Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 6

Հստակ ցույց տալ սուրբգրային համարն ընթերցելու նպատակը

Հստակ ցույց տալ սուրբգրային համարն ընթերցելու նպատակը

Հովհաննես 10։33–36

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Ոչ թե ուղղակի մի համար կարդա ու անցիր հաջորդ մտքին, այլ ունկնդիրներին օգնիր հստակ հասկանալ, թե ընթերցված համարն ինչ կապ ունի այն մտքի հետ, որն ուզում ես լուսաբանել։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Առանձնացրու կարևոր բառերը։ Աստվածաշնչյան համարը կարդալուց հետո ուշադրություն հրավիրիր այն բառերի վրա, որոնք անմիջականորեն կապ ունեն քո նշած գլխավոր մտքի հետ։ Դա կարող ես անել՝ կրկնելով այդ բառերը կամ էլ տալով այնպիսի հարց, որը քեզ լսողների ուշադրությունը կկենտրոնացնի դրանց վրա։

  • Ընդգծիր այն միտքը, որն ուզում ես բացատրել։ Եթե համարն ընթերցելուց առաջ կոնկրետ նշել ես, թե ինչու ես կարդում այն, օրինակ՝ որևէ միտք փաստելու համար, ապա բացատրիր, թե քո ընդգծած կարևոր բառերն ինչպես են թիկունք կանգնում այդ մտքին։

  • Բացատրությունը ավելորդ մի՛ բարդացրու։ Մի՛ կենտրոնացիր համարի այն մանրամասների վրա, որոնք թիկունք չեն կանգնում գլխավոր մտքին։ Հաշվի առ, թե ունկնդիրներին ինչ է հայտնի այդ թեմայի վերաբերյալ։ Ապա դրա հիման վրա որոշիր, թե քանի փաստ է անհրաժեշտ նշել, որպեսզի սուրբգրային համարը կարդալու նպատակը լիովին պարզ ու հասկանալի լինի նրանց համար։