Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ

Հաղթահարում են հնուց եկած մի խոչընդոտ

Հաղթահարում են հնուց եկած մի խոչընդոտ

ԱՅՍՕՐ աշխարհում մոտ 7 000 լեզու կա։ Լեզուների այս բազմազանությունը դժվարություններ է ստեղծում ճանապարհորդության, առևտրի, կրթության և պետական կառավարման ոլորտներում։ Այդպես է եղել նաև հին ժամանակներում։ Օրինակ՝ մոտ 2 500 տարի առաջ՝ Ասուերոս թագավորի (ակներևաբար Քսերքսես I) իշխանության ժամանակ, պետական հրամանները գրի առնվեցին տարբեր լեզուներով։ Դրանք պետք է ուղարկվեին Պարսկական կայսրության բոլոր տարածքները՝ «Հնդկաստանից մինչև Եթովպիա.... հարյուր քսանյոթ գավառների իշխաններին՝ յուրաքանչյուր գավառին իր գրով և յուրաքանչյուր ժողովրդին իր լեզվով»։ *

Մեր օրերում շատ կազմակերպություններ և կառավարություններ չեն էլ փորձում նման դժվարին գործ հանձն առնել։ Բայց կա մի կազմակերպություն, որը հաջողությամբ այդպիսի գործունեություն է իրականացնում։ Այսօր Եհովայի վկաները բազմաթիվ լեզուներով թողարկում են ամսագրեր, աուդիո/վիդեո նյութեր ու շատ գրքեր, այդ թվում Աստվածաշունչը։ Այս նյութերը ընդհանուր հաշվով լույս են տեսնում ավելի քան 750 լեզուներով, որոնց մեջ մտնում են մոտ 80 ժեստերի լեզուներ։ Վկաները գրականություն են հրատարակում նաև Բրայլի՝ բարդության տարբեր աստիճաններ ունեցող գրատիպերով։

Եհովայի վկաները այս ամենից ոչ մի շահույթ չեն ստանում։ Իսկ թարգմանիչներն ու նրանց հետ աշխատող մյուս մարդիկ կամավորներ են։ Բայց ինչո՞ւ են Վկաները իրենց հրատարակած նյութերը թարգմանում այդքան շատ լեզուներով, և ինչպե՞ս են նրանք դա անում։

^ պարբ. 3 Տես Աստվածաշնչի «Եսթեր» գրքի 8-րդ գլխի 9-րդ համարը։