Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատանի ընթերցողների համար

Մովսեսը հատուկ հանձնարարություն է ստանում

Մովսեսը հատուկ հանձնարարություն է ստանում

Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։

Գլխավոր կերպարները։ Եհովա Աստված և Մովսես

Ներկայացված դրվագը։ Եհովան Մովսեսին հանձնարարում է իսրայելացիներին դուրս բերել Եգիպտոսից

1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԵԼՔ 3։1–14; 4։1–17

Քո պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն էր կրակով բռնկված թուփը։

_______

Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Մովսեսի դեմքի արտահայտությունը և ձայնը, երբ Եհովան կանչեց նրան (Ելք 3։4

_______

Ի՞նչ հույզեր ես նկատում Մովսեսի ձայնի մեջ, երբ նա հարցեր էր տալիս Եհովային (Ելք 3։11, 13; 4։1, 10

_______

2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։

Օգտագործելով ձեռքիդ տակ եղած նյութերը՝ ավելի շատ տեղեկություններ գտիր «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» արտահայտության վերաբերյալ (Ելք 3։14)։ Ինչո՞ւ Եհովան այսպես պատասխանեց Մովսեսի հարցին *։

_______

Քո կարծիքով՝ ինչո՞ւ Մովսեսը չէր ուզում խոսել փարավոնի հետ (հուշող համար՝ կարդա՛ Թվեր 12։3

_______

Ինչո՞ւ Մովսեսը չէր ուզում խոսել իր ազգակիցների հետ։

_______

3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...

ինքնավստահության պակաս զգալու հակման մասին։

_______

այն մասին, որ Եհովան վստահում է քեզ և հավատում է քո կարողություններին։

_______

ՀԱՐՑԵՐ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Քո կյանքի ո՞ր ոլորտներում ես քեզ անվստահ զգում։

_______

Ինչպե՞ս կարող ես օգտակար լինել Եհովա Աստծուն՝ չնայած քո սահմանափակ հնարավորություններին։

_______

4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

_______

[նկար 31-րդ էջի վրա]

Այս հոդվածը կարող ես բեռնել կամ տպել www.isa4310.com կայքից։

Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ կարդել այն www.watchtower.org կայքում

[ծանոթագրություն]

^ պարբ. 14 Եհովայի վկաները հրատարակել են մի շարք գրքեր և գրքույկներ, որոնց միջոցով կարող ես փնտրտուքներ անել Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության ժամանակ։ Ավելի շատ տեղեկությունների համար դիմիր Եհովայի վկաներին կամ գրիր այս պարբերագրի հրատարակիչներին։