Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 5

Ճիշտ ընթերցանություն

Ճիշտ ընթերցանություն

1 Տիմոթեոս 4։13

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Բարձրաձայն ընթերցիր այն, ինչ գրված է։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Լավ նախապատրաստվիր։ Մտածիր՝ ինչու է գրվել տվյալ հատվածը։ Աշխատիր կարդալ ոչ թե առանձին բառեր, այլ բառախմբեր։ Այնքան փորձիր, մինչև հմտանաս այդ հարցում։ Զգույշ եղիր, որ բառեր չավելացնես, բաց չթողնես կամ չփոխարինես ուրիշ բառերով։ Հաշվի առ բոլոր կետադրական նշանները։

  • Ճիշտ արտասանիր յուրաքանչյուր բառ։ Եթե չգիտես՝ ինչպես ճիշտ արտասանել որևէ բառ, օգտվիր համապատասխան ձեռնարկներից, լսիր տվյալ հրատարակության ձայնագրությունը կամ օգնության համար դիմիր փորձառու ընթերցողի։

  • Հստակ արտասանիր։ Աշխատիր հստակ արտաբերել բառերը, գլուխդ բարձր պահիր և լայն բացիր բերանդ։ Արտասանիր բոլոր վանկերը։