Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ալկոհոլ

Ալկոհոլ

Ալկոհոլ օգտագործելը սխա՞լ է

«Գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ ամրացնում է մարդու սիրտը» (Սաղմոս 104։15

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատ ընտանիքներում սեղանին միշտ ոգելից խմիչք կա, մինչդեռ կան ընտանիքներ, որտեղ ալկոհոլ օգտագործելը խստիվ արգելվում է։ Ինչո՞ւ են տեսակետները տարբեր։ Պատճառը կարող է լինել, օրինակ՝ մշակույթը, առողջությունը կամ կրոնը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը դատապարտում է հարբեցողությունն ու ոգելից խմիչքի չարաշահումը, սակայն ոչ չափավոր օգտագործումը (Կողոսացիներ 3։5)։ Հնուց ի վեր աստվածավախ տղամարդիկ ու կանայք գինի են օգտագործել, խմիչք, որի մասին Աստվածաշնչում հիշատակվում է ավելի քան երկու հարյուր անգամ (Ծննդոց 27։25)։ «Ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր»,— ասվում է Ժողովող 9։7-ում։ Քանի որ գինին բարձրացնում է մարդու տրամադրությունը, այն հաճախ մատուցվում էր տոների և ուրախ առիթների ժամանակ, օրինակ, հարսանիքներին։ Հենց հարսանեկան խնջույքի ընթացքում էր, որ Հիսուս Քրիստոսը կատարեց իր առաջին հրաշքը՝ ջուրը գինի դարձնելով (Հովհաննես 2։1–11)։ Գինին օգտագործում էին նաև բժշկական նպատակներով (Ղուկաս 10։34; 1 Տիմոթեոս 5։23

 Արդյոք Աստվածաշունչը սահմաններ դնո՞ւմ է

«[Մի՛ եղեք] չափից շատ գինի խմելուն գերի» (Տիտոս 2։3

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ

Ամեն տարի մեծանում է այն ընտանիքների թիվը, որոնք տառապում են ծնողներից մեկի կամ երկուսի՝ ալկոհոլ չարաշահելու պատճառով։ Խմիչքի չարաշահման հետևանքով շատ մարդիկ են մահանում, վթարներ են տեղի ունենում, այդ թվում նաև ավտովթարներ։ Խմիչքը վնասակար ազդեցություն է գործում նաև մարդու ուղեղի, սրտի, լյարդի և ստամոքսի վրա։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստծու կարևոր պահանջներից մեկն այն է, որ մարդը զսպվածություն դրսևորի ուտելու և խմելու հարցում (Առակներ 23։20; 1 Տիմոթեոս 3։2, 3, 8)։ Եթե ինքնատիրապետման պակաս դրսևորենք, չենք արժանանա Աստծու հավանությանը։ Աստվածաշունչն ասում է. «Գինին ծաղրող է, ու ոգելից խմիչքը՝ կռվարար, և ամեն ոք, ով դրա պատճառով շեղվում է ճանապարհից, իմաստուն չէ» (Առակներ 20։1

Օրինակ՝ ալկոհոլը կարող է «շեղել» անհատին՝ քայքայելով նրա բարոյական չափանիշները։ Օսեե 4։11-ում ասվում է. «Հին գինին ու նոր գինին զրկում են բարի մղումներից»։ Ջոն * անունով մի մարդ իր դառը փորձից հասկացավ դա։ Կնոջ հետ վիճելուց հետո նա գնաց հյուրանոց, հարբեց և շնություն գործեց։ Հետագայում նա զղջաց իր արածի համար և վճռեց երբեք չկրկնել դա։ Ոգելից խմիչքի չարաշահումը կարող է վնասել մեզ ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես։ Աստվածաշունչը ասում է, որ հարբեցողները հավիտենական կյանքը չեն ժառանգի (1 Կորնթացիներ 6։9, 10

Ե՞րբ տեղին չի լինի ալկոհոլ օգտագործել

«Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 22։3

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ

Մի հանրագիտարանում ասվում է. «Ալկոհոլը ուժեղ թմրանյութ է» (World Book Encyclopedia)։ Սակայն լինում են դեպքեր, երբ տեղին չէ նույնիսկ փոքր քանակով այն օգտագործել։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Մարդիկ հաճախ ընկնում են փորձանքի մեջ, քանի որ սխալ ժամանակ են ալկոհոլ օգտագործում։ Աստվածաշունչը ասում է, որ «ամեն ինչ իր ժամանակն ունի», այդ թվում նաև ոգելից խմիչք օգտագործելը (Ժողովող 3։1)։ Օրինակ՝ անչափահասներին օրենքով արգելվում է ալկոհոլ օգտագործել։ Այն հակացուցված է նաև նրանց, ովքեր բուժվում են ալկոհոլիզմից կամ այնպիսի դեղ են օգտագործում, որը կարող է հակազդեցության մեջ մտնել խմիչքի հետ։ Ալկոհոլ տեղին չէ օգտագործել նաև աշխատանքի գնալիս, հատկապես եթե աշխատանքը կապված է վտանգավոր սարքավորումների հետ։ Իմաստունները իրենց կյանքին և առողջությանը վերաբերվում են որպես Աստծու կողմից տրված անգին պարգևի (Սաղմոս 36։9)։ Մենք հարգանք ցույց կտանք այդ պարգևի հանդեպ, եթե առաջնորդվենք ալկոհոլի օգտագործման վերաբերյալ Աստծու սկզբունքներով։

^ պարբ. 11 Անունը փոխված է։