«Թող գա քո թագավորությունը». միլիոնավոր մարդկանց խնդրանքն առ Աստված
Երբևէ աղոթե՞լ եք՝ «թող գա քո թագավորությունը»։ Միլիոնավոր մարդիկ դարեր շարունակ կրկնել են այս խոսքերը։ Ինչո՞ւ են նրանք այդպիսի խնդրանք ուղղել առ Աստված։ Քանի որ Հիսուսը իր հետևորդներին սովորեցրել է աղոթել Աստծու Թագավորության համար։
Սկզբում Հիսուսի հետևորդները լիարժեքորեն չէին հասկացել Թագավորության մասին նրա ասածները։ Մի անգամ նրանք հարցրին. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու»։ Ի զարմանս նրանց՝ Հիսուսը ոչ մի կոնկրետ պատասխան չտվեց (Գործեր 1։6, 7)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք չենք կարող իմանալ՝ ինչ է Աստծու Թագավորությունը, և երբ է այն գալու։ Իհարկե ոչ։
«Դիտարանի» այս թողարկումը կօգնի ձեզ գտնել ստորև նշված հարցերի պատասխանները։
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
Ինչո՞ւ ունենք Աստծու Թագավորության կարիքը
Ո՞վ է Աստծու Թագավորության թագավորը
Ե՞րբ այն կսկսի ղեկավարել երկիրը
Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը
Ինչո՞ւ պետք է այժմ իսկ թիկունք կանգնենք Աստծու Թագավորությանը