Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 01

Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ

Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել քեզ

Գրեթե բոլորս էլ կյանքի, տառապանքի, մահվան և ապագայի վերաբերյալ հարցեր ենք ունենում։ Մեզ նաև հետաքրքրում են հարցեր, որոնք կապված են մեր առօրյայի հետ, օրինակ՝ ինչպե՞ս ապրուստ հայթայթել կամ ինչպե՞ս երջանիկ ընտանիք ունենալ։ Շատերն ասում են, որ Աստվածաշունչը ոչ միայն օգնում է իրենց գտնելու կյանքին վերաբերող կարևոր հարցերի պատասխանները, այլև տալիս է առօրյա կյանքին առնչվող գործնական խորհուրդներ։ Իսկ ի՞նչ ես կարծում. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել քո շրջապատի մարդկանց։

1. Ի՞նչ կարևոր հարցերի է պատասխանում Աստվածաշունչը

Աստվածաշունչը պատասխանում է հետևյալ կարևոր հարցերին. ինչպե՞ս է կյանքն առաջացել, ո՞րն է կյանքի իմաստը, ինչո՞ւ են անմեղ մարդիկ տառապում, ի՞նչ է տեղի ունենում մահից հետո, եթե բոլորը խաղաղություն են ուզում, ինչո՞ւ են պատերազմներն այսքան շատ, ի՞նչ կլինի ապագայում Երկիր մոլորակին։ Աստվածաշունչը խրախուսում է, որ փնտրենք այս հարցերի պատասխանները։ Շատերն արդեն գտել են դրանք Աստվածաշնչում։

2. Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել մեզ, որ վայելենք կյանքը

Աստվածաշունչը մեզ լավ խորհուրդներ է տալիս։ Օրինակ՝ այն սովորեցնում է՝ ինչպես երջանիկ ընտանիք ունենալ։ Այնտեղ գրված է, թե ինչպես կարող ենք հաղթահարել սթրեսը կամ հաճույք ստանալ աշխատանքից։ Այս ձեռնարկի թեմաները միասին քննարկելու ընթացքում կիմանաս, թե Աստվածաշունչը ինչ է սովորեցնում նշված հարցերի վերաբերյալ։ Այդ ժամանակ գուցե համաձայնես, որ «ամբողջ Գիրքը [այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում].... օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16

Այս հրատարակությունը չի փոխարինում Աստվածաշնչին, ընդհակառակը՝ խրախուսում է, որ ուսումնասիրես այն։ Այդ իսկ պատճառով հորդորում ենք կարդալ դասերում ընդգրկված աստվածաշնչյան համարները և դրանք համեմատել քո սովորածի հետ։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպես է Աստվածաշունչն օգնել շատերին, ինչպես կարող ես հաճույք ստանալ այն կարդալուց, և ինչու լավ կլինի, որ քեզ օգնեն հասկանալ այն։

3. Աստվածաշունչը կարող է առաջնորդել մեզ

Աստվածաշունչը կարելի է նմանեցնել լապտերի լույսի։ Այն օգնում է, որ ճիշտ որոշումներ կայացնենք և հասկանանք, թե ինչ է սպասվում ապագայում։

Կարդացեք Սաղմոս 119։105 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Այս սաղմոսը գրողը ի՞նչ տեսակետ ուներ Աստվածաշնչի վերաբերյալ։

  • Իսկ ո՞րն է քո տեսակետը։

4. Աստվածաշունչը կարող է պատասխանել մեր հարցերին

Մի կին Աստվածաշնչում գտավ այն հարցերի պատասխանները, որոնք տարիներ շարունակ անհանգստացրել էին իրեն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, իսկ հետո քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ հարցեր ուներ այս կինը։

  • Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինչպե՞ս օգնեց նրան։

Աստվածաշունչը խրախուսում է, որ հարցեր տանք։ Կարդացեք Մատթեոս 7։7 և քննարկեք հետևյալը։

  • Ի՞նչ հարցեր ունես, որոնց պատասխանները գուցե գտնես Աստվածաշնչում։

5. Դու կարող ես հաճույք ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից

Շատերը հաճույքով են ընթերցում Աստվածաշունչը և մեծ օգուտներ են ստանում դրանից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, իսկ հետո քննարկեք հետևյալ հարցերը։

  • Երիտասարդներն ինչպե՞ս էին վերաբերվում ընթերցանությանը։

  • Իսկ ինչո՞ւ էին նրանք այլ կերպ վերաբերվում Աստվածաշունչ կարդալուն։

Աստվածաշնչում ասվում է, որ այն կարող է այնպիսի գիտելիքներ տալ, որոնք կմխիթարեն և կհուսադրեն մեզ։ Կարդացեք Հռոմեացիներ 15։4 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Կցանկանա՞ս իմանալ, թե ինչ հույս է տալիս Աստվածաշունչը և ինչպես է մխիթարում։

6. Ուրիշները կարող են օգնել մեզ, որ հասկանանք Աստվածաշունչը

Շատերի համար արդյունավետ է եղել, երբ Աստվածաշունչը ինքնուրույն կարդալուց բացի՝ այն նաև քննարկել են ուրիշների հետ։ Կարդացեք Գործեր 8։26–31 և քննարկեք հետևյալ հարցը։

Եթովպացի տղամարդը Սուրբ Գիրքը հասկանալու համար օգնության կարիք ուներ։ Այսօր նույնպես շատերն օգտակար են համարում Աստվածաշունչն ուրիշների հետ քննարկելը

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչ ուսումնասիրելը ժամանակի կորուստ է»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում և ինչո՞ւ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Աստվածաշունչը առօրյա կյանքի վերաբերյալ խորհուրդներ է տալիս, կարևոր հարցերի է պատասխանում, ինչպես նաև մարդկանց հույս և մխիթարություն է տալիս։

Վերհիշենք

  • Ի՞նչ խորհուրդներ կարող ենք գտնել Աստվածաշնչում։

  • Ի՞նչ կարևոր հարցերի է պատասխանում Աստվածաշունչը։

  • Ի՞նչ կցանկանայիր իմանալ Աստվածաշնչից։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Նկատի առ, թե Աստվածաշնչի խորհուրդները որքան գործնական են այսօր։

«Աստվածաշնչյան սկզբունքներ. իմաստություն, որը երբեք չի հնանում» («Դիտարան» № 1, 2018)

Տես, թե Աստվածաշունչն ինչպես օգնեց մի մարդու պայքարել բացասական զգացումների դեմ, որոնք դեռ մանկությունից ուներ։

«Ինչպե՞ս սկսվեց իմ նոր երջանիկ կյանքը» (2։53)

Քննիր, թե Աստվածաշնչում ինչ գործնական խորհուրդներ կան ընտանիքների համար։

«Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք» («Արթնացե՛ք» № 2, 2018)

Աստվածաշնչից իմացիր, թե իրականում ով է ղեկավարում այս աշխարհը։

«Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» (ամբողջական տարբերակ) (3։14)