Խուսափիր վատ ընկերակցությունից
Պատանի ընթերցողների համար
Խուսափիր վատ ընկերակցությունից
Ցուցումներ։ Այս վարժությունը կատարիր հանգիստ միջավայրում։ Աստվածաշնչից համարներն ընթերցելիս պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը։ Մտովի պատկերացրու տեսարանը։ Լսիր մարդկանց ձայները։ Փորձիր զգալ, թե գլխավոր կերպարներն ինչ են զգում։ Կենդանի դարձրու աստվածաշնչային արձանագրությունը։
Գլխավոր կերպարները։ Դինա, Սյուքեմ, Հակոբ, Շմավոն և Ղևի։
Ներկայացված դրվագը։ Սյուքեմը բռնաբարում է Դինային։ Աղջկա զայրացած եղբայրները փորձում են վրեժ լուծել։
1 ՎԵՐԼՈՒԾԻՐ ԴՐՎԱԳԸ (ԿԱՐԴԱ ԾՆՆԴՈՑ 34։1–31)։
Քո կարծիքով՝ ի՞նչ էր անում Դինան իր քանանացի ընկերների հետ։ _______
Ըստ քեզ՝ ի՞նչ դրդապատճառներով Սյուքեմը «սկսեց վստահեցնել» Դինային սիրո մեջ։
_______
Կարդալով 30-րդ համարը՝ կարո՞ղ ես նկարագրել, թե ինչ հույզեր էր արտահայտում Հակոբի ձայնը, երբ նա հանդիմանում էր Շմավոնին և Ղևիին։ _______
2 ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ ԱՐԱ։
Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր Դինան կանոնավորաբար այցելում Քանանի երկրի աղջիկներին (օրինակ՝ ի՞նչ ընդհանուր բան կար նրանց միջև, և ի՞նչ էր նա տեսել քանանացիների մեջ, որ չկար իր ընտանիքում)։ _______
Սյուքեմի ո՞ր հատկությունները թերևս գրավեցին Դինային (նորից կարդա 3-րդ, 12-րդ և 19-րդ համարները)։
_______
Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Դինան չէր ուզում սեռական հարաբերություն ունենալ Սյուքեմի հետ (նորից կարդա_______
Քո կարծիքով՝ ճի՞շտ էր, որ Շմավոնն ու Ղևին վրեժ լուծեցին՝ սպանելով Սյուքեմի համաքաղաքացիներին։ Ինչո՞ւ ես այդպես մտածում։
_______
3 ԿԻՐԱՌԻՐ ՍՈՎՈՐԱԾԴ։ ԳՐԻ ԱՌ, ԹԵ ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑԻՐ...
այն մասին, թե ինչու է հարկավոր իմաստությամբ ընկերներ ընտրել։ _______
այն մասին, թե ինչու է անհրաժեշտ ինքնատիրապետում ունենալ, նույնիսկ եթե բարկությունդ արդարացի է։
_______
ՀԱՐՑ ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։
Ի՞նչ կարող ես անել, որ Եհովայի բարոյական չափանիշները արհամարհող մարդկանց կողմից սեռական բռնության չենթարկվես։
_______
4 ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ Ո՞Ր ԴՐՎԱԳՆ ԷՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։
_______
Եթե չունես Աստվածաշունչ, կարող ես խնդրել մի օրինակ Եհովայի վկաներից կամ օգտվել www.watchtower.org կայքից, որտեղ այն առկա է մի շարք լեզուներով