Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Կրոնը մարդի՞կ են հորինել

ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԱՍՈՒՄ ԵՆ, որ կրոնը մարդիկ են հորինել։ Ուրիշներն էլ ասում են, թե Աստված կրոնի միջոցով օգնում է մարդկանց մոտենալու իրեն։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Իրականում գոյություն ունի «մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագություն» (Հակոբոս 1։27)։ Մաքուր, այսինքն՝ ճշմարիտ երկրպագությունը, կամ՝ կրոնը, Աստված է հաստատել։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Աստծու համար ընդունելի կրոնը պետք է հիմնված լինի Աստվածաշնչում գրված ճշմարտության վրա (Հովհաննես 4։23, 24

  • Մարդկային գաղափարների վրա հիմնված կրոնները անօգուտ են (Մարկոս 7։7, 8

Պարտադի՞ր է պատկանել որևէ կրոնի

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՔ

  • Այո

  • Ոչ

  • Գուցե

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Եվ եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Աստված ցանկանում է, որ իր երկրպագուները միասին հավաքվեն՝ որպես կազմակերպված խումբ։

ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՄԱՆԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ

  • Միևնույն կրոնի մարդիկ համոզմունքների հարցում պետք է միակարծիք լինեն (1 Կորնթացիներ 1։10, 11

  • Աստծու հավանությունն ունեցող կրոնի անդամները կազմում են համաշխարհային եղբայրություն (1 Պետրոս 2։17