Հակոբոս 5։1-20

  • Նախազգուշացում՝ հարուստներին (1-6)

  • Աստված օրհնում է համբերությամբ դիմացողներին (7-11)

  • Թող քո «այո»-ն այո լինի (12)

  • Հավատով արված աղոթքի ուժը (13-18)

  • Օգնել մեղավորին հետ դառնալ սխալ ճանապարհից (19, 20)

5  Իսկ հիմա դո՛ւք լսեք, հարուստնե՛ր. լաց եղեք և ողբացեք այն դժբախտությունների համար, որոնք սպասում են ձեզ:+  Ձեր հարստությունը փտել է, ձեր հագուստը ցեցը կերել է:+  Ձեր ոսկին ու արծաթը ժանգոտել են, և դրանց ժանգը ձեր մեղքի ապացույցը կլինի ու կքայքայի ձեր մարմինը: Այն, ինչ կուտակել եք, կրակի նման է լինելու վերջին օրերում:+  Ձեր դաշտերի բերքը հավաքողների վարձը, որը չեք վճարել, աղաղակում է, և Զորքերի տեր Եհովայի* ականջին հասել են հնձվորների օգնության աղաղակները:+  Դուք շքեղության մեջ եք ապրել և տրվել եք այս աշխարհի հաճույքներին: Դուք գիրացրել եք ձեր սրտերը մորթվելու օրվա համար:+  Դուք դատապարտել և սպանել եք արդարին: Մի՞թե նա չի հակառակվում ձեզ:*  Եղբայրնե՛ր, համբերատար եղեք մինչև Տիրոջ ներկայությունը:+ Հողագործը սպասում է երկրի թանկագին պտղին այնքան ժամանակ, մինչև որ սկսվում են վաղ և ուշ անձրևները:+  Դուք էլ համբերատար եղեք,+ ամուր եղեք,* որովհետև Տիրոջ ներկայության ժամանակը մոտեցել է:+  Մի՛ գանգատվեք* իրարից, եղբայրնե՛ր, որ չդատապարտվեք:+ Ահա Դատավորը կանգնած է դռների առաջ: 10  Եղբայրնե՛ր, տառապանքին դիմանալու+ և համբերատար լինելու հարցում ընդօրինակեք մարգարեներին,+ որոնք Եհովայի անունից խոսեցին:+ 11  Մենք երջանիկ* ենք համարում նրանց, ովքեր դիմացան տառապանքներին:+ Դուք լսել եք, թե Հոբն ինչպես դիմացավ փորձություններին,+ և թե Եհովան ինչպես վարձատրեց նրան,+ ուստի գիտեք, որ Եհովան անչափ գորովալից* է ու գթառատ:+ 12  Եղբայրնե՛րս, մի կարևոր բան էլ ասեմ. այլևս մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով և ո՛չ էլ որևէ ուրիշ բանով: Այլ թող ձեր «այո»-ն այո լինի, իսկ «ոչ»-ը՝ ոչ,+ որպեսզի դատաստանի չարժանանաք: 13  Ձեզնից որևէ մեկը նեղության մե՞ջ է, թող շարունակ աղոթի:+ Որևէ մեկը լավ տրամադրությո՞ւն ունի, թող սաղմոսներ երգի:+ 14  Որևէ մեկը հիվա՞նդ է, թող կանչի ժողովի երեցներին,+ և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան:+ 15  Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին,* ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան: Եվ եթե նա մեղքեր է գործել, կներվեն: 16  Ուստի միմյանց ազնվորեն խոստովանեք ձեր մեղքերը+ և աղոթեք իրար համար, որպեսզի բուժվեք: Արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի:+ 17  Եղիան մեզ պես մարդ էր,* սակայն երբ թախանձագին աղոթեց, որ անձրև չգա, երեք տարի ու վեց ամիս երկրի վրա անձրև չեկավ:+ 18  Եվ երբ նա դարձյալ աղոթեց, անձրև եկավ, ու երկիրը պտուղ տվեց:+ 19  Եղբայրնե՛րս, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտությունից, և մեկ ուրիշը հետ դարձնի նրան, 20  իմացեք, որ մեղավորին սխալ ճանապարհից հետ դարձնողը+ կփրկի նրան* մահից ու կօգնի, որ նրա մեղքերը ներվեն:*+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Նա չի հակառակվում ձեզ»:
Կամ՝ «ամրացրեք ձեր սրտերը»:
Բռց.՝ «Հոգոց մի՛ հանեք»:
Կամ՝ «կարեկից»:
Կամ՝ «օրհնված»:
Կամ հնարավոր է՝ «հոգնածին»:
Կամ՝ «Եղիան նույն զգացմունքներն ուներ, ինչ մենք ունենք»:
Կամ՝ «նրա հոգին»:
Բռց.՝ «ու կծածկի մեղքերի շատությունը»: