Մատթեոս 21։1-46

  • Հիսուսի փառահեղ մուտքը Երուսաղեմ (1-11)

  • Հիսուսը մաքրում է տաճարը (12-17)

  • Անիծում է թզենին (18-22)

  • Հիսուսի իշխանությունը կասկածի են ենթարկում (23-27)

  • Երկու որդիների մասին առակը (28-32)

  • Չար մշակների մասին առակը (33-46)

    • Գլխավոր անկյունաքարը մերժվում է (42)

21  Երբ նրանք արդեն մոտեցել էին Երուսաղեմին, կանգ առան Բեթփագեի մոտ, որը գտնվում է Ձիթենյաց լեռան վրա: Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց՝+  ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի ավանակ կտեսնեք կապված և դրա հետ՝ մի քուռակ: Արձակեք դրանց ու բերեք ինձ մոտ:  Եվ եթե ինչ-որ մեկը բան ասի ձեզ, կասեք՝ «Դրանք Տիրոջը պետք են», և նա միանգամից կթողնի, որ բերեք»:  Դա եղավ, որ կատարվի մարգարեի միջոցով ասվածը.  «Ասե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս,+ նա հեզ* է+ և գալիս է՝ ավանակ հեծած, այո՛, քուռակ՝ բեռնակիր կենդանու ձագ հեծած»»:+  Աշակերտները գնացին և արեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը պատվիրեց:+  Երբ բերեցին ավանակն ու քուռակը, աշակերտները իրենց վերնահագուստները գցեցին դրանց վրա, և նա հեծավ քուռակը:+  Այնտեղ ներկա բազմաթիվ մարդկանցից շատերը ճանապարհի վրա փռում էին իրենց վերնահագուստները,+ ոմանք էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու շաղ տալիս ճանապարհին:  Բազմությունը գնում էր նրա առջևից ու հետևից և բացականչում. «Խնդրո՜ւմ ենք, փրկիր Դավթի Որդուն:*+ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի* անունով:+ Ո՜վ բարձունքներում բնակվող, խնդրո՜ւմ ենք, փրկիր նրան»:+ 10  Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ողջ քաղաքում իրարանցում սկսվեց: Այնտեղի բնակիչները հարցնում էին. «Սա ո՞վ է»: 11  Հիսուսի հետ եղողներն էլ պատասխանում էին. «Մարգարե Հիսուսն է՝+ Գալիլեայի Նազարեթից»: 12  Հիսուսը տաճար մտավ, այնտեղից վռնդեց բոլոր առուծախ անողներին և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները:+ 13  Նա ասաց. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն»,+ բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»:+ 14  Տաճարում Հիսուսի մոտ եկան կույր ու կաղ մարդիկ, և նա բուժեց նրանց: 15  Ավագ քահանաներն ու Օրենքի ուսուցիչները,* տեսնելով Հիսուսի արած զարմանահրաշ բաները և տղա երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին՝ «Խնդրո՜ւմ ենք, փրկի՜ր Դավթի Որդուն»,+ վրդովվեցին+ 16  ու ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ ինչ են ասում»: Նա էլ պատասխանեց. «Այո՛: Մի՞թե երբեք չեք կարդացել այս խոսքերը. «Երեխաների ու մանուկների բերանով գովաբանություն հնչեցրիր»»:+ 17  Ապա հեռացավ քաղաքից, գնաց Բեթանիա ու գիշերն այնտեղ մնաց:+ 18  Վաղ առավոտյան քաղաք վերադառնալիս Հիսուսը քաղց զգաց:+ 19  Ճանապարհի եզրին նա մի թզենի տեսավ ու մոտ գնաց, բայց տերևներից բացի ոչինչ չգտնելով՝+ ասաց. «Թող էլ երբեք պտուղ չտաս»:+ Եվ թզենին իսկույն չորացավ: 20  Երբ աշակերտները դա տեսան, զարմացած հարցրին. «Այդ ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ»:+ 21  Հիսուսն էլ պատասխանեց. «Հավաստիացնում եմ ձեզ. եթե հավատ ունենաք և չկասկածեք, դուք ոչ միայն դա կկարողանաք անել, այլ նույնիսկ ավելին. եթե անգամ այս սարին ասեք՝ «Վեր կաց ու ծովն ընկիր», այդպես էլ կլինի:+ 22  Ձեր աղոթքներում ինչ էլ որ հավատով խնդրեք, կստանաք»:+ 23  Այնուհետև Հիսուսը գնաց տաճար և սկսեց ուսուցանել: Ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները մոտեցան նրան ու հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ ամենը: Ո՞վ է տվել քեզ այդ իրավասությունը»:+ 24  Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ: Եթե պատասխանեք, կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը: 25  Հովհաննեսը մկրտելու իրավասությունը որտեղի՞ց էր ստացել՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»: Նրանք սկսեցին իրար հետ խորհրդակցել. «Եթե ասենք՝ երկնքից, կասի՝ «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»,+ 26  իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդի ձեռքից չենք պրծնի, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»: 27  Ուստի Հիսուսին պատասխանեցին. «Չգիտենք»: Նա էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ ամենը: 28  Իսկ ի՞նչ կասեք այս իրավիճակի մասին. մի մարդ երկու որդի ուներ: Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, այսօր գնա ու խաղողի այգում գործ արա»: 29  Նա էլ ասաց. «Չեմ գնա»: Բայց հետո փոշմանեց ու գնաց: 30  Մոտենալով երկրորդին՝ նրան էլ նույն բանն ասաց: Այս մեկը պատասխանեց՝ «Կգնամ, հա՛յր»,* բայց չգնաց: 31  Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը»: Նրանք պատասխանեցին. «Առաջինը»: Հիսուսն էլ ասաց. «Հավաստիացնում եմ ձեզ. հարկահավաքներն ու մարմնավաճառները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն, 32  որովհետև Հովհաննեսը եկավ ձեզ մոտ ու ցույց տվեց ճիշտ* ճանապարհը, բայց դուք չհավատացիք նրան, մինչդեռ հարկահավաքներն ու մարմնավաճառները հավատացին:+ Դա տեսնելով էլ դուք, միևնույն է, չզղջացիք ու չհավատացիք նրան: 33  Մեկ ուրիշ առակ էլ լսեք: Մի հողատեր խաղողի այգի տնկեց,+ շուրջբոլորը ցանկապատեց, հնձան փորեց այնտեղ ու մի դիտաշտարակ կանգնեցրեց:+ Հետո այն վարձով տվեց մշակներին ու գնաց օտար երկիր:+ 34  Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, նա իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքի իր բաժինը ստանալու: 35  Սակայն մշակները բռնեցին նրա ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մյուսին էլ քարկոծեցին:+ 36  Հողատերը նորից ծառաներ ուղարկեց, այս անգամ՝ նախորդներից ավելի շատ, բայց նրանց հետ էլ նույն կերպ վարվեցին:+ 37  Ի վերջո նա իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»: 38  Բայց որդուն տեսնելով՝ մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը:+ Եկեք սպանենք նրան ու տիրանանք նրա ժառանգությանը»: 39  Եվ բռնեցին նրան, քարշ տվեցին այգուց դուրս ու սպանեցին:+ 40  Ուստի երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին»: 41  Ավագ քահանաներն ու երեցները պատասխանեցին. «Նա սարսափելի* կործանում կբերի այդ չարագործների վրա և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք բերքահավաքի ժամանակ կտան իր բաժինը»: 42  Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել սուրբ գրվածքներում. «Այն քարը, որ մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը:*+ Դա Եհովայի արածն է և մեզ համար հիասքանչ է»:+ 43  Դրա համար էլ ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն արժանավայել պտուղներ կբերի: 44  Իսկ ինչ վերաբերում է այս քարին, նա, ում ոտքը դիպչի դրան, կընկնի ու ջարդուփշուր կլինի:+ Եվ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»:+ 45  Երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները Հիսուսի առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է խոսում:+ 46  Նրանք ուզում էին բռնել* նրան, բայց վախեցան, քանի որ ժողովուրդը նրան մարգարե էր համարում:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեղմ»:
Սա խնդրանք է՝ ուղղված Աստծուն:
Բռց.՝ «դպիրները»:
Բռց.՝ «տե՛ր»:
Բռց.՝ «արդարության»:
Կամ՝ «չարաղետ»:
Խոսքը կառույցի ամենավերին քարի մասին է, որը տեղադրվում է անկյունային մասում՝ երկու պատերի հատման կետում:
Կամ՝ «ձերբակալել»: