Հայտնություն 1։1-20

  • Հայտնություն, որն Աստված տվեց Հիսուսի միջոցով (1-3)

  • Ողջույնի խոսքեր՝ ուղղված յոթ ժողովներին (4-8)

    • «Ես եմ Ալֆան և Օմեգան» (8)

  • Հովհաննեսը, ոգու ազդեցության տակ լինելով, հայտնվում է Տիրոջ օրվա մեջ (9-11)

  • Տեսիլքում երևում է փառավորված Հիսուսը (12-20)

1  Հայտնություն՝* Հիսուս Քրիստոսի կողմից, որն Աստված տվեց նրան,+ որպեսզի իր ծառաներին ցույց տա+ այն բաները, որոնք շուտով տեղի են ունենալու: Նա ուղարկեց իր հրեշտակին ու նրա միջոցով խորհրդանշաններով ներկայացրեց դա իր ծառա Հովհաննեսին,+  որը վկայեց այն մասին, ինչ Աստված ասաց, և ինչ հայտնեց Հիսուս Քրիստոսը, այսինքն՝ իր տեսած բոլոր բաների մասին:  Երջանիկ է նա, ով բարձրաձայն կարդում է այս մարգարեական խոսքերը, և երջանիկ են նրանք, ովքեր լսում են այս խոսքերը ու հնազանդվում դրանց,+ որովհետև սահմանված ժամանակը մոտ է:  Ես՝ Հովհաննեսս, գրում եմ Ասիայում* գտնվող յոթ ժողովներին:+ Թող անզուգական բարություն դրսևորվի ձեր հանդեպ, և խաղաղություն լինի ձեզ նրանից, ով կա, եղել է և գալիս է,+ նաև այն յոթ ոգիներից,+ որ նրա գահի առջև են,  ու Հիսուս Քրիստոսից՝ Հավատարիմ Վկայից,+ ով հարություն առածներից առաջինն է*+ և երկրի թագավորների Իշխանը:+ Նա, ով սիրում է մեզ,+ ով ազատեց մեզ մեր մեղքերից իր արյունով+  և մեզ թագավորներ ու քահանաներ+ դարձրեց+ իր Աստծու և Հոր համար, նրանն են փառքն ու զորությունը հավիտյան: Ամեն:  Ահա նա գալիս է ամպերով,+ և բոլորը կտեսնեն նրան, այդ թվում՝ նրանք, ովքեր խոցեցին նրան: Եվ երկրի բոլոր ցեղերը վշտացած կուրծք կծեծեն նրա պատճառով:+ Այո՛, այդպես կլինի: Ամեն:  «Ես եմ Ալֆան և Օմեգան,*+– ասում է Եհովա* Աստված,– նա, ով կա, եղել է և գալիս է՝ Ամենակարողը»:+  Ես՝ Հովհաննեսս՝ ձեր եղբայրը և Հիսուսի հետևորդը,+ ձեզ հետ դիմանում եմ+ նեղությանը+ և բաժնեկից եմ Թագավորությանը:+ Ես Պատմոս կղզում էի Աստծու մասին խոսելու և Հիսուսի մասին վկայելու պատճառով: 10  Ոգու ազդեցության տակ լինելով՝ հայտնվեցի Տիրոջ օրվա մեջ և իմ հետևից շեփորի ձայնի պես մի ուժեղ ձայն լսեցի, 11  որն ասաց. «Ինչ որ տեսնում ես, գրի առ մի գրքում և այն ուղարկիր յոթ ժողովներին, որոնք գտնվում են Եփեսոսում,+ Զմյուռնիայում,+ Պերգամոնում,+ Թյուատիրում,+ Սարդեսում,+ Ֆիլադելֆիայում+ և Լաոդիկեայում»:+ 12  Ես շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է ինձ հետ խոսողը, և տեսա յոթ ոսկե ճրագակալներ+ 13  և այդ ճրագակալների մեջտեղը մարդու որդու նման մեկին,+ որը մինչև ոտքերը հասնող հագուստ էր հագել և կրծքավանդակին ոսկե գոտի էր կապել: 14  Նրա գլուխն ու մազերը սպիտակ բրդի և ձյան պես ճերմակ էին, աչքերը կրակի բոցի էին նման,+ 15  ոտքերը՝ հնոցի մեջ շիկացված մաքուր պղնձի,+ իսկ ձայնը՝ առատահոս ջրերի շառաչի: 16  Իր աջ ձեռքում նա յոթ աստղ ուներ,+ բերանից դուրս էր գալիս սրված երկսայրի մի երկար սուր,+ իսկ երեսը վառ շողացող արևի պես էր:+ 17  Երբ տեսա նրան, մեռածի պես ընկա նրա ոտքերի առաջ: Նա իր աջ ձեռքը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր: Ես եմ Առաջինն+ ու Վերջինը+ 18  և նա, ով ողջ է:+ Ես մահացա,+ բայց ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից+ և մահվան ու գերեզմանի* բանալիներն ունեմ:+ 19  Ուստի գրի առ այն ամենը, ինչ տեսար, ինչ տեղի է ունենում հիմա, և ինչ լինելու է հետո: 20  Ես կբացահայտեմ իմ աջ ձեռքում քո տեսած յոթ աստղերի և յոթ ոսկե ճրագակալների մասին սրբազան գաղտնիքը. յոթ աստղերը յոթ ժողովների հրեշտակներն են, իսկ յոթ ճրագակալները յոթ ժողովներն են»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Բացահայտում»:
Բառարանում տես «Ասիա»:
Բռց.՝ «մահացածների միջից առաջնեկն է»:
Կամ՝ «սկիզբը և վերջը»: Ալֆան և Օմեգան հուն. այբուբենի առաջին ու վերջին տառերն են:
Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»: