Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 28

Ցույց տուր գնահատանքդ Եհովայի ու Հիսուսի հանդեպ

Ցույց տուր գնահատանքդ Եհովայի ու Հիսուսի հանդեպ

Ի՞նչ ես զգում, երբ ընկերդ գեղեցիկ նվեր է տալիս քեզ։ Հավանաբար ուրախանում ես և ցանկանում ես նրան ցույց տալ, որ գնահատում ես այն։ Եհովան ու Հիսուսը մեզ տվել են մեծագույն նվերը, որ կարող էինք երբևէ ստանալ։ Ո՞րն է այդ նվերը, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ շնորհակալ ենք դրա համար։

1. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք այն ամենը, ինչ Աստված ու Հիսուսը արել են մեզ համար

Աստվածաշնչում գրված է, որ «ամեն ոք, ով հավատ է դրսևորում [Հիսուսի] հանդեպ», կարող է ապրել հավիտյան (Հովհաննես 3։16)։ Իսկ ի՞նչ է նշանակում հավատ դրսևորել։ Դա ավելին է, քան պարզապես Հիսուսին հավատալը։ Մենք նաև պետք է մեր հավատը ցույց տանք մեր կայացրած որոշումներով և գործերով (Հակոբոս 2։17)։ Երբ մեր խոսքերով ու գործերով ցույց ենք տալիս մեր հավատը, ամրացնում ենք Հիսուսի ու նրա հոր՝ Եհովայի հետ ունեցած մեր ընկերությունը (կարդա Հովհաննես 14։21

2. Ո՞ր հատուկ միջոցառման ժամանակ կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը Եհովայի ու Հիսուսի հանդեպ

Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը իր աշակերտներին ասաց, թե ուրիշ ինչ կերպով կարող են գնահատանք ցույց տալ իր զոհի հանդեպ։ Նա հատուկ արարողություն հաստատեց, որն Աստվածաշունչը կոչում է «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20)։ Այն նաև հայտնի է որպես Քրիստոսի մահվան հիշատակի երեկո։ Հիսուսն ուզում էր, որ իր առաքյալները և բոլոր ճշմարիտ քրիստոնյաները հիշեին, որ ինքը իր կյանքը տվել է մեզ համար։ Այս արարողության առնչությամբ Հիսուսը պատվիրեց հետևյալը. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։ Հիշատակի երեկոյին ներկա գտնվելով՝ ցույց կտաս, որ շնորհակալ ես Եհովային ու Հիսուսին իրենց դրսևորած մեծ սիրո համար։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե էլ ինչպես կարող ես գնահատանքդ ցույց տալ Եհովայի ու Հիսուսի ցուցաբերած մեծ սիրո դիմաց։ Նաև իմացիր, թե որն է Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյի կարևորությունը։

3. Երախտագիտությունը մղում է քայլերի

Պատկերացրու՝ ինչ-որ մեկը փրկել է կյանքդ։ Կմոռանա՞ս նրա արածը, թե՞ կերպեր կփնտրես ցույց տալու քո երախտագիտությունը։

Մենք կյանքով ենք պարտական Աստծուն։ Կարդացեք 1 Հովհաննես 4։8–10 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Հիսուսի զոհը ինչո՞ւ է առանձնահատուկ նվեր։

  • Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես, թե Եհովան ու Հիսուսը ինչ են արել քեզ համար։

Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը Եհովայի ու Հիսուսի հանդեպ։ Կարդացեք 2 Կորնթացիներ 5։15 և 1 Հովհաննես 4։11, 5։3 համարները։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք այս հարցը։

  • Ըստ այս համարի՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը։

4. Ընդօրինակիր Հիսուսին

Մեր գնահատանքը ցույց տալու կերպերից մեկը Հիսուսին ընդօրինակելն է։ Կարդացեք 1 Պետրոս 2։21 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս կարող ես սերտորեն հետևել Հիսուսի հետքերին։

5. Ներկա եղիր Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին

Տեսնելու համար, թե ինչպես է տեղի ունեցել Տիրոջ ընթրիքը, կարդացեք Ղուկաս 22։14, 19, 20 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ տեղի ունեցավ Տիրոջ ընթրիքի ժամանակ։

  • Ի՞նչ են խորհրդանշում հացն ու գինին (տես 19–20-րդ համարները

Հիսուսը ցանկանում էր, որ իր առաքյալները տարին մեկ անգամ՝ իր մահվան օրը, նշեին Տիրոջ ընթրիքը։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները ամեն տարի հավաքվում են, որ նշեն Քրիստոսի մահը նրա ասած ձևով։ Այս կարևոր միջոցառման մասին ավելին իմանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ է տեղի ունենում Հիշատակի երեկոյի ժամանակ։

Հացն ու գինին խորհրդանիշներ են։ Հացը խորհրդանշում է Հիսուսի կատարյալ մարմինը, որը նա զոհաբերեց մեզ համար, իսկ գինին՝ նրա արյունը

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Միայն Հիսուսին հավատալը բավարար է փրկություն ստանալու համար»։

ԱՄՓՈՓՈՒՄ

Մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Հիսուսի արածների համար՝ նրա հանդեպ հավատ դրսևորելով և Հիշատակի երեկոյին ներկա գտնվելով։

Վերհիշենք

  • Ի՞նչ է նշանակում հավատ դրսևորել Հիսուսի հանդեպ։

  • Ինչպե՞ս ես ուզում ցույց տալ քո գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ Եհովան ու Հիսուսը արել են քեզ համար։

  • Ինչո՞ւ է կարևոր ներկա գտնվել Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Քրիստոսի մահը ի՞նչ է մղում մեզ անելու։

«Նա պատվեց Աստծուն իր մարմնով» (9։28)

Հավելյալ տեղեկություններ ձեռք բեր այն մասին, թե ինչ է հավատը, և թե ինչպես դրսևորել այն։

«Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ» («Դիտարան», 2016 թ. հոկտեմբեր)

«Ինձ մաքրված, առույգ ու առողջ եմ զգում» պատմությունը ընթերցելիս տես, թե Քրիստոսի զոհի մասին իմանալը ինչպես փոխեց մի կնոջ կյանքը։

«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011 թ. օգոստոսի 1)

Տես, թե ինչու են քչերը օգտվում Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։

«Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը» (վեբ հոդված)