Արդյոք պատահականությո՞ւն է
Նամիբ միջատի յուրահատուկ վերնաթևը
● Ամբողջ աշխարհում մոտ 900 միլիոն մարդ զուրկ է խմելու մաքուր ջրից։ Շատ երկրներում կանայք ու երեխաները երկար տարածքներ են անցնում՝ ջուր գտնելու և այն տուն բերելու համար։ «Կարծում եմ՝ ահավոր բան է, որ մարդիկ մեկ օրում այդքան ժամ քայլում են պարզապես անհրաժեշտ բան ձեռք բերելու համար»,— ասում է Մասաչուսեթս նահանգի Տեխնիկական գիտությունների ինստիտուտի ինժեներ Շրերանգ Չատրին։ Իրավիճակը թեթևացնելու համար Չատրին և նրա գործընկերները հետազոտում են մառախուղ հավաքելու գաղտնիքները և այս հարցում շատ բան ուզում են սովորել նամիբ միջատից։
Նկատի առնենք հետևյալը։ Ամեն առավոտ Աֆրիկայի Նամիբ անապատով մառախուղ է անցնում։ Օգտվելով այս կարճատև հնարավորությունից՝ նամիբ միջատը դեմ է կանգնում քամուն ճիշտ անկյան տակ a։ Վերնաթևերի վրա գտնվող բշտիկները կազմված են խոնավածուծ նյութից, ինչն էլ հավաքում է ջրի մասնիկները։ Մասնիկների կուտակումից առաջանում են մեծ կաթիլներ։ Հետո բշտիկների միջև եղած անջրանցիկ «առվակների» միջով ծանրության ուժի շնորհիվ այդ կաթիլները հոսում են ցած և լցվում միջատի բերանը։
Չատրին և նրա գործընկերները ուզում են նույն սկզբունքով մարդկանց համար ջուր հավաքել։ Ինչ խոսք, իրենց գոյությունը պահպանելու համար մարդիկ ավելի շատ ջրի կարիք ունեն, քան նամիբ միջատը։ Բացի այդ, նման նախագիծ իրականացնելու համար ահռելի ֆինանսներ են հարկավոր։ Ինչպես նշում է Չատրին, մարդկանց համար ջուր հավաքելը դեռևս «ընթացքի մեջ գտնվող գործ է»։
Ի՞նչ ես կարծում։ Արդյոք այս միջատի վերնաթևերի յուրահատուկ կառուցվածքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։
[ծանոթագրություն]
a Նկատվել է, որ միջատների ուրիշ տեսակներ ջուրը նույն ձևով են հավաքում։
[նկար 22-րդ էջի վրա]
Մառախուղից առաջացած ջրի կաթիլները լցվում են միջատի բերանը
[նկար թույլտվությամբ 22-րդ էջի վրա]
Photo: Chris Mattison Photography/photographersdirect.com