Եսայիա 40։1-31
40 «Մխիթարեք, մխիթարեք իմ ժողովրդին,– ասում է ձեր Աստվածը:+–
2 Քնքշորեն խոսեք Երուսաղեմի հետ,*Հայտնեք, որ նրա հարկադիր աշխատանքն ավարտվել է,Որ նրա մեղքը քավվել է,+Քանի որ նրա բոլոր մեղքերի համար Եհովան նրան լիակատար* հատուցում է տվել»:+
3 Ինչ-որ մեկի բարձր ձայնն է լսվում անապատում.
«Մաքրե՛ք* ճանապարհը Եհովայի համար:+
Աստծու համար ճանապա՛րհ հարթեք+ անապատում:+
4 Թող ամեն հովիտ բարձրացվի,Իսկ ամեն լեռ ու բլուր ցածրացվի:
Թմբերը պետք է հարթեցվեն,Խորդուբորդ տեղանքները հարթավայրի վերածվեն:+
5 Եհովայի փառքը հայտնի կդառնա,+Եվ բոլոր մարդիկ կտեսնեն այն,+Չէ՞ որ Եհովան է ասել դա»:
6 Լսիր, ինչ-որ մեկն ասում է՝ «Ազդարարի՛ր»,Մյուսը հարցնում է՝ «Ի՞նչ ազդարարեմ»:
Նա պատասխանում է. «Բոլոր մարդիկ նման են կանաչ խոտի,Նրանց հավատարիմ սերը նման է դաշտի ծաղկի:+
7 Կանաչ խոտը չորանում է,Ծաղիկը թառամում է,+Երբ Եհովայի շունչն* է դրանց դիպչում:+
Իրոք որ, մարդիկ ընդամենը կանաչ խոտ են:
8 Կանաչ խոտը չորանում է,Ծաղիկը՝ թառամում,Մինչդեռ մեր Աստծու խոսքը հավիտյան է մնում»:+
9 Բարձր լեռ բարձրացիր, ո՛վ կին,Որ բարի լուր ես բերում Սիոնին:+
Ողջ ուժովդ բացականչիր, ո՛վ կին,Որ բարի լուր ես բերում Երուսաղեմին:
Բացականչիր, մի՛ վախեցիր:
Հուդայի քաղաքներին ազդարարիր.
«Ահա ձեր Աստվածը»:+
10 Գերիշխան Տեր Եհովան կգա և իր զորությունը ցույց կտա:
Նա կիշխի իր բազկով:*+
Նրա մոտ է պարգևը, որ նա շնորհելու է,Նրա մոտ է վարձատրությունը, որ նա տալու է:+
11 Նա հովվի պես հոգ կտանի* իր հոտին,+Իր բազկով կհավաքի գառնուկներին,Նրանց իր գրկում կտանի,Կերակրող մաքիներին* քնքշությամբ կհովվի:+
12 Ո՞վ է երբևէ բռով չափել ծովի ջրերը,+Թիզով* վերցրել երկնքի չափերը:
Ո՞վ է չափանոթի մեջ տեղավորել երկրի ողջ հողը,+Կշեռքով կշռել լեռները,Նժարի վրա դրել բլուրները:
13 Ո՞վ է ըմբռնել* Եհովայի ոգին,Ո՞վ կարող է նրա համար խորհրդատու լինելՈւ նրան ուսուցանել:+
14 Ո՞ւմ հետ է նա խորհրդակցել, որ հասկացողություն ձեռք բերի,Ո՞վ է նրան սովորեցրել, թե որն է արդարության ուղին,Ո՞վ է նրան գիտելիք փոխանցել,Ճշմարիտ իմաստության ճանապարհը ցույց տվել:+
15 Ազգերը նրա համար մի կաթիլ են դույլի մեջ,Կշեռքի վրա նստած փոշու շերտ են:+
Նրա համար կղզիները փոշեհատիկի պես թեթև են:
16 Թե Լիբանանի բոլոր ծառերն էլ կտրվեն կրակի համար,Եվ դրա բոլոր կենդանիներն էլ ողջակեզ մատուցվեն,Միևնույն է, դա քիչ կլինի:
17 Նրա առաջ բոլոր ազգերը չեղածի հաշիվ են,+Նրա աչքին նրանք ոչինչ են, լոկ ունայնություն:+
18 Աստծուն ո՞ւմ հետ կարող եք համեմատել,+Ինչի՞ կարող եք նմանեցնել:+
19 Արհեստավորը կուռք է ձուլում,Մետաղագործը այն ոսկով է պատում+Ու արծաթե շղթաներ է կոփում:
20 Մարդը մի ծառ է ընտրում, որ նվիրաբերություն անի,+Մի ծառ, որը չի փտում:
Նա հմուտ արհեստավոր է որոնում,Որպեսզի իր համար կուռք շինի, որը կմնա կանգուն:+
21 Մի՞թե չգիտեք,Մի՞թե չեք լսել,Մի՞թե ի սկզբանե ձեզ չի ասվել,Մի՞թե երկիրը հիմնվելուց ի վեր չեք հասկացել.+
22 Կա մեկը, որ բնակվում է երկրի շրջանից* վերև,+Նրա համար երկրի բնակիչները ասես մորեխներ լինեն,Նա երկինքը տարածում է ինչպես մի բարակ շղարշ,Այն բացում է ինչպես մի վրան՝ բնակության համար:+
23 Նա բարձրաստիճան մարդկանց դարձնում է ոչնչություն,Երկրի դատավորներին* փուչ ու աննշան է դարձնում:
24 Դեռ նոր տնկված,Դեռ նոր ցանված,Դեռ նոր արմատ գցած՝Նրանք հողմակոծվում են ու չորանում,Քամին նրանց ծղոտի պես քշում է տանում:+
25 «Այդ ո՞ւմ եք ինձ նմանեցնում,Ո՞ւմ եք ինձ հավասարեցնում,– ասում է Սուրբը:–
26 Դեպի երկինք հառեք ձեր աչքերն ու նայեք:
Ո՞վ է ստեղծել այս ամենը:+
Նա, ով աստղերի զորքը հաշվով դուրս է բերումԵվ նրանց բոլորին անունով կանչում:+
Շնորհիվ նրա անսպառ հզոր ուժի և ակնածանք ներշնչող զորության+Նրանցից ոչ մեկը չի բացակայում:
27 Ուրեմն, ո՛վ Հակոբ, ինչո՞ւ ես ասում,Ո՛վ Իսրայել, ինչո՞ւ ես հայտարարում.
«Եհովան կյանքիս ընթացքը չի տեսնում,Աստված ինձ համար արդարություն չի հաստատում»:+
28 Մի՞թե չգիտես, մի՞թե չես լսել.
Եհովան, ով ստեղծել է երկիրը ծայրից ծայր, Աստված է հավիտյան:+
Նա երբեք չի հոգնում, ուժասպառ չի լինում:+
Նրա իմաստությունն* անքննելի է:+
29 Նա հոգնած մարդուն ուժ է տալիս,Ուժ չունեցողին՝ մեծ զորություն:+
30 Պատանիները կհոգնեն և ուժասպառ կլինեն,Երիտասարդները կսայթաքեն ու կընկնեն,
31 Բայց Եհովային հուսացողները նոր ուժով կլցվեն:
Նրանք, թևատարած ճախրելով, վեր կբարձրանան արծիվների պես,+Կվազեն և ուժասպառ չեն լինի,Կքայլեն և չեն հոգնի»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Խոսեք Երուսաղեմի սրտի հետ»:
^ Կամ՝ «կրկնակի»:
^ Կամ՝ «Պատրաստե՛ք»:
^ Կամ՝ «ոգին»:
^ Կամ՝ «Նրա բազուկը կիշխի հանուն նրա»:
^ Կամ՝ «կհովվի»:
^ Այսինքն՝ էգ ոչխարներին:
^ Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «չափել»:
^ Կամ՝ «գնդից»:
^ Կամ՝ «ղեկավարներին»:
^ Կամ՝ «հասկացողությունը»: