ԵՐԳ 112
Եհո՛վա, խաղաղությա՛ն Աստված
-
1. Եհո՛վա, սեր ես դու...
Տուր անգին խաղաղություն
Եվ օգնիր՝ ոգու պտուղը
Զարգացնենք մեր ողջ կյանքում։
Որդուդ՝ քեզ նվիրված,
Ենթարկվում ենք՝ խոնարհված։
Մոտեցել ենք ու հաշտվել ենք,
Հա՛յր, քեզ հետ, բարի՛ Աստված։
-
2. Օգնում է քո ոգին,
Որ տեսնենք կյանքի ուղին։
Խոսքը քո մի վառ փարոս է
Խավարում՝ անլույս, մթին։
Աշխարհն է պառակտված,
Խռովված, ահաբեկված...
Մենք խնդրում ենք, տուր քո ուժը,
Որ լինենք միաբանված։
-
3. Ոգիդ համախմբել,
Մեզ մեկտեղ է հավաքել։
Քարոզում ենք ու պատմում ենք.
«Տեր Հիսուսն է գահ նստել»։
Արքան շուտով պիտի
Բռնությանը վերջ դնի։
Ով խոնարհ է, հնազանդ է,
Հավիտյան խաղաղ կապրի։
(Տես նաև Սաղ. 4։8; Փիլիպ. 4։6, 7; 1 Թեսաղ. 5։23)