Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

4. Ճշգրիտ է գիտականորեն

4. Ճշգրիտ է գիտականորեն

Պատճառներ՝ վստահելու Աստվածաշնչին

4. Ճշգրիտ է գիտականորեն

Մեր ժամանակներում գիտությունը մեծ նվաճումների է հասել։ Հին տեսությունները իրենց տեղը զիջել են նորերին։ Ինչը մի ժամանակ ընդունել են որպես փաստ, այժմ գուցե համարվի առասպել։ Հաճախ կարիք է լինում ճշգրտումներ մտցնելու գիտական գրքերում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ գիտական գիրք չէ։ Սակայն ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչ է այդ գիրքն ասում գիտական հարցերի մասին, այլև, թե ինչ չի ասում։

Ոչ գիտական հայացքներից զերծ է։ Հին ժամանակներում սխալ հավատալիքները բավական տարածված էին։ Երկրագնդի վերաբերյալ գոյություն ունեին ամենատարբեր տեսակետներ՝ սկսած նրանից, որ այն տափակ է, և վերջացրած նրանով, որ այն պահվում է նյութեղեն հենքի վրա։ Դարեր առաջ, երբ դեռ գիտությանը հայտնի չէր, թե ինչպես են տարածվում կամ կանխվում հիվանդությունները, բժիշկները կիրառում էին բուժման այնպիսի մեթոդներ, որոնք լավագույն դեպքում ոչ մի արդյունք չէին տալիս, իսկ վատագույն դեպքում՝ մահացու էին։ Սակայն Աստվածաշնչի ավելի քան 1 100 գլուխներից և ոչ մեկում հնարավոր չէ գտնել որևէ ոչ գիտական գաղափար կամ վնասակար պրոցեդուրայի նկարագրություն։

Գիտականորեն ճշգրիտ արտահայտություններ։ Մոտ 3 500 տարի առաջ Աստվածաշնչում գրվեց, որ երկիրը կախված է «ոչնչի վերայ» (Յոբ 26։7)։ Իսկ մ.թ.ա. 8–րդ դարում Եսայիա մարգարեն հստակ գրեց «երկրի շրջանի [կամ՝ գնդի]» մասին (Եսայիա 40։22)։ Գնդաձև երկիր դատարկ տարածության վրա՝ առանց որևէ տեսանելի միջոցի. մի՞թե այս նկարագրությունը բավական ժամանակակից չի հնչում։

Մովսիսական օրենքը (այն կարելի է կարդալ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում), որ գրվել է մ.թ.ա. մոտ 1500 թ.–ին, պարունակում է ողջամիտ ցուցումներ հիվանդներին առանձնացնելու, դիակների հետ գործ ունենալու և աղբի հեռացման վերաբերյալ (Ղեւտացոց 13։1–5; Թուոց 19։1–13; Բ Օրինաց 23։13, 14

Մասամբ շնորհիվ հզոր աստղադիտակների՝ գիտնականները եկան եզրակացության, որ տիեզերքը հանկարծակի է առաջացել։ Բոլոր գիտնականներին չէ, որ դուր է գալիս նման բացատրությունը։ Մի պրոֆեսոր նշեց. «Այն տիեզերքը, որը սկսել է գոյություն ունենալ, փաստորեն, սկզբնապատճառի առկայություն է պահանջում, որովհետև ո՞վ կարող է պատկերացնել նման հետևանք առանց բավականաչափ հիմնավոր պատճառի»։ Բայց աստղադիտակների հայտնագործումից դեռ շատ առաջ Աստվածաշնչի հենց առաջին խոսքում պարզ գրվել էր. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1

Թեև Աստվածաշունչը հին գիրք է և շոշափում է ամենատարբեր թեմաներ, այն ոչ գիտական մտքեր չի պարունակում։ Մի՞թե նման գիրքը արժանի չէ գոնե մեր ուշադրությանը *։

[Ծանոթագրություն]

^ պարբ. 9 Աստվածաշնչի գիտականորեն ճշգրիտ լինելու վերաբերյալ ավելի շատ օրինակներ կարելի է գտնել «Գիրք բոլորի համար» գրքույկում (էջ 18–21)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[Նկար 8–րդ էջի վրա]

Ժամանակից բավական առաջ անցնելով՝ Աստվածաշունչը ճշգրտորեն հայտնեց, որ երկիրը շրջանաձև է և կախված է «ոչնչի վերայ»

[Թույլտվությամբ]

U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./NASA