Քրիստոնեական չեզոքությունը վերջին օրերում
Քրիստոնեական չեզոքությունը վերջին օրերում
«[Նրանք] այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 17։16)։
1, 2. Ի՞նչ է ասել Հիսուսը աշխարհի հանդեպ իր աշակերտների դիրքի առնչությամբ, և ի՞նչ հարցեր են ծագում այս կապակցությամբ։
ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ կյանքի վերջին գիշերը Հիսուսն իր աշակերտների ներկայությամբ մի երկար աղոթք ասաց։ Աղոթքի ժամանակ նա նշեց մի բան, որ բնորոշ էր լինելու բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։ Իր հետևորդների մասին նա ասաց. «Քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։ Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։ Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։14–16)։
2 Երկու անգամ Հիսուսն ասաց, որ իր հետևորդները չպետք է լինեին այս աշխարհից։ Դա կարող էր լարվածություն առաջացնել. աշխարհը ատելու էր նրանց։ Այդ հանգամանքը, սակայն, չպետք է սարսափեցներ քրիստոնյաներին. Եհովան հոգ կտաներ նրանց մասին (Առակաց 18։10; Մատթէոս 24։9, 13)։ Հիսուսի խոսքերը հաշվի առնելով՝ գուցե հարցնենք. «Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները չպետք է լինեն այս աշխարհից։ Ի՞նչ է նշանակում այս աշխարհից չլինել։ Ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենան քրիստոնյաները այս աշխարհի հանդեպ, որ ատելու է նրանց։ Մասնավորապես՝ ինչպե՞ս պետք է նրանք վերաբերվեն պետական իշխանություններին»։ Այս հարցերի աստվածաշնչյան պատասխանն իմանալը շատ կարևոր է, քանի որ դրանք առնչվում են բոլորիս հետ։
Մենք Աստծուց ենք
3. ա) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ այս աշխարհից չենք։ բ) Ինչի՞ց է երևում, որ աշխարհը գտնվում է չարի ազդեցության տակ։
3 Մենք չպետք է լինենք այս աշխարհից, օրինակ, այն պատճառով, որ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ենք վայելում։ Հովհաննես առաքյալը գրել է. «Գիտենք որ Աստուածանից ենք, եւ բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։ Հովհաննեսի այս խոսքերը ճշմարիտ են։ Պատերազմները, հանցագործությունը, դաժանությունը, մարդկանց կեղեքումը, անազնվությունը և անբարոյականությունը մեծ չափերի են հասել, ինչը վկայությունն է այն բանի, որ աշխարհի վրա ազդեցություն է գործադրում Սատանան, և ոչ թե Աստված (Յովհաննէս 12։31; Բ Կորնթացիս 4։4; Եփեսացիս 6։12)։ Եհովայի վկա դառնալով՝ անհատը հավանություն չի տալիս այդ սխալ գործերին և չի մասնակցում դրանց՝ այդպիսով արդեն իսկ զատվելով աշխարհից (Հռովմայեցիս 12։2; 13։12–14; Ա Կորնթացիս 6։9–11; Ա Յովհաննէս 3։10–12)։
4. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովայինն ենք։
4 Ի տարբերություն այս աշխարհի՝ քրիստոնյաները, Հովհաննեսի խոսքերով, Աստծուց են։ Եհովային նվիրված բոլոր մարդիկ պատկանում են նրան։ Պողոս առաքյալն ասել է. «Եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եւ արդ՝ ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք» (Հռովմայեցիս 14։8; Սաղմոս 116։15)։ Քանի որ մենք Եհովայինն ենք, բացարձակ նվիրվածություն պետք է ցուցաբերենք նրա հանդեպ (Ելից 20։4–6)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյան չի նվիրվի ինչ–որ մի աշխարհիկ նպատակի։ Ու թեև նա հարգանքով է վերաբերվում ազգային խորհրդանիշներին, նա ոչ մի ձևով չի երկրպագի դրանց, անգամ՝ սրտում։ Նա, անշուշտ, չի երկրպագի նաև սպորտի աստղերին և ժամանակակից այլ կուռքերի։ Իհարկե, նա հարգում է ուրիշների իրավունքը՝ վարվելու այնպես, ինչպես կցանկանան, բայց ինքն անձամբ երկրպագում է Արարչին (Մատթէոս 4։10; Յայտնութիւն 19։10)։ Դրանով էլ է նա զատվում աշխարհից։
«Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ»
5, 6. Աստծո Թագավորությանը հպատակվելով՝ ինչպե՞ս ենք զատվում աշխարհից։
5 Քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի հետևորդներն են և Աստծո Թագավորության հպատակները, ինչի շնորհիվ նրանք այս աշխարհի մաս չեն կազմում։ Պոնտացի Պիղատոսի կողմից հարցաքննման ենթարկվելիս Հիսուսն ասել էր. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. բայց հիմա իմ թագաւորութիւնը այս տեղից չէ» (Յովհաննէս 18։36)։ Թագավորությունը մի միջոց է, որով Աստված սրբացնելու է իր անունը, արդարացնելու է իր գերիշխանությունը և իրականացնելու է իր կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է (Մատթէոս 6։9, 10)։ Այդ Թագավորության մասին ավետարանել է Հիսուսը։ Նա նաև ասել է, որ իր հետևորդները շարունակելու էին քարոզել այդ մասին մինչև այս համակարգի վախճանը (Մատթէոս 4։23; 24։14)։ 1914 թ.–ին իրականացան Յայտնություն 11։15–ում (ԱՆԹ) գրված հետևյալ խոսքերը. «Ամբողջ աշխարհի թագավորությունն այլևս պատկանում է մեր Տիրոջը և նրա Օծյալին, որ թագավորելու է հավիտյանս հավիտենից»։ Շատ շուտով այդ երկնային Թագավորությունը կլինի մարդկության վրա իշխող միակ կառավարությունը (Դանիէլ 2։44)։ Պահ է գալու, երբ նույնիսկ մարդկային կառավարությունները ստիպված կլինեն ճանաչել նրա գերիշխանությունը (Սաղմոս 2։6–12)։
6Մատթէոս 6։33)։ Դրանով նրանք անհավատարմություն չեն ցուցաբերում իրենց հայրենիքի հանդեպ։ Այդպես, սակայն, հոգևոր առումով զատվում են աշխարհից։ Ինչպես առաջին դարում, մեր օրերում ապրող քրիստոնյաների գլխավոր խնդիրը ևս «Աստուծոյ արքայութիւնը վկայութիւնով պատմ[ելն]» է (Գործք 28։23)։ Մարդկային և ոչ մի կառավարություն իրավունք չունի խոչընդոտելու Աստծո կողմից լիազորված այդ գործին։
Այս ամենը մտքում պահելով՝ ճշմարիտ քրիստոնյաները հպատակվում են Աստծո Թագավորությանը և հետևում Հիսուսի այն խորհրդին, համաձայն որի՝ պետք է «առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը» փնտրել (7. Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները չեզոք դիրք բռնում, և ինչպե՞ս են նրանք ցույց տվել դա։
7 Եհովայինը լինելու և Հիսուսի հետևորդներն ու Աստծո Թագավորության հպատակները հանդիսանալու իրողությունից ելնելով՝ Եհովայի վկաները չեզոք դիրք են բռնել 20 և 21–րդ դդ.–ում տեղի ունեցած քաղաքացիական և ազգամիջյան բախումների ժամանակ։ Նրանք աջակցություն ցույց չեն տվել պայքարող կողմերից և ոչ մեկին, զենքը ձեռքին դուրս չեն եկել որևիցե մեկի դեմ և չեն տարածել աշխարհիկ բնույթ կրող որևէ պրոպագանդա։ Անհաղթահարելի թվացող հալածանքների ժամանակ ուշագրավ կերպով դրսևորելով իրենց հավատը՝ նրանք առաջնորդվել են այն սկզբունքներով, որ 1934 թ.–ին Նացիստական Գերմանիայի ղեկավարների առջև ներկայացրել էին հետևյալ կերպ. «Մենք չենք միջամտում քաղաքականությանը և նվիրվածություն ենք ցուցաբերում միայն Աստծո Թագավորության հանդեպ, որ գլխավորում է Հիսուս Քրիստոսը։ Մենք մտադիր չենք վնասել որևիցե մեկի, իսկ հնարավորության դեպքում համերաշխությամբ կապրենք բոլոր մարդկանց հետ և բարություն կցուցաբերենք բոլորի հանդեպ»։
Քրիստոսի պատգամավորներ և դեսպաններ
8, 9. Ի՞նչ առումով են Եհովայի վկաներն այսօր դեսպաններ ու պատգամավորներ, և ինչպե՞ս է դա ազդում ժողովուրդների հետ նրանց հարաբերությունների վրա։
8 Իր և հավատակիցների մասին Պողոսն ասել էր, որ նրանք «պատգամաւորներ [են].... Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստուած [նրանց միջոցով] կոչ ուղղէր» (Բ Կորնթացիս 5։20, ԷԹ; Եփեսացիս 6։20)։ Սկսած 1914 թ.–ից՝ սուրբ ոգով օծված քրիստոնյաները, կարելի է ասել, պատգամավորներն են Աստծո Թագավորության, որի «որդիքն են» հանդիսանում (Մատթէոս 13։38; Փիլիպպեցիս 3։20; Յայտնութիւն 5։9, 10)։ Ավելին՝ Եհովան ազգերի միջից դուրս է բերել «ուրիշ ոչխարներ[ից]» կազմված «մեծ բազմութ[յունը]»՝ երկրային հույս ունեցող քրիստոնյաներին, որ աջակցություն են ցույց տալիս սուրբ ոգով օծված որդիներին պատգամավորություն անելու գործում (Յայտնութիւն 7։9, ԷԹ; Յովհաննէս 10։16)։ Նրանց կարելի է անվանել Աստծո Թագավորության «դեսպաններ»։
9 Դեսպանն ու նրա անձնակազմը չեն միջամտում այն երկրի գործերին, որում ծառայում են։ Նույնը և քրիստոնյաները. քաղաքական հարցերում նրանք չեզոք դիրք են բռնում։ Քրիստոնյաները չեն աջակցում որևէ ազգային, ռասայական, սոցիալական կամ տնտեսական խմբի (Գործք 10։34, 35)։ Նրանք ‘բարին գործում են ամենին’ (Գաղատացիս 6։10)։ Շնորհիվ Եհովայի վկաների չեզոք դիրքի՝ ոչ ոք չի կարող արդարացիորեն մերժել նրանց լուրը՝ պնդելով, թե նրանք աջակցում են որևէ ռասայական կամ էլ ազգացեղային խմբի։
Ճանաչվում են շնորհիվ սիրո
10. Քրիստոնյայի համար որքանո՞վ է կարևոր սերը։
10 Քրիստոնյաների չեզոք դիրքը աշխարհի հանդեպ պայմանավորված է նաև մյուս քրիստոնյաների Յովհաննէս 13։35)։ Սերը եղբայրների հանդեպ քրիստոնյային բնորոշող կարևոր գործոններից մեկն է (Ա Յովհաննէս 3։14)։ Եհովայից և Հիսուսից հետո քրիստոնյայի համար ամենամտերիմ անձնավորությունները նրա հավատակիցներն են։ Նա չպետք է սահմանափակվի միայն իր ժողովի անդամների հանդեպ սեր ցուցաբերելով, այլ պետք է սիրի բոլոր եղբայրներին, «որ աշխարհքիս մէջ են» (Ա Պետրոս 5։9)։
հետ իրենց փոխհարաբերություններով։ Իր հետևորդներին Հիսուսն ասել էր. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (11. Ինչպե՞ս է Եհովայի վկաների վարվելակերպի վրա ազդում այն սերը, որ նրանք ունեն միմյանց հանդեպ։
11 Այսօր Եհովայի վկաները եղբայրասիրություն են ցուցաբերում՝ հետևելով Եսայիա 2։4–ում գրված խոսքերին, համաձայն որոնց՝ «Նա պիտի դատէ հեթանոսների մէջ, եւ խրատէ շատ ազգերին. եւ նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ»։ Եհովայի կողմից ուսուցանվելով՝ ճշմարիտ քրիստոնյաները խաղաղ փոխհարաբերություններ են պահպանում Աստծո և միմյանց հետ (Եսայիա 54։13)։ Քանի որ նրանք սիրում են Աստծուն և իրենց եղբայրներին, նրանց մտքով անգամ չի կարող անցնել զենք վերցնել և դուրս գալ ուրիշ երկրում ապրող իրենց հավատակիցների կամ առհասարակ ցանկացած մարդու դեմ։ Խաղաղությունն ու միասնությունը նրանց երկրպագության կարևոր մասն են կազմում, ինչն Աստծո ոգու ներգործության արդյունքն է (Սաղմոս 133։1; Միքիա 2։12; Մատթէոս 22։37–39; Կողոսացիս 3։14)։ Նրանք ‘խաղաղություն են փնտրում ու գնում նրա ետևից’՝ իմանալով, որ «Տիրոջ աչքերը արդարների վերայ են» (Սաղմոս 34։14 Արևմտ. Աստ., 15)։
Ինչպե՞ս են քրիստոնյաները վերաբերվում աշխարհին
12. Ընդօրինակելով Եհովային՝ ինչպիսի՞ վերաբերմունք են ցուցաբերում Եհովայի վկաները մարդկանց հանդեպ և ինչպե՞ս։
12 Եհովան աշխարհի վերաբերյալ կայացրել է իր դատավճիռը, բայց դեռ չի իրականացրել այն։ Նա կանի դա իր նշանակած ժամանակին Հիսուս Քրիստոսի միջոցով (Սաղմոս 67։3, 4; Մատթէոս 25։31–46; Բ Պետրոս 3։10)։ Բայց Աստված նաև մեծ սեր է ցուցաբերում մարդկության հանդեպ։ Նա անգամ տվել է իր միածին Որդուն, որպեսզի բոլոր մարդիկ հնարավորություն ունենան հավիտենական կյանք ստանալու (Յովհաննէս 3։16)։ Մենք՝ քրիստոնյաներս, ընդօրինակում ենք Աստծո սերը՝ պատմելով այն ամենի մասին, ինչ նա արել է մեր փրկության համար, և անում ենք դա նույնիսկ ուրիշների կողմից հաճախակի մերժվելով։
13. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք աշխարհիկ ղեկավարներին։
13 Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվենք ղեկավար դիրք զբաղեցնող մարդկանց։ Պողոսը տալիս է այդ հարցի պատասխանը՝ ասելով. «Ամեն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին. որովհետեւ չ’կայ իշխանութիւն որ չէ Աստուածանից. եւ ներկայ իշխանութիւններն Աստուածանից են կարգուած» (Հռովմայեցիս 13։1, 2)։ Ամենազորը թույլատրել է, որ կառավարման համակարգում մարդիկ հարաբերական բարձր կամ ցածր դիրք զբաղեցնեն, բայց միշտ՝ Եհովայից ստորադաս։ Քրիստոնյաները հնազանդվում են պետական իշխանություններին, քանի որ դա Եհովայի հանդեպ հնազանդություն ցուցաբերելու ձևերից մեկն է։ Իսկ ինչպե՞ս վարվել, երբ մարդկային իշխանություններն այնպիսի բան են պահանջում, որ հակառակ է Աստծո պահանջներին։
Աստծո օրենքը և կայսրինը
14, 15. ա) Ինչպե՞ս Դանիելը կարողացավ խուսափել հնազանդության պահպանման հարցում հնարավոր խնդիրներից։ բ) Ի՞նչ դիրք բռնեցին երեք հրեաները, երբ հնազանդության հարցում հնարավոր չեղավ խուսափել պրոբլեմից։
14 Աստծո և մարդու օրենքներին հավասարակշռված ձևով հնազանդվելու հարցում լավ օրինակ են հանդիսանում Դանիելն ու նրա երեք ընկերները։ Երբ այդ չորս երիտասարդները հայտնվեցին Բաբելոնում գերության մեջ, նրանք հնազանդվեցին այդ երկրի օրենքներին և շատ չանցած՝ ընտրվեցին հատուկ կրթություն ստանալու համար։ Հասկանալով, որ կրթություն ստանալու ընթացքում Եհովայի օրենքը խախտելու առիթներ կարող են առաջանալ՝ Դանիելը քննարկեց այդ հարցը իրենց համար պատասխանատու պաշտոնյայի հետ։ Նրանց խիղճը հաշվի առան և արդյունքում՝ այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվեցին (Դանիէլ 1։8–17)։ Հետևելով Դանիելի օրինակին՝ Եհովայի վկաները նրբանկատորեն բացատրում են իրենց դիրքորոշումը պետական պաշտոնյաներին՝ այդպիսով խուսափելով անտեղի պրոբլեմներից։
15 Նորից անդրադառնանք վերոհիշյալ հրեա երիտասարդներին. հնազանդություն ցուցաբերելու հարցում նրանք հետագայում մի այնպիսի խնդրի բախվեցին, որից հնարավոր չեղավ խուսափել։ Բաբելոնի թագավորը մեծ կուռք էր պատրաստել և կանգնեցրել էր այն Դուրայի դաշտում։ Թագավորի հրամանով՝ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև՝ գավառների կառավարիչները, պետք է հավաքվեին այնտեղ՝ բացման արարողության կապակցությամբ։ Դանիելի երեք ընկերները Բաբելոնի գավառի կառավարիչներ էին, ուստի այդ հրամանը տարածվում էր նաև նրանց վրա։ Արարողության ընթացքում բոլոր հավաքվածները պետք է խոնարհվեին այդ արձանի առջև։ Սակայն հրեաները գիտեին, որ դրանով կխախտեն Աստծո օրենքը (Բ Օրինաց 5։8–10)։ Ուստի, երբ բոլորը խոնարհվեցին, նրանք մնացին կանգնած։ Թագավորի հրամանին չհնազանդվելը սարսափելի մահով մեռնելու վտանգ էր ներկայացնում իրենց համար, որից միայն հրաշքով հնարավոր կլիներ փրկվել. բայց նրանք նախընտրեցին մահը, քան Եհովային չհնազանդվելը (Դանիէլ 2։49–3։29)։
16, 17. Ինչպե՞ս արձագանքեցին առաքյալները, երբ նրանց պատվիրեցին դադարեցնել քարոզչական գործը, և ինչո՞ւ նրանք այդպես վարվեցին։
16 Առաջին դարում Երուսաղեմի հրեական առաջնորդները հրամայեցին Քրիստոսի աշակերտներին դադարեցնել քարոզել Հիսուսի անունով։ Ինչպե՞ս արձագանքեցին նրանք։ Հիսուսը պատվիրել էր նրանց աշակերտներ պատրաստել բոլոր ազգերից, այդ թվում նաև՝ հրեաներից։ Նա նաև պատվիրել էր լինել իր վկաները Երուսաղեմում, ինչպես նաև ամբողջ աշխարհում (Մատթէոս 28։19, 20; Գործք 1։8)։ Առաքյալները գիտեին, որ Հիսուսի պատվերները ներդաշնակ էին Աստծո կամքին (Յովհաննէս 5։30; 8։28)։ Ուստի նրանք ասացին. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 4։19, 20; 5։29)։
17 Առաքյալները խռովարարներ չէին (Առակաց 24։21, Արևմտ. Աստ.)։ Սակայն, երբ մարդկային ղեկավարները արգելում էին նրանց կատարել Աստծո կամքը, նրանք ասում էին, որ պետք է հնազանդվեն Աստծուն և ոչ թե մարդկանց։ Հիսուսն ասել էր, որ մենք պետք է «Կայսրինը Կայսրին [տանք], եւ Աստուծունը՝ Աստուծուն» (Մարկոս 12։17)։ Եթե մենք Աստծո օրենքը խախտելով կատարենք մարդկանց կողմից հրամայվածը, ապա նրանց կտանք այն, ինչ պատկանում է Աստծուն։ Այդ պատճառով էլ մենք «Կայսրին» տալիս են այն, ինչ պետք է տանք նրան, բայցև ընդունում ենք, որ Եհովան ավելի բարձր դիրք է զբաղեցնում։ Նա է Տիեզերքի գերիշխանը՝ Արարիչը, իշխանության աղբյուրը (Յայտնութիւն 4։11)։
Մենք ամուր դիրք ենք բռնելու
18, 19. Ի՞նչ ճիշտ դիրք են բռնել մեր եղբայրներից շատերը, և ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։
18 Այսօր աշխարհիկ կառավարություններից շատերը չեն խոչընդոտում Եհովայի վկաներին չեզոք դիրք բռնելու հարցում, ինչի համար երախտապարտ ենք։ Որոշ երկրներում, սակայն, Վկաները ուժեղ հալածանքների են ենթարկվում։ 20–րդ դարի ընթացքում և մինչև օրս մեր եղբայրներից և քույրերից շատերը ուժեղ պայքար են մղել, հոգևոր իմաստով՝ պատերազմել են «հաւատքի բարի պատերազմը» (Ա Տիմոթէոս 6։12)։
19 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց՝ ամուր դիրք բռնելու հարցում։ Նախ՝ պետք է հիշենք, որ հալածանքներ լինելու են։ Ուստի դրանց հանդիպելիս չպետք է հանկարծակիի գանք կամ ցնցվենք։ Պողոսը Տիմոթեոսին տվել էր հետևյալ նախազգուշացումը. «Ամենը, որ կամենում են աստուածապաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Ա Տիմոթէոս 3։12; Ա Պետրոս 4։12)։ Ինչպե՞ս կարող են խուսափել հալածանքներից՝ ապրելով մի աշխարհում, որ գտնվում է Սատանայի ազդեցության և իշխանության տակ (Յայտնութիւն 12։17)։ Միշտ էլ կգտնվի ինչ–որ մեկը, որ ‘կզարմանա ու կհայհոյի’ իր հավատարմությունը պահող անհատին (Ա Պետրոս 4։4)։
20. Քաջալերական ի՞նչ ճշմարտություններ կարող ենք հիշել։
20 Երկրորդ՝ հնում ապրած Եղիայի նման մենք համոզված ենք, որ Եհովան ու նրա հրեշտակները օգնություն ցույց կտան մեզ. ահա թե ինչ էր ասել նա. «Մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները» (Դ Թագաւորաց 6։16; Սաղմոս 34։7)։ Հնարավոր է, որ Եհովան լավ նպատակներով թույլ տա, որ հալածանքները որոշ ժամանակ շարունակվեն։ Սակայն նա միշտ կտա տոկալու համար անհրաժեշտ զորությունը (Եսայիա 41։9, 10)։ Ու թեև ոմանք կորցրել են անգամ իրենց կյանքը, դա չի սարսափեցնում մեզ։ Հիսուսն ասել էր. «Մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ» (Մատթէոս 10։16–23, 28)։ Ներկա այս համակարգում մենք լոկ «պանդուխտներ» ենք և մեր ժամանակն օգտագործում ենք, որ ամուր հիմք դնենք ձեռք բերելու ճշմարիտ՝ հավիտենական կյանքը Աստծո նոր աշխարհում (Ա Պետրոս 2։11; Ա Տիմոթէոս 6։19, ԱՆԹ)։ Ոչ մի մարդ չի կարող զրկել մեզ այն վարձատրությունից, որ ստանալու ենք հավատարիմ մնալու համար։
21. Ինչի՞ մասին միշտ պետք է հիշենք։
21 Եկեք ուրեմն միշտ հիշենք Եհովայի հետ մեր թանկագին փոխհարաբերությունների մասին և գնահատենք Քրիստոսի հետևորդն ու Թագավորության հպատակը լինելու պատիվը։ Եկեք ողջ սրտով սիրենք մեր եղբայրներին և միշտ ուրախություն ստանանք նրանց կողմից ցուցաբերվող սիրո համար։ Իսկ ամենակարևորը, եկեք հետևենք սաղմոսերգուի խոսքերին, որն ասել է. «Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. եւ սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27։14; Եսայիա 54։17)։ Այդ ժամանակ մենք, նախկինում ապրած բազում քրիստոնյաների նման, որպես հավատարիմ անհատներ՝ հաստատուն հույս կունենանք և չեզոք դիրք բռնելով՝ ցույց կտանք, որ այս աշխարհից չենք։
Ինչպե՞ս կբացատրեիք
• Ինչպե՞ս ենք զատվում աշխարհից Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների շնորհիվ։
• Որպես Աստծո Թագավորության հպատակներ՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ չեզոք դիրք ենք բռնել այս աշխարհի հանդեպ։
• Ինչպե՞ս է սերը եղբայրների հանդեպ զատում մեզ աշխարհից։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 15–րդ էջի վրա]
Աստծո Թագավորության հպատակ լինելը ինչպե՞ս է անդրադառնում աշխարհի հետ մեր հարաբերությունների վրա
[նկար 16–րդ էջի վրա]
Հուտու և տուտսի ցեղերի ներկայացուցիչները ուրախությամբ համագործակցում են իրար հետ
[նկար 17–րդ էջի վրա]
Հրեա և արաբ քրիստոնյա եղբայրները
[նկար 17–րդ էջի վրա]
Սերբ, բոսնիացի և խորվաթ եղբայրները ուրախությամբ շփվում են միմյանց հետ
[նկար 18–րդ էջի վրա]
Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել այն դեպքում, երբ ղեկավարները հրամայում են մեզ խախտել Աստծո օրենքը