Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 1

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին

«Նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Մատթեոս 19։4

Առաջին ամուսնության հիմնադիրը Եհովա a Աստված է։ Աստվածաշնչում գրված է, որ նա ստեղծեց առաջին կնոջը և «բերեց մարդու մոտ»։ Ադամն այնքան երջանիկ էր, որ ասաց. «Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից» (Ծննդոց 2։22, 23)։ Եհովան ցանկանում է, որ մարդիկ երջանիկ ամուսնություն ունենան։

Երբ նոր էիք ամուսնացել, գուցե մտածում էիք, թե կյանքում ամեն բան իդեալական է լինելու։ Իրականում, սակայն, նույնիսկ իրար շատ սիրող ամուսիններն են խնդիրներ ունենում (1 Կորնթացիներ 7։28)։ Այս գրքույկում կգտնեք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնց հետևելով՝ երջանիկ կդարձնեք ձեր ընտանեկան կյանքը (Սաղմոս 19։8–11

1 ԿԱՏԱՐԻՐ ԱՅՆ ԴԵՐԸ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՏՎԵԼ Է ՔԵԶ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Ամուսինը ընտանիքի գլուխն է (Եփեսացիներ 5։23

Եհովան ակնկալում է, որ ամուսինը քնքշորեն հոգ կտանի կնոջ մասին (1 Պետրոս 3։7)։ Աստված կնոջը ստեղծել է որպես օգնական ամուսնու համար, և ցանկանում է, որ ամուսինը սիրի նրան և հարգի նրա արժանապատվությունը (Ծննդոց 2։18)։ Ամուսինը պետք է այնքան սիրի իր կնոջը, որ պատրաստ լինի նրա շահերը իր շահերից վեր դասելու (Եփեսացիներ 5։25–29

Իսկ կնոջից Եհովան ակնկալում է, որ խորապես հարգի ամուսնուն և օգնի նրան կատարելու իր դերը (1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 5։33)։ Նա նաև պետք է թիկունք կանգնի ամուսնու որոշումներին և ամբողջ սրտով համագործակցի նրա հետ (Կողոսացիներ 3։18)։ Եթե կինը այդպես վարվի, կարժանանա թե՛ ամուսնու, թե՛ Եհովայի հավանությանը (1 Պետրոս 3։1–6

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Հարցրու կողակցիդ, թե ինչպես կարող ես ավելի լավ կին կամ ամուսին լինել։ Ուշադիր լսիր նրան և ջանք թափիր բարելավումներ անելու։

  • Եղիր համբերատար։ Ինչ խոսք, ժամանակ է անհրաժեշտ, որ երկուսդ էլ իմանաք, թե ինչպես կարող եք երջանկացնել իրար։

2 ՈՒՇԱԴԻՐ ԵՂԻՐ ԿՈՂԱԿՑԻԴ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Դու պետք է հետաքրքրված լինես կողակցիդ շահերով (Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Բարձր գնահատիր կողակցիդ և հիշիր, որ Եհովան պահանջում է, որ իր ծառաները «բոլորի հանդեպ հեզահոգի լինեն» (2 Տիմոթեոս 2։24Առակներ 12։18-ում ասվում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է»։ Ուստի զգուշորեն ընտրիր բառերդ։ Եհովայի ոգին կօգնի քեզ բարությամբ ու սիրով խոսելու կողակցիդ հետ (Գաղատացիներ 5։22, 23; Կողոսացիներ 4։6

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Նախքան կողակցիդ հետ լուրջ հարցեր քննարկելը աղոթիր Աստծուն, որ հանգստություն պահպանես և նախապես բացասական տրամադրված չլինես։

  • Խորությամբ մտածիր, թե ինչ ես ասելու և ինչպես ես ասելու։

3 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՂԵՔ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Ամուսնանալով՝ դու և կողակիցդ «մեկ մարմին» եք դառնում (Մատթեոս 19։5)։ Բայց, միևնույնն է, մնում եք երկու տարբեր անձնավորություններ՝ տարբեր կարծիքներով։ Ուստի պետք է սովորեք միասնական լինել մտքով ու սրտով (Փիլիպպեցիներ 2։2)։ Դա հատկապես կարևոր է որոշումներ կայացնելիս։ Աստվածաշունչն ասում է. «Ծրագրերը խորհրդով են հաստատվում» (Առակներ 20։18)։ Միասին կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվեք աստվածաշնչյան սկզբունքներով (Առակներ 8։32, 33

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Կողակցիդ հետ զրուցելիս խոսիր քո զգացմունքների մասին և ոչ թե պարզապես տեսակետ հայտնիր կամ որևէ տեղեկություն։

  • Նախքան որևէ մեկին ինչ-որ բան խոստանալը խորհրդակցիր կողակցիդ հետ։

a «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։