարցեր բնության երևույթների վերաբերյալ (8-32)

      • «Երկնային մարմինները ղեկավարող օրենքները» (33)

  • 39

    • Կենդանական աշխարհը փաստում է, որ մարդը շատ քիչ բան գիտի (1-30)

      • Լեռնայծ ու եղնիկ (1-4)

      • Վայրի էշ (5-8)

      • Վայրի ցուլ (9-12)

      • Ջայլամ (13-18)

      • Ձի (19-25)

      • Բազե և արծիվ (26-30)

  • 40

    • Եհովան շարունակում է հարցեր տալ (1-24)

      • Հոբն ընդունում է, որ ասելու բան չունի (3-5)

      • «Մի՞թե իմ արդարությունը կասկածի տակ կդնես» (8)

      • Աստված նկարագրում է գետաձիու ուժը (15-24)

  • 41

    • Աստված նկարագրում է զարմանահրաշ լևիաթանին (1-34)

  • 42

    • Հոբի պատասխանը Եհովային (1-6)

    • Երեք ընկերները արժանանում են Եհովայի դատապարտական խոսքերին (7-9)

    • Եհովան վերականգնում է Հոբի բարեկեցիկ կյանքը (10-17)

      • Հոբի որդիներն ու աղջիկները (13-15)