Քննարկեք ընտանիքով
Ի՞նչն է սխալ այս նկարում
Կարդա՛ Ղուկաս 17։11–19։ Ի՞նչ երեք սխալ կա նկարում։ Ներքևում գրիր քո պատասխանները։ Այնուհետև ներկիր այն։
ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ։
Բորոտներից մեկը ի՞նչ արեց, որ մյուսները չարեցին։
ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ Ղուկաս 17։15, 16։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել այդ բորոտին։
ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ Կողոսացիներ 3։15; 1 Թեսաղոնիկեցիներ 5։18։
Ամեն օր ո՞ւմ չպետք է մոռանաս շնորհակալություն հայտնել։
ԲԱՆԱԼԻ։ Կարդա՛ Սաղմոս 107։8; Հակոբոս 1։17։
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ։
Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը թղթի վրա գրում է առնվազն մեկ պատճառ, թե ինչու պետք է շնորհակալ լինել Եհովա Աստծուն, մեկ պատճառ, թե ինչու պետք է շնորհակալ լինել ընտանիքի անդամին, և մեկ պատճառ, թե ինչու պետք է երախտագետ լինել մտերիմ ընկերոջը։ Հետո նշեք, թե ինչ գործնական կերպերով կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը այդ անձնավորությունների հանդեպ։
Հավաքիր ու սովորիր
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՔԱՐՏ 21 ՄՈՎՍԵՍ
ՀԱՐՑԵՐ
Ա. Ո՞ր գրքերը Մովսեսը գրեց Եհովայի ներշնչմամբ։
Բ. Մովսեսի ծնողների անուններն էին՝ ________ և ________։ Նրան որդեգրեց ________ ________։
Գ. Ավարտիր հետևյալ համարը։ Մովսեսը «շարունակեց հաստատուն մնալ, ....»։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Առաջին անձնավորությունը, որին Աստված հրաշքներ գործելու զորություն տվեց։ Ծառայել է որպես Աստծու մարգարե, ինչպես նաև դատավոր, օրենքներ տվող և հին Իսրայելի առաջնորդ։ Իսրայելացիները նրան համարում էին մեծ գործեր անող (2 Օրենք 34։10–12; Ելք 4։1–9)։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ա. «Ծննդոց», «Ելք», «Ղևտական», «Թվեր», «2 Օրենք» և «Հոբ», նաև 90-րդ և հավանաբար 91-րդ սաղմոսները։
Բ. Ամրամ, Հոքաբեթ, փարավոնի աղջիկը (Ելք 1։15–2։10; 6։20)։
Գ. «.... ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբրայեցիներ 11։27)։
Ազգեր ու երկրներ
4. Իմ անունը Մամպիոնոնա է։ Ես ութ տարեկան եմ և ապրում եմ Մադագասկարում։ Քանի՞ Եհովայի վկա է ապրում Մադագասկարում։ 10000, 24000, թե՞ 62000։
5. Ո՞ր կետն է ցույց տալիս, թե որտեղ եմ ես ապրում։ Շրջանակի մեջ վերցրու այդ կետը, հետո նշիր, թե որտեղ ես դու ապրում, և տես, թե որքան հեռու է Մադագասկարը քո երկրից։
Առաջադրանք՝ երեխաներին
Կարո՞ղ ես այս ամսագրում գտնել բերված նկարները։ Քո բառերով ասա, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր նկարում։
30 ԵՎ 31 ԷՋԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
- Պետք է լինի 10, ոչ թե 11 բորոտ։
- Այս պատմության բոլոր բորոտները տղամարդիկ էին։
- Այն տղամարդը, որը հետ եկավ, «երեսնիվայր Հիսուսի ոտքերն ընկնելով՝ շնորհակալություն էր հայտնում նրան»։
- 24000։
- Բ։