1. Երկրաշարժեր
1. Երկրաշարժեր
«Մեծ երկրաշարժեր կլինեն» (ՂՈՒԿԱՍ 21։11)։
● Հայիթիի երկրաշարժի ժամանակ լրագրողների մի խումբ, որը ռեպորտաժ էր պատրաստում դեպքի մասին, որսաց մանկան հազիվ լսելի ճիչեր. փլատակների տակից հանեցին մոտ մեկուկեսամյա Վինիին։ Նրան կարողացան փրկել, իսկ ծնողներին՝ ոչ։
Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՓԱՍՏԵՐԸ։ 2010թ. հունվարին Հայիթիում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ. մահացավ ավելի քան 300000 մարդ, իսկ 1,3 միլիոն մարդ մի ակնթարթում անօթևան մնաց։ Թեև Հայիթիի երկրաշարժը շատ ուժգին էր, սակայն միակը չէր։ 2009թ. ապրիլից մինչև 2010թ. ապրիլը ամբողջ աշխարհում առնվազն 18 մեծ երկրաշարժ է գրանցվել։
ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Երկրաշարժերը այդքան էլ շատ չեն. պարզապես ժամանակակից սարքավորումների շնորհիվ այսօր մենք ավելի շատ ենք տեղեկացված դրանց մասին, քան անցյալում։
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Քննեք հետևյալ փաստը. Աստվածաշունչը կոնկրետ չի նշում երկրաշարժերի թիվը, որոնք տեղի էին ունենալու վերջին օրերում։ Սակայն այնտեղ ասվում է, որ «տեղ-տեղ» «մեծ երկրաշարժեր» կլինեն։ Սա պատմության այս ժամանակահատվածի ուշագրավ իրադարձություններից մեկն է (Մարկոս 13։8; Ղուկաս 21։11)։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Ականատես լինո՞ւմ ենք մեծ երկրաշարժերի, որոնց մասին կանխագուշակել է Աստվածաշունչը։
Ինչ խոսք, միայն երկրաշարժերը չէ, որ փաստում են վերջին օրերի մասին։ Դա կատարվող մարգարեություններից ընդամենը մեկն է։ Եկեք քննենք երկրորդը։
[մեջբերում 4-րդ էջի վրա]
«Մենք [ինժեներ-երկրաֆիզիկոսներս] դրանք անվանում ենք մեծ երկրաշարժեր, իսկ մարդիկ՝ սարսափելի երկրաշարժեր» (ԿԵՆ ՀՈՒԴՆՈՒՏ, ԱՄՆ-Ի ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)։
[նկար 4-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© William Daniels/Panos Pictures