Եսայիա 21։1-17

  • Ծովանման անապատի դեմ ուղղված պատգամ (1-10)

    • Դիտապահակը, դիտարանի վրա կանգնած, հսկում է (8)

    • «Ընկա՜վ Բաբելոնը» (9)

  • Դումայի և անապատային հարթավայրի դեմ ուղղված պատգամ (11-17)

    • «Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին» (11)

21  Ծովանման անապատի* դեմ ուղղված պատգամ:+ «Հարավից սուրող մրրիկի պես աղետ է գալիս,Գալիս է անապատից՝ զարհուրելի երկրից:+   Ինձ մի ահարկու տեսիլք է տրվել. Նենգը նենգությամբ է վարվում,Կործանիչը կործանում է: Առա՛ջ, ո՛վ Էլամ: Պաշարի՛ր, ո՛վ Մարաստան:+ Նրա* պատճառած բոլոր տառապանքներին ես վերջ կդնեմ»:+   Այս տեսիլքից ես սաստիկ տանջվում եմ:+ Ծննդաբերող կնոջ պես ջղաձգվում եմ: Այնպես տագնապած եմ, որ ոչինչ չեմ լսում: Այնքան մտահոգված եմ, որ ոչինչ չեմ տեսնում:   Սիրտս տրոփում է, սարսափից դողում եմ: Մթնշաղը, որին առաջ կարոտով էի սպասում, ինձ սարսուռով է համակում:   Սեղա՛ն գցեք, նստելու տեղե՛ր պատրաստեք,Կերե՛ք ու խմե՛ք:+ Իշխաննե՛ր, վե՛ր կացեք և յուղե՛ք վահանը:*   Եհովան ինձ ասաց. «Գնա՛, դիտապահա՛կ կանգնեցրու,Եվ նա ինչ տեսնի, թող տեղեկացնի»:   Նա տեսավ մի զույգ ձի լծած մարտակառք,Էշեր լծած մարտակառքԵվ ուղտեր լծած մարտակառք: Նա, հայացքը սևեռած, մեծ ուշադրությամբ նայում էր դրանց:   Հետո գոչեց, ինչպես մի առյուծ կմռնչար. «Ո՛վ Եհովա, ողջ ցերեկը ես դիտարանի վրա կանգնած եմ լինում,Ամեն գիշեր իմ պահակակետում եմ մնում:+   Ահա գալիս են,Զույգ ձի լծած մարտակառքով զինվորներ են գալիս»:+ Ապա բարձր ձայնով ասաց. «Ընկա՜վ: Ընկա՜վ Բաբելոնը,+Նրա աստվածների բոլոր քանդակված պատկերները ջարդուխուրդ եղած թափված են գետնին»:+ 10  Հացահատիկի պես կալսված* իմ* ժողովո՛ւրդ,Իմ կալատեղից դուրս եկած արդյո՛ւնք,*+Ես ձեզ հաղորդել եմ այն ամենը, ինչ լսել եմ Զորքերի տեր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց: 11  Դումայի* դեմ ուղղված պատգամ: Ինչ-որ մեկը կանչում է ինձ Սեիրից.+ «Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին: Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին»: 12  Ժամապահը պատասխանեց. «Առավոտն արդեն բացվում է,Բայց հետո կրկին գիշեր կլինի: Եթե ուզենաք նորից հարցնել, հարցրե՛ք: Նորի՛ց եկեք»: 13  Անապատային հարթավայրի* դեմ ուղղված պատգամ: Ո՛վ Դեդանի+ քարավաններ,Դուք անապատային հարթավայրի մացառուտներում կգիշերեք: 14  Ո՛վ Թեմայի+ բնակիչներ,Ջրո՛վ դիմավորեք ծարավին,Հա՛ց բերեք փախուստի մեջ եղողին, 15  Որովհետև նրանք փախել են սրի բերանից, մերկացված սրից,Լարած աղեղից ու դաժան պատերազմից: 16  Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան. «Չանցած մեկ տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Կեդարի+ ողջ փառքը կվերանա: 17  Կեդարի ռազմիկներից ընդամենը մի քանի աղեղնավոր կմնա. չէ՞ որ դա ասել է Եհովան՝ Իսրայելի Աստվածը»:

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, խոսքը հին Բաբելոնիայի շրջանի մասին է, որը ամեն տարի հեղեղվում էր Եփրատի ու Տիգրիսի ջրերով:
Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի մասին է:
Կամ՝ «օծե՛ք վահանը»: Հնարավոր է՝ վահանը ներկայացնում է ապագա թագավորին:
Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
Այստեղ «իմ» դերանունը թերևս վերաբերում է Եհովային, ում ներկայացնում է նրա մարգարեն:
Բռց.՝ «կալատեղի որդի՛»:
Նշանակում է «լռություն»:
Ըստ ամենայնի, խոսքը Արաբիայի մասին է: