Լավագույն ժամանակները դեռ առջևում են
Լավագույն ժամանակները դեռ առջևում են
«Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։10, 11)։
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ եք տեսնել վերը նշված մարգարեության կատարումը։ Անշո՛ւշտ։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք հավատալու, որ այն շուտով կիրականանա։
Նախորդ հոդվածներում քննարկեցինք աստվածաշնչյան մարգարեություններից միայն մի քանիսը, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Աստված ներշնչեց իր Խոսքը գրողներին կանխագուշակել այս իրադարձությունների մասին, որպեսզի մենք հույս ունենանք (Հռոմեացիներ 15։4)։ Այդ մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ ներկայումս կրած մեր տառապանքները շուտով վերջ կգտնեն։
Վերջին օրերին հաջորդելու են լավ ժամանակներ. Աստծու Թագավորությունը իշխելու է բոլոր մարդկանց վրա (Մատթեոս 6։9)։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը նկարագրում այդ ժամանակները։
● Սով չի լինելու։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։
● Հիվանդություն չի լինելու։ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։
● Երկիրը վերածնունդ է ապրելու։ «Անապատն ու անջուր վայրը կցնծան, և անապատային հարթավայրը կուրախանա ու կծաղկի զաֆրանի պես» (Եսայիա 35։1)։
Սրանք մի քանիսն են Աստվածաշնչի այն քաջալերական մարգարեություններից, որոնք շուտով կկատարվեն։ Ավելին իմանալու համար կարող եք դիմել Եհովայի վկաներին, և նրանք ձեզ ցույց կտան, թե ինչու են համոզված, որ լավագույն ժամանակները դեռ առջևում են։