ԴԱՍ 03
Արժե՞ վստահել Աստվածաշնչին
Աստվածաշնչում շատ խոստումներ կան։ Այն նաև բազում խորհուրդներ է տալիս։ Գուցե քեզ հետաքրքրում է, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, սակայն միևնույն ժամանակ դժվարանում ես վստահել այդ գրքին։ Արժե՞ վստահել այս հին գրքի խոստումներին և այնտեղ գրված խորհուրդներին։ Արդյո՞ք այն, ինչ գրված է Աստվածաշնչում, գործնական է մեր օրերի համար։ Արժե՞ հավատալ ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի խոստումներին։ Միլիոնավոր մարդիկ այս հարցերին կպատասխանեն՝ այո՛։ Հրավիրում ենք, որ դու նույնպես գտնես այս հարցերի պատասխանները։
1. Աստվածաշնչում գրվածը փա՞ստ է, թե՞ հորինվածք
Աստվածաշունչն ասում է, որ այնտեղ «ճշմարտության ճշգրիտ խոսքեր» են գրված (Ժողովող 12։10)։ Այս գրքում նկարագրված են իրական դեպքեր, որոնք պատահել են իրական մարդկանց հետ (կարդա Ղուկաս 1։3; 3։1, 2)։ Շատ պատմաբաններ և հնագետներ հաստատել են, որ Աստվածաշնչում նշված կարևոր տարեթվերը, մարդիկ, վայրերը, ինչպես նաև իրադարձությունները ճշգրիտ են։
2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստվածաշունչը հնացած գիրք չէ
Աստծու Խոսքը հաճախ հայտնում է այնպիսի բաներ, որոնք մարդը հայտնագործել է դրանց գրվելուց միայն հազարամյակներ անց։ Օրինակ՝ այնտեղ գրված են գիտական փաստեր, որոնցից շատերի վերաբերյալ մարդիկ հակասական կարծիքներ են ունեցել։ Սակայն ժամանակակից գիտությունը հաստատում է, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ճշգրիտ է։ Դրանք «վստահելի են.... հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111։7, 8)։
3. Արժե՞ հավատալ ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի խոստումներին
Աստվածաշունչը պարունակում է մարգարեություններ, a որոնք կանխագուշակում են «այն, ինչը դեռ չի եղել» (Եսայիա 46։10)։ Այդ գրքում ճշգրտորեն նկարագրված են պատմական իրադարձություններ, որոնք արձանագրվել են դրանց տեղի ունենալուց շատ տարիներ առաջ։ Աստվածաշնչյան մարգարեությունները շատ մանրամասներ են հայտնում նաև մեր օրերի վերաբերյալ։ Այս դասում կքննենք այդ մարգարեություններից մի քանիսը։ Դրանց ճշգրտությունը պարզապես կապշեցնի քեզ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Նկատի առ, թե ժամանակակից գիտությունը ինչպես է հաստատում Աստվածաշնչի արժանահավատ լինելը, և քննիր ներքոհիշյալ մարգարեությունները։
4. Աստվածաշունչը ներդաշնակ է գիտությանը
Հին ժամանակներում մարդիկ մտածում էին, թե երկիրը հենված է ինչ-որ բանի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Տեսեք, թե ինչ է գրվել «Հոբ» գրքում մոտ 3 500 տարի առաջ։ Կարդացեք Հոբ 26։7 և քննարկեք այս հարցը։
-
Ինչո՞ւ է զարմանալի, որ այս տեղեկությունը գրված է եղել «Հոբ» գրքում։
Մինչև 1800-ականները մարդիկ լավ չէին պատկերացնում, թե ինչպես է տեղի ունենում ջրի շրջապտույտը։ Սակայն ուշադրություն դարձրեք, թե այդ մասին ինչ է գրվել Աստվածաշնչում հազարավոր տարիներ առաջ։ Կարդացեք Հոբ 36։27, 28 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։
-
Ինչո՞ւ է ջրի շրջապտույտի այս պարզ նկարագրությունը տպավորիչ։
-
Քո ընթերցած համարները ամրացրի՞ն Աստվածաշնչի հանդեպ հավատդ։
5. Աստվածաշնչում կանխագուշակված են կարևոր իրադարձություններ
Կարդացեք Եսայիա 44։27–45։2 համարները, այնուհետև քննարկեք այս հարցը։
-
Ի՞նչ մանրամասներ է հայտնել Աստվածաշունչը Բաբելոնի նվաճումից 200 տարի առաջ։
b իր զորքով գրավեց Բաբելոնը։ Նրանք փոխեցին քաղաքը պաշտպանող գետի հունը, որից հետո բաց թողնված դարպասներով ներս մտան և առանց պայքարի գրավեցին քաղաքը։ Այսօր՝ 2 500 տարի անց, Բաբելոնը դեռ ավերակների մեջ է։ Տես, թե ինչ էր կանխագուշակվել Աստվածաշնչում։
Պատմությունը հաստատում է, որ Պարսկաստանի թագավոր Կյուրոսը մ. թ. ա. 539 թ.-ինԿարդացեք Եսայիա 13։19, 20 և քննարկեք այս հարցը։
-
Ինչպե՞ս կատարվեց Բաբելոնի կործանման մասին մարգարեությունը։
6. Աստվածաշնչում կանխագուշակված են իրադարձություններ, որոնք վերաբերում են մեր օրերին
Աստվածաշնչում ասվում է, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Քննեք, թե ինչ է Աստվածաշնչում կանխագուշակված այդ ժամանակահատվածի վերաբերյալ։
Կարդացեք Մատթեոս 24։6, 7 և քննարկեք այս հարցը։
-
Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ իրադարձություններ են լինելու վերջին օրերում։
Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1–5 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։
-
Վերջին օրերում ապրող մարդկանց բնորոշ ի՞նչ վարքագիծ է նկարագրվում Աստվածաշնչում։
-
Այս հատկություններից որո՞նք ես նկատել մարդկանց մեջ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչը լեգենդների ու առասպելների գիրք է»։
-
Ո՞ր փաստն է ամենաշատը համոզում քեզ, որ Աստվածաշունչը վստահարժան է։
ԱՄՓՈՓՈՒՄ
Պատմությունը, գիտությունը և կատարված մարգարեությունները փաստում են, որ դու կարող ես վստահել Աստվածաշնչին։
Վերհիշենք
-
Աստվածաշունչը փաստերի՞, թե՞ առասպելների գիրք է։
-
Ի՞նչ առումներով է գիտությունը ներդաշնակ Աստվածաշնչին։
-
Քո կարծիքով՝ կարո՞ղ ենք վստահել ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեություններին։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Աստվածաշնչում կա՞ն գիտությանը հակասող փաստեր։
Ի՞նչ փաստեր կան, որ ապրում ենք «վերջին օրերում»։
«6 աստվածաշնչյան մարգարեություններ այժմ իրականանում են» («Դիտարան», 2011 թ. մայիսի 1)
Իմացիր, թե ինչպես կատարվեցին Հունական կայսրության վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները։
Տես, թե մարգարեությունները ինչպես փոխեցին մի մարդու կարծիքն Աստվածաշնչի վերաբերյալ։