Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱՐՈՂԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դու կարող ես հաղթահարել քո դժվարությունները

Դու կարող ես հաղթահարել քո դժվարությունները

ԻՆՉՊԵՍ ասում են, կարևորն այն չէ, որ լավ խաղաքարտեր ունենաս, այլ այն, որ կարողանաս ճիշտ խաղալ քո ունեցած խաղաքարտերով։ Այսօր ոչ մեկի հանգամանքները իդեալական չեն։ Այնուամենայնիվ, հնարավոր է ունենալ բավարարվածության զգացում։ Գաղտնիքն այն է, որ սովորես հարմարվել քո հանգամանքներին և քո իրավիճակում անես լավագույնը։ Այդպես կկարողանաս ինչ-որ չափով հաղթահարել քո դժվարությունները։ Իսկ եթե փոխվեն քո հանգամանքները, դա, ինչ խոսք, ավելի լավ կլինի։ Սակայն իմացիր, որ լավագույն կյանքը քեզ ապագայում է սպասում։

Աստվածաշունչը խոստանում է, որ կգա ժամանակ, երբ բոլոր մարդիկ կապրեն բավականություն պատճառող կյանքով, որը զերծ կլինի անհանգստություններից, լարվածությունից և բացասական զգացումներից (Եսայիա 65։21, 22)։ Աստվածաշունչը այդպիսի կյանքը անվանում է «իսկական կյանք» (1 Տիմոթեոս 6։19

«Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի։ Իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ կլինեն, և իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Եսայիա 65։21, 22