Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 20

Ինչպես է կազմակերպված ժողովը

Ինչպես է կազմակերպված ժողովը

Եհովան կարգուկանոնի Աստված է (1 Կորնթացիներ 14։33)։ Հետևաբար տրամաբանական է ակնկալել, որ իր ժողովուրդն էլ կազմակերպված կլինի։ Ինչպե՞ս է գործում քրիստոնեական ժողովը։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որ ժողովում կարգուկանոն լինի։

1. Ո՞վ է ժողովի գլուխը

«Քրիստոսը.... ժողովի գլուխն է» (Եփեսացիներ 5։23)։ Հիսուսը երկնքից առաջնորդում է ամբողջ աշխարհում իրականացվող Եհովայի ժողովրդի գործունեությունը։ Հիսուսը նշանակել է «հավատարիմ և իմաստուն ծառա»՝ հասուն երեցներից բաղկացած փոքր խումբ, որը հայտնի է նաև Կառավարիչ մարմին անունով (կարդա Մատթեոս 24։45–47)։ Առաջին դարի առաքյալների և երեցների պես Կառավարիչ մարմինը առաջնորդություն է տալիս բոլոր ժողովներին (Գործեր 15։2)։ Սակայն այս տղամարդիկ մեր կազմակերպության առաջնորդները չեն։ Առաջնորդության համար նրանք Եհովային ու նրա Խոսքին են ապավինում և հնազանդվում են Հիսուսի գլխավորությանը։

2. Ո՞րն է երեցների դերը

Երեցները հասուն քրիստոնյա տղամարդիկ են, որոնք սովորեցնում են Աստծու Խոսքը և հովվում են Եհովայի ժողովրդին՝ օգնելով ու քաջալերելով նրանց։ Երեցները այս ամենի դիմաց վարձատրություն չեն ստանում, այլ ծառայում են «հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ» (1 Պետրոս 5։1, 2)։ Երեցներին աջակցում են ծառայող օգնականները, որոնք նույնպես կարող են համապատասխանել երեց դառնալու չափանիշներին և ստանձնել այդ պարտականությունը։

Կառավարիչ մարմինը որոշ երեցների նշանակում է որպես շրջանային վերակացու։ Նրանք այցելում են տարբեր ժողովներ, որպեսզի առաջնորդություն տան և քաջալերեն։ Շրջանային վերակացուները նշանակում են երեցներ և ծառայող օգնականներ այն տղամարդկանց, որոնք համապատասխանում են Աստվածաշնչի պահանջներին (1 Տիմոթեոս 3։1–10, 12; Տիտոս 1։5–9

3. Ի՞նչ պարտականություն ունի յուրաքանչյուր Եհովայի վկա

Ժողովում բոլորը «գովաբանում են Եհովայի անունը»՝ իրենց հնարավորության սահմաններում մասնակցելով ժողովի հանդիպումներին և քարոզչական ծառայությանը (կարդա Սաղմոս 148։12, 13

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպիսի առաջնորդ է Հիսուսը, ինչպես են երեցները փորձում ընդօրինակել նրան, և թե ինչպես կարող ենք համագործակցել Հիսուսի և երեցների հետ։

4. Հիսուսը բարի առաջնորդ է

Հիսուսը հրաշալի հրավեր է անում։ Կարդացեք Մատթեոս 11։28–30, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս են իրենց զգում Հիսուսի առաջնորդությանը հետևող մարդիկ։

Ինչպե՞ս են երեցները ընդօրինակում Հիսուսին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, թե երեցներն ինչպես պետք է կատարեն իրենց գործը։

Կարդացեք Եսայիա 32։2 և 1 Պետրոս 5։1–3 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ երեցները Հիսուսի պես ձգտում են թարմացնել մյուսներին։

  • Ուրիշ ի՞նչ կերպերով են երեցները ընդօրինակում Հիսուսին։

5. Երեցները սովորեցնում են իրենց օրինակով

Հիսուսն ուզում է, որ երեցները ինչպե՞ս վերաբերվեն իրենց գործին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Հիսուսը չափանիշներ սահմանեց ժողովում առաջնորդություն վերցնողների համար։ Կարդացեք Մատթեոս 23։8–12 համարները և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչն է տպավորում քեզ, երբ տեսնում ես աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվող երեցների և կրոնական առաջնորդների միջև եղած տարբերությունը։

  1. Ա) Երեցները հոգ են տանում, որ թե՛ իրենք և թե՛ իրենց ընտանիքները հոգևորապես ամուր լինեն

  2. Բ) Երեցները հոգ են տանում ողջ ժողովի մասին

  3. Գ) Երեցները կանոնավոր քարոզում են

  4. Դ) Երեցները սովորեցնում են։ Նրանք նաև օգնում են մաքրության և այլ գործերում

6. Մենք կարող ենք համագործակցել երեցների հետ

Աստվածաշունչը երեցների հետ համագործակցելու ծանրակշիռ հիմք է տալիս։ Կարդացեք Եբրայեցիներ 13։17 և քննարկեք այս հարցերը։

  • Առաջնորդություն վերցնողներին հնազանդվելու և հպատակվելու աստվածաշնչյան պատվերը խելամի՞տ է քեզ համար։ Ինչո՞ւ այո կամ ինչո՞ւ ոչ։

Կարդացեք Ղուկաս 16։10 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչո՞ւ է կարևոր համագործակցել երեցների հետ նույնիսկ փոքր թվացող հարցերում։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Պարտադիր չէ, որ ինչ-որ կրոնի անդամ լինես»։

  • Ի՞նչ առավելություններ կան, երբ Աստծուն ժողովի հետ ես երկրպագում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հիսուսը ժողովի գլուխն է։ Մենք ուրախությամբ համագործակցում ենք երեցների հետ, որոնք ծառայում են Հիսուսի գլխավորության ներքո, քանի որ նրանք թարմացնում ու իրենց օրինակով սովորեցնում են մեզ։

Վերհիշենք

  • Ո՞վ է ժողովի գլուխը։

  • Ինչպե՞ս են երեցներն օգնում ժողովին։

  • Ի՞նչ է ակնկալվում Եհովային պաշտող յուրաքանչյուր մարդուց։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե Կառավարիչ մարմինն ու մյուս երեցները ինչպես են հոգ տանում իրենց հավատակիցների համար։

«Ամրացնում են եղբայրների հավատարիմ մնալու վճռականությունը» (4։22)

Տես, թե ինչ գործ են անում շրջանային վերակացուները։

«Հեռավոր վայրերում ծառայող շրջանային վերակացուի կյանքը» (4։51)

Այս հոդվածից կիմանաս, թե երեցներն ինչ ջանքեր են թափում, որ քաջալերեն իրենց հավատակիցներին։

«Երեցները «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»» («Դիտարան», 2013 թ. հունվարի 15)