Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նիկարագուա լճում է գտնվում փարթամ բուսականությամբ ծածկված Օմետեպե կղզին, որի վրա վեր են խոյանում երկու վիթխարի հրաբխային կոներ, որոնք իրար են միացած մի նեղ պարանոցով։

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Նիկարագուա

Այցելություն Նիկարագուա

ՆԻԿԱՐԱԳՈՒԱՆ հաճախ անվանում են լճերի և հրաբուխների երկիր։ Այս երկրում է գտնվում Կենտրոնական Ամերիկայի ամենամեծ լիճը՝ Նիկարագուան։ Այստեղ ապրող բնիկ ցեղերը լիճն անվանում են Կոսիբոլկա, որը նշանակում է «քաղցր ծով»։ Լճում կան հարյուրավոր կղզիներ։ Այն միակ քաղցրահամ լիճն է, որտեղ բնակվում են օվկիանոսային ձկներ՝ շնաձուկ, թրաձուկ և տարպոն։

Պլումերիան (ֆրանջիպանի) Նիկարագուայի ազգային ծաղիկն է

Նիկարագուայում է գտնվում նաև Կենտրոնական Ամերիկայի ամենամեկուսի և դժվարհասանելի տարածքներից մեկը՝ Մոսկիտյան ափը։ Այն 65 կիլոմետր լայնություն ունեցող մերձափնյա գոտի է, որը ձգվում է երկրի արևելյան ափի երկայնքով։ Դրա մի որոշ հատվածը գտնվում է հարևան երկրի՝ Հոնդուրասի տարածքում։ Նիկարագուայի բնիկ ցեղախմբերից են միսկիտոները (կամ՝ մոսկիտոները), որոնց պատմությունը սկսվում է 16-րդ դարից էլ առաջ՝ նախքան եվրոպացիների՝ Նիկարագուա ոտք դնելը։

Միսկիտո ցեղի մարդկանց միջև կան սոցիալական ամուր կապեր, և նրանք ունեն իրենց ուրույն սովորույթները։ Օրինակ՝ միսկիտո լեզվում չկան բառեր պաշտոնական դիմելաձևի համար, ինչպիսիք, օրինակ, «պարոն» կամ «օրիորդ» բառերն են։ Գյուղական համայնքներում երիտասարդները տարիքով ավելի մեծ մարդկանց դիմում են «քեռի» կամ «մորաքույր» բառերով՝ անկախ նրանից վերջիններս նրանց բարեկամներն են, թե ոչ։ Համաձայն միսկիտո ցեղի մի հին սովորության՝ կինը իր մտերիմ ընկերուհիներին ու բարեկամուհիներին ողջունելիս պետք է իր այտը հպի դիմացինի այտին և քթով շունչ քաշի։

Բնիկներ

Աստվածաշնչյան գրականություն միսկիտո և մայանգնա լեզուներով՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից