Հայտնություն 17։1-18

  • Դատաստան՝ «Մեծ Բաբելոնի» նկատմամբ (1-18)

    • Մեծ մարմնավաճառը նստած է ալ կարմիր գազանի վրա (1-3)

    • Գազանը կար, բայց չկա, սակայն շուտով դուրս է գալու անդունդից (8)

    • Տասը եղջյուրները կպատերազմեն Գառան դեմ (12-14)

    • Տասը եղջյուրները կատեն մարմնավաճառին (16, 17)

17  Յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը+ եկավ ու ասաց ինձ. «Արի քեզ ցույց տամ, թե ինչ դատաստան է սպասում այն մեծ մարմնավաճառին, որը նստած է շատ ջրերի վրա,+  և որի հետ երկրի թագավորները անբարոյականություն* գործեցին,+ իսկ երկրի բնակիչները հարբեցին նրա անբարոյականության* գինով»:+  Նա ոգու զորությամբ ինձ մի անապատ տարավ: Եվ տեսա մի կնոջ՝ նստած ալ կարմիր գազանի վրա, որն ամբողջությամբ պատված էր աստվածանարգ անուններով, և որը յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ:  Կինը մանուշակագույն* և ալ կարմիր հագուստ էր հագել,+ զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով,+ և իր ձեռքին ոսկե բաժակ կար, որը լիքն էր գարշանքով ու նրա անբարոյականության* անմաքուր բաներով:  Նրա ճակատին առեղծվածային մի անուն էր գրված՝ «Մեծ Բաբելոն՝ մարմնավաճառների+ ու երկրի նողկալի բաների մայրը»:+  Տեսա, որ կինը հարբած էր սրբերի* արյունով և Հիսուսի վկաների արյունով:+ Երբ տեսա նրան, անչափ զարմացա:  Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ ես զարմացել: Ես քեզ կբացահայտեմ կնոջ առեղծվածը,+ նաև յոթ գլուխ ու տասը եղջյուր ունեցող գազանինը, որի վրա այդ կինը նստած է:+  Գազանը, որին տեսար, կար, բայց չկա, սակայն շուտով դուրս է գալու անդունդից+ ու դեպի կործանում է գնալու: Եվ երկրի վրա բնակվողները, որոնց անունները գրված չեն կյանքի գրքում+ աշխարհը հիմնվելուց ի վեր, կապշեն՝ տեսնելով, որ գազանը կար, հետո չեղավ, բայց եկավ:  Սա հասկանալու համար իմաստություն է հարկավոր. յոթ գլուխները+ յոթ լեռներ են, որոնց վրա կինը նստած է: 10  Դրանք նաև յոթ թագավորներ են. հինգը ընկան, մեկը կա, մյուսը դեռ չի եկել, բայց երբ գա, կարճ ժամանակ պետք է մնա: 11  Գազանը, որը կար, բայց չկա,+ ութերորդ թագավորն է և յոթ թագավորներից է առաջ գալիս ու դեպի կործանում է գնում: 12  Տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներ են, որոնք դեռ թագավորություն չեն ստացել, բայց նրանք մեկ ժամով գազանի հետ թագավորելու իշխանություն կստանան: 13  Նրանք մեկ ընդհանուր նպատակ ունեն, ուստի իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին: 14  Նրանք կպատերազմեն Գառան+ դեմ, բայց Գառը կհաղթի նրանց, քանի որ տերերի Տերն է և թագավորների Թագավորը:+ Նրա հետ կհաղթեն նաև նրանք,+ ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են»:+ 15  Հրեշտակն ասաց ինձ. «Այն ջրերը, որ տեսար, որոնց վրա նստած է մարմնավաճառը, տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, բազմություններ և ազգեր են:+ 16  Տասը եղջյուրները+ և գազանը,+ որ տեսար, կատեն մարմնավաճառին,+ կթալանեն, կմերկացնեն նրան ու կուտեն նրա մարմինը և վերջնականապես կայրեն նրան,+ 17  որովհետև Աստված նրանց սրտում ցանկություն դրեց,+ որ իրագործեն իրենց նպատակը, որն իրականում Իր մտադրությունն է, այսինքն՝ իրենց թագավորությունը գազանին տան,+ մինչև որ Իր խոսքերը կատարվեն: 18  Իսկ կինը,+ որին տեսար, այն մեծ քաղաքն է, որն իշխում է երկրի թագավորների վրա»:

Ծանոթագրություններ

Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Բառարանում տես «Սրբեր»: