Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նինվեն հարուստ էր տպավորիչ հուշարձաններով և շինություններով

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ տեղի ունեցավ Նինվեի հետ Հովնանի ժամանակներից հետո

Մ.Թ.Ա. 7-րդ դարում Ասորեստանը դարձել էր աշխարհի ամենամեծ կայսրությունը, որը, ինչպես նշվում է Բրիտանական թանգարանի կայքում, «ձգվում էր արևմուտքից՝ Կիպրոսից, մինչև արևելք՝ Իրան, և մի որոշ ժամանակ ներառում էր նույնիսկ Եգիպտոսը»։ Ասորեստանի մայրաքաղաքը՝ Նինվեն, աշխարհի ամենամեծ քաղաքն էր։ Այն աչքի էր ընկնում իր տպավորիչ հուշարձաններով, չքնաղ պարտեզներով, շքեղ պալատներով և ընդարձակ գրադարաններով։ Հին Նինվեի պատերին փորագրված արձանագրությունները հայտնում են, որ Աշուրբանիպալ թագավորը Ասորեստանի մյուս թագավորների նման իրեն կոչում էր «աշխարհի թագավոր»։ Այդ ժամանակ Ասորեստանը և Նինվեն անպարտելի էին թվում։

Այդ ժամանակ Ասորեստանյան աշխարհակալ ուժը ամենամեծ կայսրությունն էր

Սակայն երբ Ասորեստանը հասել էր իր փառքի և զորության գագաթնակետին, Սոփոնիա մարգարեն կանխագուշակեց. «[Եհովան] կկործանի Ասորեստանը, ամայի կդարձնի Նինվեն, անապատի պես անջուր վայր»։ Իսկ Նաում մարգարեն ասաց. «Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք.... Դատարկությո՜ւն, ամայությո՜ւն... քաղաքն անմարդաբնակ է դարձել.... Ով որ տեսնի քեզ, կփախչի ու կասի. «Նինվեն կողոպտվե՜լ է»» (Սոփ. 2։13; Նաում 2։9, 10; 3։7)։ Լսելով այս խոսքերը՝ մարդիկ գուցե մտածեին. «Հնարավո՞ր է՝ երբևէ նման բան լինի։ Ո՞վ կարող է նվաճել հզոր Ասորեստանը»։ Թվում էր՝ դա անհնար է։

Նինվեն դարձավ ամայի վայր

Սակայն այդ օրը եկավ։ Մ. թ. ա. 7-րդ դարի վերջում բաբելոնացիներն ու մարերը նվաճեցին Ասորեստանը։ Ի վերջո Նինվեն ամայացավ և ջնջվեց պատմության էջերից։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից հրատարակված մի աշխատության մեջ ասվում է. «Միջին դարերում քաղաքը հրի մատնվեց և անմարդաբնակ դարձավ։ Մարդիկ Նինվեի մասին տեղեկանում էին միայն Աստվածաշնչից»։ Աստվածաշնչյան հնագիտության ընկերությունը իր օնլայն արխիվում նշում է, որ 1800-ականների սկզբին «ոչ ոք անգամ չգիտեր, որ իրականում Ասորեստանը նման հզոր մայրաքաղաք է ունեցել»։ Սակայն 1945 թ.-ին հնագետ Օսթին Լեյարդը սկսեց պեղել Նինվեի ավերակները։ Այն, ինչ հայտնաբերվեց պեղումների արդյունքում, վկայում էր Նինվեի երբեմնի փառքի մասին։

Նինվեի մասին մարգարեությունների իրականացումը ամրացնում է մեր համոզվածությունը այն բանում, որ այսօրվա քաղաքական ուժերի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները նույնպես կիրականանան (Դան. 2։44; Հայտն. 19։15, 19–21