Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով
ԳԼՈՒԽ 36
Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով
«Ես սիրում եմ, սիրում եմ, շատ եմ սիրում sms-ներ գրել։ Դրանից հավես բան չկա։ Դա է իմ կյանքը» (Ալան)։
ԵՐԲ ծնողներդ պատանի էին, հիմնականում հեռուստացույցն ու ռադիոն էին համարվում էլեկտրոնային մեդիա։ Այն ժամանակներում հեռախոսը պարզապես հեռախոս էր, որը միայն խոսքային ինֆորմացիա էր հաղորդում և միացած էր ցանցային վարդակին։ Դա հիմա հնացա՞ծ բան է։ Աննա անունով մի աղջիկ ասում է. «Ծնողներս մեծացել են «մութ ժամանակներում»։ Նրանք նոր-նոր են սկսում հասկանալ, թե ինչպես պետք է օգտագործեն իրենց բջջային հեռախոսի մեջ տեղադրված որոշ ֆունկցիաներ»։
Այսօր ընդամենը մեկ սարքի միջոցով, որը դնում ես գրպանիդ մեջ, կարող ես զանգերի պատասխանել, երաժշտություն լսել, տեսանյութ դիտել, խաղ խաղալ, էլեկտրոնային նամակ ուղարկել ընկերոջդ, լուսանկարել, ինտերնետից օգտվել։ Քանի որ մեծացել ես այնպիսի դարաշրջանում, որում համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցը և ինտերնետը սովորական բան են, գուցե մտածես, որ ոչ մի վտանգավոր բան էլ չկա դրանք անընդհատ օգտագործելու մեջ։ Սակայն ծնողներդ թերևս մտածեն, որ դու չափից շատ ես տարվել դրանցով։ Եթե արտահայտում են իրենց անհանգստությունը, մի՛ անտեսիր նրանց խոսքերը՝ կարծելով, որ նրանք կյանքից հետ են մնացել։ «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս,— ասում է իմաստուն Սողոմոն թագավորը,— ապա դա հիմարություն է նրա կողմից» (Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու են ծնողներդ անհանգստացած։ Այդ դեպքում կատարիր ստորև բերված թեստը և տես, թե արդյոք տարված ես էլեկտրոնային մեդիայով։
Ստուգիր ինքդ քեզ՝ «արդյոք տարվա՞ծ եմ»
Մի հանրագիտարանում ասվում էր, որ տարվել նշանակում է «մի բան անընդհատ կրկնելու սովորություն ունենալ, նույնիսկ այնքան կրկնել, որ ի վիճակի չլինել կամ չուզենալ դադարեցնել այն՝ չնայած վատ հետևանքներին»։ Այժմ ավելի մանրամասն տեսնենք, թե ինչ է նշանակում այս բառը։ Կարդա մեջբերումները և տես, թե արդյոք ասում կամ անում ես նման բաներ։ Հետո գրիր քո պատասխանները։
Անվերահսկելի ցանկություն։ «Ես ժամերով էլեկտրոնային խաղեր էի խաղում։ Քուն չունեի, իսկ զրույցների ժամանակ միայն դրա մասին էի ուզում խոսել։ Ինձ մեկուսացրել
էի ընտանիքիցս ու խաղերի այդ երևակայական աշխարհում կորցրել էի գլուխս» (Էնդրյու)։Քո կարծիքով՝ ամեն օր որքա՞ն ժամանակ է խելամիտ տրամադրել էլեկտրոնային մեդիային։․․․․․
Ծնողների՞դ կարծիքով որքան ժամանակ պետք է տրամադրես։ ․․․․․
Ընդհանուր հաշվով՝ ամեն օր որքա՞ն ժամանակ ես տրամադրում sms-ներին, հեռուստացույցին, նկարներ բեռնելուն, վեբ կայքում մեկնաբանություններ գրելուն, էլեկտրոնային խաղեր խաղալուն և այլն։ ․․․․․
Հետո նայիր վերևում գրած պատասխաններիդ. կարո՞ղ ես ասել, որ չափից շատ ես ժամանակ տրամադրում էլեկտրոնային մեդիային։
□ Այո □ Ոչ
Ի վիճակի չլինել կամ չուզենալ դադարեցնել։ «Ծնողներս տեսնում են, որ միշտ sms-ներ եմ գրում, և ասում են, որ շատ եմ տարված դրանցով։ Բայց իմ հասակակիցների հետ համեմատած՝ ես շատ քիչ եմ sms գրում։ Դե բնական է, խնձորը չես համեմատի նարնջի հետ. նրանք 40 տարեկան են, ես՝ 15» (Ալան)։
Ծնողներդ կամ ընկերներդ ասո՞ւմ են, որ շատ ժամանակ ես հատկացնում էլեկտրոնային մեդիային։
□ Այո □ Ոչ
Չե՞ս ուզում կամ ի վիճակի չե՞ս սահմանափակումներ դնելու։
□ Այո □ Ոչ
Վատ հետևանքներ։ «Ընկերներս անընդհատ sms-ներ են գրում, անգամ մեքենա քշելիս։ Ինչքա՜ն վտանգավոր է դա» (Ջուլի)։
«Երբ առաջին անգամ բջջային հեռախոս ձեռք բերեցի, անընդհատ ինչ-որ մեկին կա՛մ զանգում էի, կա՛մ sms գրում։ Բան ու գործս դա էր։ Դա վնասեց փոխհարաբերություններս ընտանիքիս, անգամ որոշ ընկերներիս հետ։ Հիմա նկատում եմ, որ երբ ընկերներիս հետ եմ, նրանք անընդհատ ընդհատում են ինձ ու ասում՝ մի րոպե, պետք է sms-ի պատասխանեմ։ Պատճառներից մեկը հենց դա է, որ այլևս մտերիմ չեմ նրանց հետ» (Շերլի)։
Մեքենա քշելիս, դասի և ժողովների ժամանակ sms-ներ կարդում կամ գրո՞ւմ ես։
□ Այո □ Ոչ
Ընտանիքիդ անդամների կամ ընկերներիդ հետ խոսելիս անընդհատ ընդհատո՞ւմ ես զրույցը, որ էլեկտրոնային նամակ գրես, զանգահարես կամ sms ուղարկես։
□ Այո □ Ոչ
Քնիդ կամ դասերդ սովորելու հաշվի՞ն ես էլեկտրոնային մեդիային ժամանակ տրամադրում։
□ Այո □ Ոչ
Փոփոխություններ անելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ ես։ Եթե այո, քննիր հետևյալ առաջարկները։
Ինչպես լինել հավասարակշռված
Եթե օգտվում ես էլեկտրոնային մեդիայի ինչ-որ տեսակից՝ համակարգչից, բջջային հեռախոսից կամ մեկ այլ սարքից, տուր քեզ ստորև բերվող չորս հարցերը։ Կիրառիր աստվածաշնչյան խորհուրդները և հետևիր մի քանի պարզ քայլերի, թե ինչ պետք է անես կամ չանես, որ ապահով լինես և հավասարակշռված։
● Ի՞նչ բովանդակություն ունի։ «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ Փիլիպպեցիներ 4։8)։
լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (✔ Հաղորդակցվիր ընտանիքիդ ու ընկերներիդ հետ և խոսիր շինիչ բաների մասին (Առակներ 25։25; Եփեսացիներ 4։29)։
X Մի՛ տարածիր վնասակար բամբասանք, մի՛ ուղարկիր անպարկեշտ նկարներ ու sms-ներ, մի՛ դիտիր անբարո տեսանյութեր կամ ծրագրեր (Կողոսացիներ 3։5; 1 Պետրոս 4։15)։
● Ե՞րբ պետք է օգտվեմ։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1)։
✔ Որոշիր, թե ինչքան ժամանակ պետք է տրամադրես հեռախոսազանգերին, sms-ներ գրել-կարդալուն, ծրագրեր դիտելուն, խաղեր խաղալուն։
X Թույլ մի՛ տուր, որ էլեկտրոնային մեդիան խլի այն ժամանակը, որ պետք է տրամադրես ընկերներիդ, ընտանիքիդ, Եփեսացիներ 5։15–17; Փիլիպպեցիներ 2։4)։
ուսումնասիրությանը և հոգևոր գործերին (● Ո՞ւմ հետ եմ շփվում։ «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։
✔ Էլեկտրոնային մեդիայի միջոցով ամրացրու հարաբերություններդ այն մարդկանց հետ, ովքեր քաջալերում են քեզ լավ հատկություններ մշակել (Առակներ 22։17)։
X Մի՛ խաբիր քեզ. դու կընդօրինակես նրանց չափանիշները, խոսելաոճը, մտածելակերպը, ում հետ շփվում ես էլեկտրոնային նամակների, sms-ների, հեռուստացույցի, տեսանյութերի կամ ինտերնետի միջոցով (Առակներ 13։20)։
● Որքա՞ն ժամանակ եմ տրամադրում։ «Հավաստիացիր, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։
✔ Գրի առ, թե որքան ժամանակ ես տրամադրում էլեկտրոնային մեդիային։
X Մի՛ անտեսիր ընկերներիդ կամ ծնողներիդ խոսքերը, եթե նրանք ասում են, որ դու չափից շատ ժամանակ ես տրամադրում մեդիային (Առակներ 26։12)։
Խոսելով էլեկտրոնային մեդիային հավասարակշռված ժամանակ տրամադրելու մասին՝ Էնդրյուն, որի խոսքերը մեջբերվել էին, ասում է. «Տեխնիկան լավ բան է, բայց դրան քիչ ժամանակ է պետք հատկացնել։ Ես սովորել եմ թույլ չտալ, որ տեխնիկան բաժանի ինձ ընտանիքիցս ու ընկերներիցս»։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 30։
Ինչպե՞ս կարող ես համոզել ծնողներիդ, որ թույլ տան քեզ մի քիչ զվարճանալ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Քո աչքերում իմաստուն մի՛ դարձիր։ Վախեցիր Եհովայից և չարությունից հեռացիր» (Առակներ 3։7)։
ԱՌԱՋԱՐԿ
Որպեսզի հավասարակշռված ձևով օգտագործես հեռախոսդ, ասա ընկերներիդ, որ կլինեն դեպքեր, երբ անմիջապես չես պատասխանի sms-ներին, էլ. նամակներին և հեռախոսազանգերին։
ԳԻՏԵԻ՞Ր
Ցանկացած նկար կամ քո մասին որոշ մեկնաբանություններ, որ կտեղադրես որևէ վեբ կայքում այսօր, կարող են գործատերերի և ուրիշների կողմից օգտագործվել ապագայում։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե հավասարակշռված ձևով չեմ օգտագործում ․․․․․, կվճռեմ շաբաթը միայն ․․․․․ օգտագործել էլեկտրոնային մեդիայի այս տեսակը։
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ կարող է քեզ համար դժվար լինել տեսնել, թե արդյոք էլեկտրոնային մեդիայի գերին ես դարձել։
● Ի՞նչ կլինի, եթե չկարողանաս կառավարել քեզ և նորից ընկնես այդ ծուղակը։
[մեջբերում 262-րդ էջի վրա]
«Մի քանի բան է ինձ օգնել հաղթահարելու հեռուստացույցի հանդեպ իմ կախվածությունը։ Ստիպում էի ինձ սահմանափակել այն ժամանակը, որ տրամադրում էի դրան։ Անընդհատ խոսում էի մամայիս հետ այդ խնդրի մասին։ Նաև շատ էի աղոթում» (Քեթլին)։
[նկար 263-րդ էջի վրա]
Դո՞ւ ես իշխում տեխնիկայի վրա, թե՞ տեխնիկան է իշխում քեզ վրա