«Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք»
«Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք»
«Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք» (Ա ՊԵՏՐՈՍ 2։17)։
1, 2. ա) Ի՞նչ է գրել մի թղթակից Եհովայի վկաների մասին։ բ) Ինչո՞ւ են Եհովայի վկաները ջանում ապրել բարոյական բարձր չափանիշներով։
ՄԻ ՔԱՆԻ տարի առաջ Ամարիլո քաղաքի (Տեխաս նահանգ, ԱՄՆ) թերթերից մեկում լույս տեսավ մի հոդված։ Թղթակիցը, որ այցելել էր տեղի կրոնական խմբավորումները, հատկապես տպավորված էր նրանցից մեկով։ Ահա թե ինչ էր գրել նա. «Երեք տարի մասնակցել եմ Ամարիլոյի՝ համագումարների պալատում տեղի ունեցող համաժողովներին, որ անցկացվում են Եհովայի վկաների կողմից։ Ոչ մի անգամ չեմ նկատել, որ նրանցից մեկը ծխի, խմի կամ անարգալից խոսքեր օգտագործի։ Երբեք նման մաքուր, բարեկիրթ, համեստորեն հագնված ու հաճելի ժողովուրդ չեմ տեսել»։ Եհովայի վկաների մասին նման խոսքեր հաճախ են հայտնվել մամուլում։ Իսկ ինչո՞ւ են նրանք գովասանքի արժանանում իրենց հավատը չկիսող մարդկանց կողմից։
2 Սովորաբար Աստծո ժողովուրդը գովասանքի է արժանանում իր լավ վարքի համար։ Մի աշխարհում, որտեղ բարոյականությունը ընդհանուր առմամբ անկում է ապրում, Եհովայի վկաները հետևում են բարձր չափանիշերի՝ համարելով դա իրենց պարտքը՝ իրենց երկրպագության բաղկացուցիչ մասը։ Նրանք գիտակցում են, որ իրենց վարքը կարող է անդրադառնալ Եհովայի անվան ու քրիստոնեական եղբայրության հեղինակության վրա։ Եհովայի վկաները գիտակցում են նաև, որ լավ վարքով թիկունք կկանգնեն իրենց կողմից քարոզվող ճշմարտությանը (Յովհաննէս 15։8; Տիտոս 2։7, 8)։ Եկեք այժմ քննենք, թե ինչպես կարող ենք պահպանել մեր լավ վարքը և այդպիսով միշտ բարձր պահել Եհովայի ու նրա Վկաների հեղինակությունը, և թե ինչ օգուներ կքաղենք՝ այդպես վարվելով։
Ընտանիքում
3. Ինչի՞ց է հարկավոր պաշտպանել քրիստոնեական ընտանիքը։
3 Քննենք, թե ինչպիսին պետք է լինի մեր վարքը ընտանիքում։ Մի գրքում ասվում է. «[Եհովայի վկաները] ընտանիքը համարում են մի կառույց, որը հատկապես ունի պաշտպանության կարիք» («Die Neuen Inquisitoren։ Religionsfreiheit und Glaubensneid», Գերհարդ Բեզիր և Էրվին Շոյխ)։ Բ Տիմոթէոս 3։2, 3)։ Հաճախակի են կողակցի և երեխաների նկատմամբ բռնության դեպքերը։ Երեխաները անուշադրության են մատնվում։ Նրանք ըմբոստանում են իրենց ծնողների դեմ, զբաղվում թմրամոլությամբ, անբարոյականությամբ կամ էլ փախչում տնից։ Սա հետևանք է այս աշխարհի ոգու կործանարար ազդեցության (Եփեսացիս 2։1, 2)։ Հարկավոր է պաշտպանել ընտանիքը այդ ոգուց։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։ Հետևելով այն խորհուրդներին, որ տալիս է Եհովան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին։
Այս խոսքերը համապատասխանում են իրականությանը. ընտանիքն այսօր պաշտպանության կարիք շատ ունի. երեխաները «ծնողների[ն] անհնազանդ» են, մեծերը՝ «անգութ» և «անժուժկալ» (4. Ինչպիսի՞ պարտավորություններ ունեն ընտանիքի անդամները իրար հանդեպ։
4 Քրիստոնյա կողակիցները ընդունում են, որ իրար նկատմամբ պարտավորություններ ունեն՝ զգացական, հոգևոր և ֆիզիկական առումներով (Ա Կորնթացիս 7։3–5; Եփեսացիս 5։21–23; Ա Պետրոս 3։7)։ Քրիստոնյա ծնողները պատասխանատու են իրենց երեխաների համար (Առակաց 22։6; Բ Կորնթացիս 12։14; Եփեսացիս 6։4)։ Իսկ քրիստոնեական ընտանիքներում մեծացող երեխաները սովորում են, որ իրենց վրա նույնպես դրված են որոշակի պարտականություններ (Առակաց 1։8, 9; 23։22; Եփեսացիս 6։1; Ա Տիմոթէոս 5։3, 4, 8)։ Ընտանեկան պարտականությունները կատարելը ջանքեր, վճռականություն, սեր և անձնազոհություն է պահանջում։ Որ չափով որ ընտանիքի անդամները կատարեն իրենց պարտականությունները, այդ չափով էլ նրանք օրհնություն կհանդիսանան ինչպես իրար համար, այնպես էլ ժողովի։ Իսկ, որ ավելի կարևոր է, նրանք կփառավորեն ընտանեկան կառույցի Հիմնադրին՝ Եհովա Աստծուն (Ծննդոց 1։27, 28; Եփեսացիս 3։15, ԷԹ)։
Քրիստոնեական եղբայրության մեջ
5. Ինչո՞վ է օգտակար հավատակիցների հետ շփումը։
5 Մենք՝ քրիստոնյաներս, պարտավորություններ ունենք նաև մեր ժողովի անդամների, և ընդհանրապես բոլոր եղբայրների հանդեպ, որ «աշխարհքիս մէջ են» (Ա Պետրոս 5։9)։ Ժողովի անդամների հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են հոգևոր առողջության համար։ Այնտեղ, հավատակիցների հետ շփվելով, քաջալերություն ենք ստանում. բացի այդ, սնվում ենք «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» միջոցով տրվող հոգևոր կերակուրով (Մատթէոս 24։45–47)։ Դժվար պահերին հնարավորություն ունենք մեր եղբայրներին դիմելու։ Վերջիններս աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա լավ խորհուրդ կարող են տալ մեզ (Առակաց 17։17; Ժողովող 4։9; Յակոբոս 5։13–18)։ Եղբայրները չեն հրաժարվում օգնություն ցույց տալ, երբ մենք դրա կարիքն ունենք։ Ինչպիսի՜ օրհնություն է լինել Աստծո կազմակերպության անդամը։
6. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց, որ մենք պարտավորություններ ունենք մյուս քրիստոնյաների հանդեպ։
6 Սակայն մենք ժողով ենք գնում ոչ միայն ստանալու, այլև տալու համար։ Ահա թե ինչ է ասել Հիսուսը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Իսկ Պողոս առաքյալը, ընդգծելով պատրաստակամորեն տալու միտքը, գրեց հետևյալ խոսքերը. «Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. որ հաւատարիմ է խոստացողը։ Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10։23–25)։
7, 8. Ինչպե՞ս կարող ենք պատրաստակամորեն տալու ոգի ցուցաբերել ժողովի անդամների և ուրիշ երկրներում ապրող քրիստոնյաների հանդեպ։
7 Ժողովում մեր հույսը դավանում ենք՝ մեկնաբանություններ տալով կամ որևէ այլ ձևով ծրագրին մասնակցելով։ Նման ջանքերն, ինչ խոսք, քաջալերական են եղբայրների համար։ Նաև մենք կարող ենք քաջալերել նրանց՝ նախքան հանդիպումն ու դրանից հետո եղբայրների հետ զրուցելով։ Հենց այդ ժամանակ է, որ կարող ենք զորացնել թույլերին, սփոփել վհատվածներին և մխիթարել հիվանդներին (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Ճշմարիտ քրիստոնյաները առատաձեռն են նման ձևով տալու հարցում, և հենց դա է պատճառը, որ մեր հանդիպումներին եկած մարդիկ առաջին իսկ այցելությունից տպավորվում են՝ տեսնելով այն սերը, որ տիրում է մեր մեջ (Սաղմոս 37։21; Յովհաննէս 15։12; Ա Կորնթացիս 14։25)։
8 Սակայն մենք չենք սահմանափակվում միայն ժողովի անդամների հանդեպ սեր ցուցաբերելով։ Մենք սիրում ենք նաև մեր համաշխարհային եղբայրությունը։ Հենց սա է պատճառը, որ յուրաքանչյուր Թագավորության սրահում գոյություն ունի զոհաբերությունների արկղ Թագավորության սրահների ֆոնդի համար։ Մեր Թագավորության սրահը գուցե լավ վիճակում է։ Սակայն, ինչպես գիտենք, հազարավոր եղբայրներ հարմար տեղեր չունեն հանդիպումներ անցկացնելու։ Ի նպաստ Թագավորության սրահների ֆոնդի զոհաբերություններ կատարելով՝ մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք այդ անհատներին՝ նրանց անձամբ չճանաչելով անգամ։
9. Գլխավորապես ինչո՞ւ են Եհովայի վկաները սիրում միմյանց։
9 Իսկ ինչո՞ւ են Եհովայի վկաները սիրում իրար։ Որովհետև դա է պատվիրել Հիսուսը (Յովհաննէս 15։17)։ Այն սերը, որ նրանք ցուցաբերում են միմյանց հանդեպ, ապացույցն է Աստծո ոգու ազդեցության՝ թե առանձին անհատների վրա, թե բոլորի՝ միասին վերցրած։ Սերը ոգու պտղի մաս է կազմում (Գաղատացիս 5։22, 23)։ Աստվածաշունչը ուսումնասիրելու, քրիստոնեական հանդիպումներին հաճախելու և Աստծուն միշտ աղոթելու շնորհիվ սերը Եհովայի վկաների համար դառնում է բնական մի բան, թեև նրանք ապրում են մի աշխարհում, որտեղ ‘շատերի սերը սառել է’ (Մատթէոս 24։12)։
Աշխարհի հետ գործ ունենալիս
10. Ի՞նչ պարտավորություն ունենք աշխարհի հանդեպ։
10 Պողոսի հիշատակած «յոյսի դաւանութիւնը[ը]» մեկ ուրիշ պարտավորության մասին էլ է հիշեցնում մեզ։ Դրա մեջ է մտնում քարոզել բարի լուրը այն մարդկանց, ովքեր դեռ մեր քույրերն ու եղբայրները չեն (Մատթէոս 24։14; 28։19, 20; Հռովմայեցիս 10։9, 10, 13–15)։ Քարոզելը տալու մեկ ուրիշ հնարավորություն է. այդ գործունեությանը մասնակցելը մեզնից ժամանակ, էներգիա, պատրաստվածություն և այլ զոհողություններ է պահանջում։ Պողոսը նաև գրել է. «Ես պարտական եմ ե՛ւ յոյներին ու բարբարոսներին, ե՛ւ իմաստուններին ու անգէտներին. այդպէս էլ, որչափ իմ ուժերը ներեն, ես պատրաստ եմ յօժարութեամբ աւետարանելու նաեւ ձեզ, որ Հռոմում էք» (Հռովմայեցիս 1։14, 15, ԷԹ)։ Պողոսի նման եկեք մենք էլ առատաձեռն լինենք այդ «պարտքը» վճարելիս։
11. Աստվածաշնչյան ո՞ր երկու սկզբունքներն են օգնում հասկանալ, թե ինչ հարաբերություններ պետք է ունենանք աշխարհի հետ, բայց ի՞նչ պետք է, այնուամենայնիվ, ընդունենք։
11 Իսկ ուրիշ պարտավորություններ ունե՞նք մեր հավատակիցը չհանդիսացող անհատների հանդեպ։ Իհարկե։ Մենք գիտենք, որ «բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում» (Ա Յովհաննէս 5։19)։ Գիտենք նաև, որ իր հավատակիցների մասին Հիսուսն ասել էր. «[Նրանք] այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ»։ Սակայն մենք ապրում և աշխատում ենք այս աշխարհում, այն մեզ որոշակի ծառայություններ է մատուցում (Յովհաննէս 17։11, 15, 16)։ Ուստի մենք ունենք պարտավորություններ աշխարհի հանդեպ։ Ինչպիսի՞։ Այս հարցի պատասխանը տալիս է Պետրոս առաքյալը իր նամակում՝ ուղղված Փոքր Ասիայում ապրող քրիստոնյաներին։ Երուսաղեմի կործանումից կարճ ժամանակ առաջ գրված այդ նամակում կա մի հատված, որն օգնում է մեզ հավասարակշռված տեսակետ ունենալ աշխարհի հանդեպ։
12. Ի՞նչ առումով են քրիստոնյաները «պանդուխտներ եւ օտարականներ», և որպես այդպիսիններ՝ ինչի՞ց պետք է նրանք հեռու մնան։
12 Նախ՝ Պետրոսը գրել էր հետևյալը. «Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ» (Ա Պետրոս 2։11)։ Հոգևոր իմաստով՝ ճշմարիտ քրիստոնյաները «պանդուխտներ եւ օտարականներ» են, քանի որ կյանքում իրենց նպատակը հավիտենական կյանքի հասնելն է. օծյալ քրիստոնյաների համար՝ երկնքում, իսկ «ուրիշ ոչխարներ[ի]» համար՝ երկրային դրախտում (Յովհաննէս 10։16; Փիլիպպեցիս 3։20, 21; Եբրայեցիս 11։13; Յայտնութիւն 7։9, 14–17)։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում մարմնավոր ցանկությունները։ Հարստանալու տենչը, բարձր դիրքի հասնելու ձգտումը, անբարո սեռական ցանկությունները, «նախանձ[ը]», «ագահութիւնը» և այլն (Կողոսացիս 3։5; Ա Տիմոթէոս 6։4, 9; Ա Յովհաննէս 2։15, 16)։
13. Ինչպե՞ս են մարմնական ցանկությունները «կռվում.... [մեր] հոգու դէմ»։
13 Նման ցանկություններն իսկապես «կռվում են [մեր] հոգու դէմ»։ Դրանք վնաս են հասցնում Աստծո հետ մեր փոխհարաբերություններին և վտանգում են մեր՝ քրիստոնյաներիս հույսը (մեր ‘հոգին’՝ կյանքը)։ Ինչպե՞ս կարող ենք ներկայացնել մեզ որպես «կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ», եթե հետաքրքրություն ենք ցուցաբերում, ասենք, անբարո բաների հանդեպ։ Կամ ինչպե՞ս ցույց կտանք, որ «առաջ Աստուծոյ արքայութիւն[ն]» ենք փնտրում, եթե նյութապաշտական ձգտումներ ունենք (Հռովմայեցիս 12։1, 2; Մատթէոս 6։33; Ա Տիմոթէոս 6։17–19)։ Ավելի լավ չէ՞ հետևել Մովսեսի օրինակին և մերժելով այս աշխարհի գայթակղությունները՝ Եհովային ծառայելը կյանքում առաջին տեղը դնել (Մատթէոս 6։19, 20; Եբրայեցիս 11։24–26)։ Հարկավոր է հաշվի առնել այս հանգամանքը, քանի որ այն շատ կարևոր է և օգնում է հավասարակշռված լինել աշխարհի հետ գործ ունենալիս։
‘Վարքը բարի պահելով’
14. Ինչո՞ւ ենք մենք ջանում միշտ լավ վարք ունենալ։
14 Պետրոսի հաջորդ խոսքերում մեկ ուրիշ սկզբունք էլ ենք գտնում. «Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը» (Ա Պետրոս 2։12)։ Մենք՝ քրիստոնյաներս, ջանում ենք լինել օրինակելի. դպրոցում լավ ենք սովորում, աշխատավայրում ջանասեր ենք և ազնիվ, նույնիսկ՝ երբ թվում է, թե վերադասը անխոհեմ մարդ է։ Կրոնական բաժանված ընտանիքում Վկա կողակիցը հատկապես պետք է ջանքեր գործադրի քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվելու։ Միշտ չէ, որ դա հեշտ է, բայց մենք գիտենք, որ օրինակելի վարքը հաճեցնում է Եհովային և հաճախ լավ է անդրադառնում Վկա չհանդիսացող մարդկանց վրա (Ա Պետրոս 2։18–20; 3։1)։
15. Ինչի՞ց է երևում, որ Եհովայի վկաները հայտնի են որպես բարոյական բարձր չափանիշներով ապրող մարդիկ։
15 Ջանալով ապրել բարձր չափանիշներով՝ Եհովայի վկաները հաջողության են հասել։ Դա երևում է նրանց մասին արված բազում մեկնաբանություններից, որ տարիներ շարունակ հայտնվում են մամուլում։ Իտալական մի թերթում, օրինակ, ասվել է. «Եհովայի վկաների հետ աշխատող մարդիկ ասում են, որ նրանք շատ ազնիվ են և ասես՝ իրենց համոզմունքներով տարված։ Ամեն դեպքում, նրանք արժանի են հարգանքի բարոյապես
մաքուր կյանքով ապրելու համար» («Il Tempo»)։ Իսկ Բուենոս Այրեսում (Արգենտինա) լույս տեսնող մի թերթում գրվել է հետևյալը. «Տարիների ընթացքում Եհովայի վկաները իրենց դրսևորել են որպես աշխատասեր, լուրջ, խնայող և աստվածավախ քաղաքացիներ» («Herald»)։ Ռուս գիտնական Սերգեյ Իվանենկոն գրել է. «Աշխարհում Եհովայի վկաները հայտնի են որպես շատ օրինապահ մարդիկ, բարեխիղճ՝ հատկապես հարկերը վճարելու հարցում»։ Զիմբաբվեում համաժողովից հետո սրահի տնօրենը ասել էր. «Ես տեսա, որ Վկաներից ոմանք հավաքում էին թղթերը և մաքրում զուգարանները։ Բեմը ձեր գնալուց հետո նույնիսկ ավելի մաքուր էր, քան մինչև ձեր այստեղ գալը։ Ձեր պատանիները շատ հասուն ձևով են մտածում։ Կցանկանայի, որ աշխարհը լցված լիներ Եհովայի վկաներով»։Հնազանդություն ցուցաբերելով
16. Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում պետական իշխանություններին և ինչո՞ւ հենց այդպես։
16 Պետրոսը խոսում է նաև այն մասին, թե ինչ հարաբերություններ պետք է ունենանք իշխանությունների հետ։ Նա ասում է. «Հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի. թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։ Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը [«տգետ լեզուները», ԱՆԹ]» (Ա Պետրոս 2։13–15)։ Մենք բարձր ենք գնահատում այն, թե ինչ են արել պետական իշխանությունները մեր օգտի համար, և առաջնորդվելով Պետրոսի խոսքերով՝ հնազանդվում ենք նրանց օրենքներին ու վճարում հարկերը։ Մենք ընդունում ենք, որ Աստված է թույլատրել պետական իշխանություններին պատժել օրենքը խախտող մարդկանց, բայց նրանց հնազանդվում ենք գլխավորապես «Տիրոջ համար», քանի որ դա է Տիրոջ կամքը։ Ավելին՝ մենք չենք ցանկանում նախատինք բերել Եհովայի անվան վրա՝ հանցագործության համար պատիժ կրելով (Հռովմայեցիս 13։1, 4–7; Տիտոս 3։1; Ա Պետրոս 3։17)։
17. «Անխելք մարդկանց» հակառակությանը հանդիպելով՝ ի՞նչ բանում կարող ենք վստահ լինել։
17 Ցավոք, որոշ «անխելք մարդ[իկ]», որ պետական ինչ–որ պաշտոններ են զբաղեցնում, հակառակություն են ցուցաբերում ուրիշ ձևերով, օրինակ՝ մեր մասին սուտ լուրեր տարածելով։ Սակայն, այդ ստերը միշտ էլ բացահայտվում են, և դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եհովան է անհրաժեշտ համարում։ Այդպես շատ ազդեցիկ ձևով լռեցվում են նրանց «տգետ լեզուները»։ Մեր քրիստոնեավայել վարքն արդեն իսկ ցույց է տալիս, թե ով ով է։ Դա է պատճառը, որ ազնիվ պետական պաշտոնյաները հաճախ գովում են մեզ՝ որպես բարին գործողներ (Հռովմայեցիս 13։3; Տիտոս 2։7, 8)։
Որպես Աստծո ծառաներ
18. Ինչպե՞ս քրիստոնյան կարող է խուսափել իր ազատությունը չարաշահելուց։
18 Այնուհետև Պետրոսը տալիս է հետևյալ նախազգուշացումը. «[Եղեք] ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ» (Ա Պետրոս 2։16; Գաղատացիս 5։13)։ Աստվածաշնչյան ճշմարտությունը ազատել է մեզ կեղծ կրոնի կապանքներից (Յովհաննէս 8։32)։ Մենք ունենք նաև ազատ կամք և ընտրություն կատարելու իրավունք։ Սակայն մենք չենք չարաշահում մեր ազատությունը։ Ընկերների, կողակցի, հագուստի, ժամանցի ընտրության հարցում, անգամ, երբ որոշում ենք, թե ինչ ենք ուտելու և խմելու, հարկավոր է հիշել, որ ճշմարիտ քրիստոնյաները Աստծո ծառաներն են ու չեն ձգտում հաճեցնել իրենց անձերը։ Մենք որոշում ենք կայացրել Եհովային ծառայելու և ոչ թե մեր սեփական մարմնական ցանկություններին կամ աշխարհի քմահաճույքներին (Գաղատացիս 5։24; Բ Տիմոթէոս 2։22; Տիտոս 2։11, 12)։
19–21. ա) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք կառավարական համակարգում որոշակի դիրքերի զբաղեցնող մարդկանց։ բ) Ինչպե՞ս են ոմանք ցույց տվել իրենց սերը եղբայրության հանդեպ։ ա) Ո՞րն է մեր ամենակարևոր պարտականությունը։
19Ա Պետրոս 2։17)։ Քանի որ Եհովան թույլ է տալիս, որ մարդիկ ղեկավար օղակներում տարբեր դիրքեր զբաղեցնեն, տեղին է, որ մենք նրանց պատվենք։ Մենք նույնիսկ կարող ենք աղոթել նրանց համար, որ մինչև վերջ հնարավորություն ունենանք մեր ծառայությունը խաղաղ պայմաններում և աստվածապաշտությամբ կատարելու (Ա Տիմոթէոս 2։1–4)։ Բայց մենք նաև ‘սիրում ենք եղբայրությունը’։ Եվ դա կարող ենք ցույց տալ միշտ՝ հօգուտ մեր եղբայրների գործելով։
Պետրոսը շարունակում է՝ ասելով. «Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք» (20 Քննենք մի օրինակ. երբ աֆրիկյան մի երկրում տարբեր էթնիկական խմբերի պատկանող մարդիկ բռնություն էին գործում իրար դեմ, Եհովայի վկաները աչքի ընկան իրենց քրիստոնեավայել վարքով։ Շվեյցարական մի թերթում գրվել է. «1995 թ.–ին «Աֆրիկացիների իրավունքներ» կազմակերպությունը.... կարող էր փաստել, որ բոլոր եկեղեցիները, բացառությամբ Եհովայի վկաների, մասնակցել էին [պատերազմին]» («Reformierte Presse»)։ Այդ դժբախտ դեպքերի մասին տեղեկանալուց հետո Եվրոպայում ապրող Եհովայի վկաները անհապաղ սնունդ և դեղորայք ուղարկեցին վերոհիշյալ տարածքում բնակվող իրենց եղբայրներին և ուրիշ մարդկանց (Գաղատացիս 6։10)։ Նրանք հետևեցին Առակաց 3։27–ում գրված խոսքերին. «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու»։
21 Սակայն գոյություն ունի մի բան, որ շատ ավելի կարևոր է, քան պետական իշխանություններին պատվելը և անգամ մեր եղբայրներին սիրելը։ Ի՞նչն է դա։ Պետրոսն ասել էր. «Աստուածանից վախեցէք»։ Մենք պարտական ենք Եհովային շատ ավելի, քան ցանկացած մարդու։ Արդյոք դա այդպե՞ս է։ Եվ ինչպե՞ս կարող ենք հավասարակշռված ձևով կատարել Աստծո և պետական իշխանությունների հանդեպ մեր ունեցած պարտականությունները։ Այս հարցերի պատասխանը կգտնեք հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ պարտականություններ ունեն քրիստոնյաները ընտանիքում։
• Ինչպե՞ս կարող ենք ժողովում ցույց տալ, որ պատրաստ ենք տալու։
• Ի՞նչ պարտավորություններ ունենք պետական իշխանությունների հանդեպ։
• Որո՞նք են այն օգուտներից մի քանիսը, որ կարող ենք քաղել բարոյական բարձր չափանիշներով առաջնորդելու շնորհիվ։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 9–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող է քրիստոնեական ընտանիքը ուրախության մեծ աղբյուր հանդիսանալ
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ինչո՞ւ են Եհովայի վկաները սիրում իրար
[նկարներ 10–րդ էջի վրա]
Կարո՞ղ ենք սեր ցուցաբերել մեր եղբայրների հանդեպ, անգամ եթե նրանց անձամբ չենք ճանաչում