Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որպես հարսնագին կարող էին տալ նաև կենդանիներ

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էին հին Իսրայելում հարսնագին վճարում

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ժամանակներում տղամարդը հարսնագին էր վճարում իր ապագա կնոջ ընտանիքին այն բանից հետո, երբ երկու ընտանիքների միջև ամուսնության պայմանավորվածություն էր ձեռք բերվում։ Որպես հարսնագին տալիս էին արժեքավոր իրեր, կենդանիներ կամ փող։ Երբեմն էլ հարսնագին տալու փոխարեն փեսան աշխատում էր հարսի ընտանիքի համար, օրինակ՝ Հակոբը, ով համաձայնեց յոթ տարի աշխատել Լաբանի համար, որպեսզի նրա աղջիկ Ռաքելը իր կինը դառնա (Ծննդ. 29։17, 18, 20)։ Իսկ ի՞նչ նպատակով էր տրվում հարսնագինը։

Աստվածաշնչագետ Քերոլ Մեյերսը նշում է. «Հարսնագնով փոխհատուցվում էր այն աշխատանքը, որ հարսը անում էր իր հոր ընտանիքում, ինչը շատ կարևոր էր [հողագործությամբ զբաղվող] ընտանիքների համար»։ Հարսնագինը նաև ամրացնում էր երկու ընտանիքների միջև բարեկամական կապը։ Այդ բարեկամության շնորհիվ դժվար ժամանակներում նրանք կարող էին թիկունք կանգնել միմյանց։ Բացի այդ՝ հարսնագինը ցույց էր տալիս, որ աղջիկը նշանված է, և շուտով հոր փոխարեն իր ամուսինն է հոգ տանելու ու պաշտպանելու իրեն։

Հարսնագին վճարելը չէր նշանակում, թե կինը համարվում է մի իր, որը կարելի է գնել կամ վաճառել։ Հին Իսրայելի մասին մի գրքում ասվում է. «Աղջկա ընտանիքին գումար կամ դրան համարժեք մի բան տալու պարտավորությունը առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես Իսրայելում ամուսնությունը առուվաճառք էր։ Բայց [հարսնագինը] ոչ թե հարսի համար վճարվող գինն էր, այլ նրա ընտանիքին տրվող փոխհատուցում»։

Այսօր էլ որոշ երկրներում հարսնագին վճարելու սովորությունը շարունակվում է։ Երբ քրիստոնյա ծնողները հարսնագին են սահմանում, նրանք պետք է «իրենց խոհեմությունը հայտնի դարձնեն բոլոր մարդկանց»՝ չպահանջելով չափից մեծ գումար (Փիլիպ. 4։5; 1 Կորնթ. 10։32, 33)։ Այդպես նրանք փաստում են, որ փողասեր կամ ագահ չեն (2 Տիմոթ. 3։2)։ Բացի այդ, եթե քրիստոնյա ծնողները չափից շատ հարսնագին չպահանջեն, ապագա ամուսինը այդ գումարը վաստակելու համար ստիպված չի լինի հետաձգել ամուսնությունը կամ էլ թողնել ռահվիրայությունը և ամբողջ օրով աշխատել։

Որոշ երկրներում հարսնագինը պահանջվում է օրենքով։ Նման դեպքերում քրիստոնյա ծնողները հնազանդվում են օրենքին։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստծու Խոսքը պատվիրում է «հպատակվել վերին իշխանություններին» և այն օրենքներին, որոնք չեն հակասում Աստծու օրենքներին (Հռոմ. 13։1; Գործ. 5։29