Դիտում ենք աշխարհը
Միացյալ Նահանգներ
Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտի՝ անցած տասը տարիների ընթացքում օդանավակայանի անվտանգության աշխատակիցները բռնագրավել են մոտ 50 միլիոն արգելված առարկաներ։ Միայն 2011թ.-ին նրանք կանխել են ավելի քան 1200 հրազենների մուտքն ինքնաթիռ։ Հրազեն ունեցողների մեծ մասն ասել է, որ մոռացել է, որ զենք ունի։
Բրազիլիա
Կրթական համակարգի աշխատողները սկսել են էլեկտրոնային չիփեր տեղադրել դպրոցական համազգեստների վրա՝ փորձելով պայքարել դասերից փախչելու ու դրանք բաց թողնելու դեմ։ Երբ երեխան գալիս է դպրոց, ծնողը մի հաղորդագրություն է ստանում, իսկ եթե երեխան գալիս է 20 րոպեից ավելի ուշացումով, ծնողը մեկ ուրիշ հաղորդագրություն է ստանում։
Նորվեգիա
Լյութերականությունը այլևս Նորվեգիայի պետական կրոնը չէ։ Առաջին անգամ Նորվեգիայի պառլամենտը քվեարկել է այն բանի օգտին, որ սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որպեսզի եկեղեցու և պետության միջև կապը թուլանա։
Չեխիա
Մի հարցման ժամանակ Չեխիայում աշխատողների երկու երրորդը ասել է, որ պարտավորված է զգում պատասխանելու աշխատանքին առնչվող հեռախոսազանգերին, էլ. նամակներին կամ հաղորդագրություններին, երբ աշխատավայրում չէ։ Մեկ երրորդից ավելի մարդիկ անքաղաքավարություն են համարում անմիջապես չպատասխանելը։
Հնդկաստան
Թեև վերջին 20 տարիներին սննդի արդյունաբերությունը աճել է գրեթե 50 տոկոսով, և բրնձի ու ցորենի 71 միլիոն տոննա պաշար կա, Հնդկաստանը դեռևս պայքարում է ժողովրդին կերակրելու համար։ Հացահատիկի պաշարի միայն մոտ 40 տոկոսն է հասնում հնդիկների տուն։ Խնդրին նպաստում են կոռուպցիան ու միջոցների վատնումը։