Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գրեթե բոլոր հիմնական կրոնների հետևորդները հավատում են անմահ հոգու գոյությանը

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Վիճահարույց հարց

Վիճահարույց հարց

ԿՅԱՆՔԻ և մահվան մասին կարծիքները շատ տարբեր են։ Որոշ մարդիկ կարծում են, որ մահից հետո իրենք շարունակելու են ապրել, թերևս այլ ձևով կամ այլ վայրում։ Իսկ ոմանք հավատում են, որ մահից հետո կվերածնվեն և կշարունակեն իրենց կյանքը որպես գոյության այլ ձև։ Մինչդեռ կան մարդիկ էլ, ովքեր ասում են, որ մահով ամեն բան ավարտվում է։

Հավանաբար, դուք էլ ձեր տեսակետն ունեք այս հարցի վերաբերյալ, ինչը գուցե պայմանավորված է ձեր մշակույթով կամ ձեր ստացած դաստիարակությամբ։ Քանի որ մահվան վերաբերյալ կարծիքներն այսքան տարբեր են, թերևս հարցնեք. «Հնարավո՞ր է ինչ-որ տեղից կամ ինչ-որ մեկից իմանալ այս վիճահարույց հարցի վստահարժան և ճշգրիտ պատասխանը»։

Դարեր շարունակ հոգևորականները մարդկանց սովորեցրել են հոգու անմահության մասին ուսմունքը։ Գրեթե բոլոր հիմնական կրոնների հետևորդները՝ քրիստոնյաները, հնդուականները, հուդայականները, մահմեդականները և ուրիշներ հավատում են, թե գոյություն ունի անմահ հոգի, որը մարմնի մահից հետո շարունակում է ապրել ոգեղեն ոլորտում։ Իսկ բուդդայականները հավատում են, որ մարդը, բազմիցս վերածնվելով, ի վերջո ազատվում է տառապանքից և հասնում երանության մի վիճակի, որը կոչվում է «նիրվանա»։

Այս ուսմունքների պատճառով ամբողջ աշխարհում մարդկանց մեծ մասը սկսել է մտածել, թե մահը հնարավորություն է տալիս ապրելու մեկ այլ աշխարհում։ Հետևաբար շատերը մահը կյանքի կարևոր փուլ են համարում ու կարծում են, թե այն ծրագրված է եղել Աստծու կողմից։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում այդ մասին։ Հաջորդ հոդվածում կգտնեք այս հարցի պատասխանը, և այն գուցե զարմացնի ձեզ։