Սաղմոսներ 104։1-35

  • Գովաբանենք Եհովային նրա ստեղծած հրաշալիքների համար

    • Երկիրը իր տեղից չի խախտվի հավիտյան (5)

    • Գինին և հացը մարդու վայելքի համար են (15)

    • «Այնքա՜ն շատ են քո գործերը» (24)

    • «Երբ նրանցից վերցնում ես կյանքի շունչը, մեռնում են» (29)

104  Գովաբանիր Եհովային, ո՛վ իմ անձ:+ Դու անչափ մեծափառ ես, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ:+ Դու վայելչություն ու շքեղություն ես հագած:+   Լույսով ես հանդերձավորվել,+Երկինքը վրանի կտորի պես տարածել ես:+   Վերնասենյակներիդ հեծանները վերին ջրերի վրա ես հիմնում,+Ամպերը քեզ համար կառք ես դարձնում,+Քամու թևերով սլանում:+   Դու քո հրեշտակներին դարձնում ես զորեղ ուժ,*Քո ծառաներին՝ սպառող հուր:+   Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա.+ Այն իր տեղից չի խախտվի հավիտյան:+   Դու այն ծածկեցիր ջրերով, ասես հագուստով:+ Ջրերը ծածկում էին լեռները:   Քո ահեղ ձայնից* նրանք նահանջեցին,+Քո որոտից խուճապահար փախուստի դիմեցին   Դեպի այն տեղը, որ դու նրանց հատկացրիր: Լեռները վեր խոյացան,+Հովիտները ցածրացան:   Դու ջրերի համար սահման դրեցիր, որ դրանից չանցնեն+Եվ այլևս երբեք երկիրը չծածկեն: 10  Դու աղբյուրներ ես բխեցնում ու դեպի ձորերը ուղղում,Լեռների արանքով ջրեր են հոսում: 11  Դրանցից խմում են բոլոր վայրի կենդանիները,Իրենց ծարավն են հագեցնում վայրի էշերը: 12  Դրանց մոտ են թառում երկնքի թռչունները,Տերևախիտ ճյուղերի միջից լսվում է նրանց դայլայլը: 13  Քո վերնասենյակներից դու ջրում ես լեռները,+Քո գործերի պտուղներից հագենում է երկիրը:+ 14  Դու խոտ ես աճեցնում կենդանիների համարԵվ բուսականություն՝ մարդկանց համար,+Որ հողից նրանց կերակուր տաս 15  Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը,+Յուղ, որ մարդու դեմքին փայլ է տալիս,Հաց, որ մարդուն ուժ է տալիս:+ 16  Առատորեն ջրվում են Եհովայի ծառերը,Նրա տնկած Լիբանանի մայրիները, 17  Որոնց վրա թռչուններն իրենց բույնն են հյուսում: Գիհու վրա է արագիլը իր տունը շինում:+ 18  Բարձր սարերը լեռնայծերի+ բնակավայրն են,Ապառաժները ժայռային դամանների* ապաստանն են:+ 19  Դու ստեղծեցիր լուսինը՝ ժամանակները սահմանազատելու համար,Արեգակը լավ գիտի, թե երբ պետք է մայր մտնի:+ 20  Դու խավար ես բերում, և գալիս է գիշերը,+Երբ թափառում են անտառի բոլոր գազանները: 21  Առյուծները մռնչալով որս են փնտրում,+Աստծուց իրենց ուտելիքն են խնդրում:+ 22  Երբ արևը ծագում է,Նրանք իրենց որջերն են վերադառնումԵվ այնտեղ հանգիստ են առնում: 23  Իսկ մարդը իր գործին է գնումՈւ մինչև երեկո աշխատում: 24  Ո՛վ Եհովա, այնքա՜ն շատ են քո գործերը,+Իմաստությամբ ես արարել այդ ամենը,+Քո ստեղծած բաներով է լցված երկիրը: 25  Ահա ծփում է ծովը՝ լայնարձակ, անհուն: Այն մեծ ու փոքր անթիվ էակներով է լեցուն:+ 26  Այնտեղ նավերն են լողումԵվ լևիաթանը,*+ որին ստեղծել ես, որ խաղա ջրերում: 27  Բոլոր կենդանի արարածները նայում են քո ձեռքին,Որ իրենց կերակուր տաս ճիշտ ժամանակին:+ 28  Նրանք կերակրվում են քո տվածով,+Երբ բացում ես ձեռքդ, հագենում են բարիքներով:+ 29  Երբ նրանցից երես ես դարձնում, նրանք խուճապի են մատնվում: Երբ նրանցից վերցնում ես կյանքի շունչը,* մեռնում են ու դեպի հողը հետ դառնում:+ 30  Սուրբ ոգիդ ուղարկում ես, և ամեն բան ստեղծվում է,+Դու երկրի վրա նոր կյանք ես արարում:* 31  Եհովայի փառքը կմնա հավիտյան,Իր գործերով կուրախանա Եհովան:+ 32  Նա նայում է երկրին, և այն դղրդում է,Դիպչում է լեռներին, և դրանցից ծուխ է ելնում:+ 33  Իմ ողջ կյանքում Եհովային կգովերգեմ,*+Քանի դեռ կամ, իմ Աստծուն երգով կփառաբանեմ:+ 34  Թող իմ մտքերը հաճելի լինեն նրան,*Ես Եհովայով կուրախանամ: 35  Մեղսագործները կվերանան երկրի երեսից,Անօրեններն այլևս չեն լինի:+ Ո՛վ իմ անձ, գովաբանիր Եհովային: Գովաբանե՛ք Յահին:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «ոգիներ»:
Կամ՝ «Քո սաստումից»:
Ճագարանման կենդանի, որն ապրում է ժայռոտ տեղերում:
Բառարանում տես «Լևիաթան»:
Կամ՝ «ոգին»:
Բռց.՝ «Դու նորոգում ես երկրի երեսը»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ հնարավոր է՝ «Թող նրա մասին իմ խորհրդածությունը հաճելի լինի»:
Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է: