ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ
Անզուգական նվեր
ՋՈՐԴԱՆԻ ձեռքի՝ նավի ձև ունեցող սրիչը մեզ համար գուցեև սովորական մի իր է, սակայն նրա համար այն անչափ թանկ է։ Նա պատմում է. «Ռասելը, ով մեր ընտանիքի տարեց ընկերն էր, այն ինձ նվիրեց, երբ ես դեռ շատ փոքր էի»։ Ջորդանը Ռասելի մահից հետո իմացավ, որ վերջինս կարևոր դեր է ունեցել իր պապիկի ու ծնողների կյանքում. դժվարին պահերին նրանց կողքին է եղել ու քաջալերել։ Նա ասում է. «Այժմ, երբ ավելի շատ բան եմ իմացել Ռասելի մասին, նրա տված այս փոքրիկ նվերը ավելի արժեքավոր է դարձել ինձ համար»։
Ջորդանի օրինակը ցույց է տալիս, որ նվերը շրջապատի մարդկանց համար գուցե չնչին արժեք ունենա կամ ընդհանրապես ոչ մի արժեք չունենա, բայց այն ստացող երախտագետ մարդու համար շատ թանկ, նույնիսկ անգին կարող է լինել։ Աստվածաշնչում խոսվում է անգին մի նվերի մասին, որն Աստված է տվել։ Այնտեղ կարդում ենք. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։
Փաստորեն, դա մի նվեր է, որը ստացողը կարող է հավիտենական կյանք ունենալ։ Մի՞թե կարող է լինել դրանից ավելի թանկ նվեր։ Թեև ոմանք գուցե չհասկանան դրա արժեքը, բայց ճշմարիտ քրիստոնյաները այն շատ բարձր են գնահատում (Սաղմոս 49։8; 1 Պետրոս 1։18, 19)։ Իսկ ինչո՞ւ Աստված իր Որդու կյանքը նվեր տվեց աշխարհին։
Պատասխանը գտնում ենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերում. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա» (Հռոմեացիներ 5։12)։ Առաջին մարդ Ադամը, գիտակցաբար չհնազանդվելով Աստծուն, մեղք գործեց և դատապարտվեց մահվան։ Ադամի միջոցով մահը տարածվեց նրա բոլոր սերունդների՝ ողջ աշխարհի մարդկանց վրա։
«Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հռոմեացիներ 6։23)։ Մարդկությանը մահվան դատապարտությունից ազատելու համար Աստված իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, երկիր ուղարկեց, որպեսզի նա իր կատարյալ կյանքը զոհի հանուն աշխարհի փրկության։ Այդ զոհի, կամ՝ «փրկանքի» հիման վրա, բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, հավիտենական կյանք կունենան (Հռոմեացիներ 3։24)։
Հիսուսի միջոցով» (Պողոս առաքյալը հետևյալը գրեց այն բոլոր օրհնությունների մասին, որ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով տալիս է իր երկրպագուներին. «Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի և ձրի պարգևի համար» (2 Կորնթացիներ 9։15)։ Այո՛, փրկանքը այնքան թանկ նվեր է, որ դրա արժեքը հնարավոր չէ լիովին նկարագրել։ Այն Աստծու տված բազում պարգևներից մեծագույնն է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում, և ինչո՞վ է այն տարբերվում նրա տված մյուս բոլոր նվերներից։ * Իսկ ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը դրա համար։ Հաջորդ երկու հոդվածներից կիմանաք, թե ինչ պատասխան է տալիս Աստվածաշունչը այս հարցերին։
^ պարբ. 8 Հիսուսը պատրաստակամորեն «իր հոգին [կյանքը] տվեց մեզ համար» (1 Հովհաննես 3։16)։ Բայց քանի որ Աստված էր նպատակադրել, որ այդ զոհը տրվեր, այս հոդվածաշարը ավելի շատ կենտրոնանում է Աստծու դերի վրա՝ որպես փրկանքը տվողի։