Հիշատակի երեկո. 2015 թ., ապրիլի 3, ուրբաթ
ՈՂՋ աշխարհի ժողովները 2015թ. մարտի 7-ին՝ շաբաթ օրը, չորսշաբաթյա քարոզարշավ սկսեցին։ Այդ քարոզարշավի նպատակն էր հնարավորինս շատ մարդկանց հրավիրել մեզ հետ նշելու Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն և լսելու մի ելույթ այն մասին, թե ինչպես է նրա մահը օգուտներ բերում մեզ։ Միլիոնավոր հրավիրատոմսեր բաժանվեցին մարդկանց առձեռն, հեռախոսով և էլեկտրոնային փոստով։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ Ապրիլի 3-ին՝ ուրբաթ օրը այդ հիշարժան իրադարձությանը ներկա եղավ 19862783 հոգի, ինչը մեծ ուրախություն պատճառեց բոլոր Եհովայի վկաներին։ Այժմ նրանք ամեն ջանք թափում են այս հրավերն ընդունած մարդկանց օգնելու, որ միանան Եհովայի ժողովրդին, երկրպագեն ճշմարիտ Աստծուն և վայելեն նրա ջերմ սերն ու առատ օրհնությունները (Միք. 4։2)։