Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մարդկության ապագայի մասին

Մարդկության ապագայի մասին

Ինչ ենք սովորում Հիսուսից

Մարդկության ապագայի մասին

Հիսուսը խոստացե՞լ է երկնային կյանք

Այո՛, խոստացել է։ Նա ինքը հարություն առավ և համբարձվեց երկինք՝ իր Հոր մոտ։ Սակայն մահից առաջ իր 11 հավատարիմ առաքյալներին ասաց. «Իմ Հոր տան մեջ բնակվելու շատ տեղեր կան .... ես գնում եմ, որ տեղ պատրաստեմ ձեզ համար» (Հովհաննես 14։2)։ Այդուհանդերձ, սահմանափա՛կ թվով մարդիկ երկինք գնալու հնարավորություն ունեն։ Այդ մասին Հիսուսը հստակ ասաց իր աշակերտներին. «Մի՛ վախեցիր, փոքր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32

Ի՞նչ է անելու «փոքր հոտը» երկնքում

Եհովան ուզում էր, որ այս փոքր խումբը իր Որդու հետ իշխի երկնքում։ Որտեղի՞ց գիտենք։ Իր հարությունից հետո Հիսուսը Հովհաննես առաքյալին տեսիլքով ցույց տվեց, որ որոշ թվով հավատարիմ մարդիկ «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 1։1; 5։9, 10)։ Սա բարի լուր է։ Իսկապես, մարդիկ լավ կառավարության կարիք ունեն։ Իսկ ի՞նչ է իրագործելու այս կառավարությունը։ Հիսուսն ասաց. «Վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին» (Մատթեոս 19։28)։ Հիսուսի և իր հավատարիմ հետևորդների կողմից ղեկավարվող կառավարության ժամանակ «վերաստեղծում» կլինի, այսինքն՝ երկրի վրա կհաստատվեն այն կատարյալ պայմանները, որոնք ուներ առաջին մարդկային զույգը նախքան մեղք գործելը։

Ի՞նչ հույս տվեց Հիսուսը մարդկությանը

Ի տարբերություն Հիսուսի, որին Աստված ստեղծել էր երկնքում ապրելու համար՝ մարդիկ ստեղծվել են երկրի վրա ապրելու նպատակով (Սաղմոս 115։16)։ Այդ պատճառով էլ մի անգամ Հիսուսն ասաց. «Դուք ներքևից եք, ես վերևից եմ» (Հովհաննես 8։23)։ Աստծու Որդին խոսել է այն մասին, որ մարդիկ հրաշալի հեռանկար ունեն։ Մի առիթով նա ասել է. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5)։ Իրականում Հիսուսը մեջբերում էր այն սաղմոսը, որում գրված է. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։11, 29

Փաստորեն, միայն «փոքր հոտը» չէ, որ հավիտենական կյանքի հույս ունի։ Հիսուսը խոսեց նաև այն հույսի մասին, որ ունեն միլիոնավոր մարդիկ։ Նա ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

Ինչպե՞ս է Աստված վերացնելու տառապանքը

Հիսուսը նշեց, որ կվերանան նրանք, ովքեր ցավ ու տառապանք են պատճառում։ Նա ասաց. «Հիմա դատն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կնետվի» (Հովհաննես 12։31)։ Նախ՝ ամբարիշտները, ովքեր ցավ են պատճառում մարդկանց, կդատվեն ու կկործանվեն։ Ապա՝ Սատանան դուրս կնետվի և այլևս չի մոլորեցնի մարդկանց։

Իսկ ի՞նչ կլինի նրանց, ովքեր պատմության ընթացքում ապրել են, մահացել ու այդպես էլ հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Աստծուն և Քրիստոսին ու հավատ դրսևորելու նրանց նկատմամբ։ Իր կողքին ցցին գամված հանցագործին Հիսուսն ասաց. «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43)։ Այդ անձնավորությանը, ինչպես նաև միլիոնավոր ուրիշ մարդկանց հնարավորություն կընձեռվի սովորելու Աստծու մասին, երբ Հիսուսը հարություն տա նրանց դրախտ երկրի վրա։ Նրանք կարող են լինել այն խոնարհ ու արդար մարդկանցից մեկը, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար ունեն (Գործեր 24։15

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3–րդ և 7–րդ գլուխները a

[ծանոթագրություն]

a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 23–րդ էջի վրա]

«Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)