Հոբ 27։1-23
27 Հոբը շարունակեց իր խոսքը.*
2 «Երդվում եմ Աստծու գոյությամբ, ով իմ առաջ փակել է արդարադատության դուռը,+Ամենակարողի գոյությամբ, ով դառնացրել է իմ սիրտը,+
3 Որ քանի դեռ շնչում եմ,Եվ Աստծու տված շունչը* քթանցքներիս մեջ է,+
4 Շուրթերիցս անարդար բան դուրս չի գա,Լեզուս ստեր չի մրմնջա:
5 Ես երբեք ճիշտ չեմ համարի ձեր ասածները,Նվիրված կմնամ Աստծուն* մինչև իմ վերջին շունչը:+
6 Ես կպնդեմ, որ արդար եմ, և արդար ընթացքս երբեք չեմ թողնի:+
Քանի դեռ ողջ եմ,* սիրտս* ինձ չի դատապարտի:
7 Թող իմ թշնամուն վիճակվի նույնը, ինչ անօրենին,Ինձ վրա հարձակվողներին թող նույն պատիժը տրվի, ինչ անարդարներին:
8 Աստծուն արհամարհողը* էլ ի՞նչ հույս կարող է ունենալ, երբ կործանվի,+Երբ Աստված նրա կյանքին վերջ դնի:
9 Մի՞թե Աստված կլսի նրա աղաղակը,Երբ նրան վրա հասնի չարիքը:+
10 Մի՞թե Ամենակարողը նրա համար ուրախության աղբյուր կլինի,Մի՞թե ամեն ժամանակ նա Աստծուն կաղոթի:
11 Ես կսովորեցնեմ ձեզ Աստծու զորության մասին,*Ամենակարողի վերաբերյալ ոչինչ չեմ թաքցնի:
12 Եթե դուք բոլորդ տեսիլքներ եք տեսել,Ուրեմն ինչո՞ւ են ձեր խոսքերը բացարձակապես անիմաստ:
13 Ահա թե Աստծուց ինչ բաժին կստանա անօրենը,+Ամենակարողից ինչ ժառանգություն կստանան բռնավորը.
14 Թե նրա որդիները շատանան էլ, սրով կընկնեն,+Եվ նրա սերունդները բավարար սնունդ չեն ունենա:
15 Նրանից հետո ողջ մնացած նրա որդիներին պատուհասը գերեզման կիջեցնի,Եվ նրանց այրիները նրանց համար չեն լացի:
16 Նույնիսկ եթե նա փոշու պես շատ արծաթ դիզիԵվ կավի պես առատ ընտիր հագուստ հավաքի,
17 Նրա հավաքածը արդարները կհագնեն,+Եվ նրա արծաթը անմեղներն իրենց մեջ կբաժանեն:
18 Նրա կառուցած տունը անկայուն է ցեցի բոժոժի պես,Ժամապահի շինած տաղավարի+ պես:
19 Նա կպառկի որպես հարուստ մարդ, բայց նրա հարստությունից ոչինչ չի մնա:*
Երբ աչքերը բացի, այլևս ոչինչ չի լինի:
20 Սարսափը հեղեղի պես նրան վրա կհասնի,Փոթորիկը գիշերով նրան կհափշտակի:+
21 Արևելյան քամին կքշի նրան, ու նա կչքվի,Նրան իր բնակավայրից կսրբի-կտանի:+
22 Երբ նա հուսահատորեն փորձի փախչել դրա ուժգին պոռթկումից,+Այն անխնա կհարվածի նրան:+
23 Քամին* նրան ծաղրանքով կծափահարի,Նրա հետևից կսուլի»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «առակը»:
^ Կամ՝ «ոգին»:
^ Կամ՝ «Չեմ թողնի իմ անարատությունը», «Կպնդեմ, որ անարատ եմ»:
^ Կամ՝ «Իմ ապրած ոչ մի օրվա համար»:
^ Կամ՝ «խիղճս»:
^ Կամ՝ «Հավատուրացը»:
^ Կամ հնարավոր է՝ «Աստծու ձեռքով»:
^ Բռց.՝ «բայց ոչինչ չի հավաքի (բերքահավաքի ժամանակ)»:
^ Կամ հնարավոր է՝ «Նրանք»: