Հոբ 30։1-31
30 «Իսկ հիմա նրանք ինձ վրա ծիծաղում են՝+Մարդիկ, որ ինձնից երիտասարդ են,Ում հայրերին ես անգամ չէի թողնի,Որ իմ հոտը հսկող շների հետ պահապանություն անեն:
2 Նրանց ձեռքերի ուժն ինձ ի՞նչ օգուտ է տվել:
Նրանց ավյունը մարել է:
3 Չքավորությունից և սովածությունից հալումաշ են եղել,Կրծում են այն, ինչ գտնում են չոր ու ցամաք հողում՝Ավերված ու ամայացած երկրում:
4 Նրանք թփուտներից աղաբույս* են հավաքում,Օրոճների* արմատներով են սնվում:
5 Նրանց դուրս են վռնդում հասարակությունից,+Մարդիկ նրանց վրա բղավում են, ինչպես գող բռնելիս:
6 Նրանք ապրում են կիրճերում,Քարանձավներում ու ժայռերում:
7 Հեծեծում են թփուտների մեջ,Իրար գլխի հավաքված՝ կուչ են գալիս եղինջների մեջ:
8 Լինելով անմիտ և անանուն մարդկանց որդիներ՝Նրանք երկրից վռնդվել են:*
9 Իսկ հիմա այդ մարդիկ ինձ ծաղրում են իրենց երգերում անգամ,+Ես նրանց համար դարձել եմ ծաղրուծանակի առարկա:*+
10 Նրանք գարշանք են զգում իմ հանդեպ ու հեռու մնում ինձնից,+Չեն վարանում թքել երեսիս:+
11 Աստված ինձ զինաթափ է արել և խոնարհեցրել,Դրա համար էլ նրանք իմ ներկայությամբ ամեն չափ ու սահման անցնում են:*
12 Ասես մի խառնամբոխ, աջ կողմից իմ դեմ են դուրս գալիս,Փախուստի են մատնում ինձ,Ինձ կործանելու համար խոչընդոտ են դնում ճամփիս:
13 Նրանք քանդում են ճանապարհներս,Ավելի են ծանրացնում թշվառ վիճակս,+Չկա մեկը, որ կանգնեցնի նրանց:*
14 Ներխուժում են, ինչպես պարսպի ճեղքից,Գրոհի են ենթարկում առանց այդ էլ ավերվածին:
15 Սարսափը համակել է ինձ,Արժանապատվությունս հօդս է ցնդել, ասես քամուց քշվել է,Փրկության հույսս ամպի պես չքացել է:
16 Մարում է կյանքս,+Սև օրեր+ են եկել գլխիս:
17 Ուժգին ցավը խոցոտում է ոսկորներս,+Չեն հանդարտվում մղկտացնող ցավերս:+
18 Իմ դեմ գործադրված մեծ ուժից հանդերձս* այլանդակվել է,*Ձիգ օձիքի պես ինձ խեղդում է:
19 Ո՛վ Աստված, ինձ ցեխի մեջ ես գցել,Ես հող ու մոխիր եմ դարձել:
20 Քեզ օգնության եմ կանչում, բայց դու պատասխան չես տալիս,+Կանգնում եմ քո առաջ, բայց դու պարզապես նայում ես:
21 Դու դաժանաբար իմ դեմ ես դուրս եկել,+Բազկիդ ողջ ուժով ինձ վրա ես հարձակվել:
22 Ինձ առնում-տանում ես քամով,Այս ու այն կողմ ես նետում մրրիկով:*
23 Ես գիտեմ, որ ինձ կհասցնես մահվան դուռը,Այն տունը, որտեղ ի վերջո կգնան բոլոր ապրողները:
24 Բայց ախր կոտրված մարդուն չեն խփում,+Երբ իր նեղության մեջ նա օգնության է կանչում:
25 Մի՞թե ես լաց չեմ եղել նեղության մեջ հայտնված մարդու համար,Մի՞թե ցավ չեմ ապրել աղքատի համար:+
26 Մինչդեռ իմ սպասած բարիքի փոխարեն ինձ վրա չարիք եկավ,Լույսի փոխարեն խավար եկավ:
27 Չի դադարում ներսիս ալեկոծությունը,Ինձ վրա են հասել դժբախտության օրերը:
28 Ես քայլում եմ մռայլ,+ լույսի որևէ շող չեմ տեսնում,Ժողովի մեջ վեր եմ կենում և օգնության կանչում:
29 Դարձել եմ շնագայլերի եղբայրը,Ջայլամների ընկերը:+
30 Մաշկս սևացել ու թափվել է իմ վրայից,+Ոսկորներս այրվում են ջերմությունից:*
31 Քնարս միայն սգի համար է նվագում,Եվ սրինգս միայն լացին է նվագակցում»:
Ծանոթագրություններ
^ Ըստ ամենայնի, խոսքը թալ կոչվող ցեղի բուսատեսակի մասին է (Atriplex halimus):
^ Բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին պատկանող թուփ:
^ Կամ՝ «մտրակով վռնդվել են»:
^ Բռց.՝ «առակ», «առած»:
^ Կամ՝ «դեն են գցում սանձը»:
^ Կամ հնարավոր է՝ «Չկա մեկը, որ օգնի նրանց»:
^ Հնարավոր է՝ խոսքը նրա մաշկի մասին է:
^ Կամ հնարավոր է՝ «Ինձ վրա եկած պատուհասի ուժգնությունից ես այլանդակվել եմ»:
^ Կամ հնարավոր է՝ «Տարրալուծում ես ինձ որոտաձայն մրրիկով»:
^ Կամ հնարավոր է՝ «տենդից»: